ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
2022 թվականի N - Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածերի պահանջներով և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասով և 13-րդ հոդվածի 2-րդ մասի դ) ենթակետով պահանջներով՝
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- 1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի ««Գնահատման ևթեստավորմանկենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու և «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 586-Ն որոշման հավելվածում (այսուհետև՝ Որոշման հավելված) կատարել հետևյալ փոփոխությունները.
- Որոշման հավելվածի 14-րդ կետում «ի դեմս տնօրենի» բառերից հետո դրված «,» ստորակետ կետադրական նշանը և դրանցից հետո գրված «և կոլեգիալ կառավարման մարմինը` ի դեմս խորհրդի:» բառերը հանել։
- Որոշման հավելվածի 16-րդ կետի ժզ) ենթակետում «նկարագրությունը» բառից հետո դնել «,» ստորակետ կետադրական նշանը և լրացնել «հաստատում է կազմակերպության գործադիր մարմնի հետ կնքվելիք աշխատանքային պայմանագիրը, վաղաժամկետ դադարեցնում նրա լիազորությունները, սահմանում է գործադիր մարմնի վարձատրության կարգն ու պայմանները.» բառերով։
- Որոշման հավելվածի 16-րդ կետը լրացնել նոր ժը), ժթ), ի), իա) և իբ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
ժը) կիրառում է խրախուսման միջոցներ և նշանակում կարգապահական տույժեր գործադիր մարմնի նկատմամբ.
ժթ) սահմանում է կազմակերպության շահույթի տնօրինման ուղղությունները.
ի) հաստատում է կազմակերպության հաստիքացուցակը.
իա) հաստատում է կազմակերպության տարեկան հաշվապահական և ընթացիկ գործունեության մասին հաշվետվությունները և տարեկան հաշվեկշիռը.
իբ) ընդունում է որոշում կազմակերպությանը սեփականության իրավունքով պատկանող գույքի արժեքի 20-50 տոկոսը կազմող արժեքով ուղղակիորեն կամ անուղղակիորեն գույք ձեռք բերելու, օտարելու կամ օտարելու հնարավորության հետ կապված խոշոր գործարքներ կատարելու մասին:»:
- Որոշման հավելվածի 17-րդ կետը լրացնել նոր ժբ), ժգ), ժդ), ժե) և ժզ) ենթակետերով հետևյալ բովանդակությամբ.
ժբ) լիազորված պետական կառավարման մարմին ներկայացնում է կազմակերպության գործունեության հիմնական ուղղությունների վերաբերյալ առաջարկություններ` օրենքով և սույն կանոնադրությամբ նախատեսված` կազմակերպության գործունեության բնագավառին, առարկային և նպատակներին համապատասխան.
ժգ) հաստատում է կազմակերպության գործունեության տարեկան պլանը և դրա կատարման ժամկետները.
ժդ) հաստատում է կազմակերպության գործունեությունը կանոնակարգող ներքին փաստաթղթերը.
ժե) հաստատում է կազմակերպության ստորաբաժանումների կանոնակարգերը, ներքին կարգապահական և այլ կանոններ.
ժզ) լիազորված պետական մարմին է ներկայացնում կազմակերպության տարեկան ծախսերի նախահաշվի նախագիծը:»:
- Որոշման հավելվածի 19-30-րդ կետերը ուժը կորցրած ճանաչել:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2004 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 14-Ի N 586-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
- Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 586-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետև՝ ԳԹԿ) ենթակայության փոփոխության և նրանց կողմից իրականացվող աշխատանքները ժամանակին և համակարգված իրականացնելու անհրաժեշտությամբ:
- Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
«Գնահատման և թեստավորման կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը մինչև 2019 թվականը եղել է Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմի ենթակայության, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հոկտեմբերի 24-ի № 1469-Ն որոշմամբ ԳԹԿ-ն գործում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությամբ: ԳԹԿ-ի գործունեության առարկան կրթական հաստատությունների սովորողների և բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվողների գիտելիքների, կարողությունների ու հմտությունների գնահատման իրականացումն է:
ԳԹԿ-ի կոլեգիալ կառավարման մարմինը եղել է խորհուրդը, որի անհատական կազմը հաստատված է Վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2019 թվականի փետրվարի 1-ի № 52-Ա հրամանով: Կազմում ընդգրկված անդամների կեսից ավելին չեն զբաղեցնում հրամանում նշված պաշտոնները, ինչից ելնելով ԳԹԿ-ն խորհրդի նիստեր հրավիրել չի կարողանում և ընթացկ աշխատանքներում առաջացել են մի շարք դժվարություններ: Բացի այդ, խորհրդի լիազորությունները մասամբ կրկնում են լիազոր մարմնի և տնօրենի լիազորությունները: Աշխատանքները համակարգված իրականացնելու համար նպատակահարմար է որոշումները կայացվի տնօրենի կողմից, իսկ մնացած մասով կիրականացնի լիազոր մարմինը: Հատկապես քննությունների կազմակերպման և անցկացման շրջանում աշխատանքները ժամանակին կազմակերպելու համար նպատակահարմար չի խորհրդի նիստեր հրավիրել և քննարկել:
Ամփոփելով վերը շարադրվածը և հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասը, հիմնադրը կարող է որոշում ընդունել, որ կազմակերպությունը իր գործունեությունը կազմակերպի առանց կոլեգիալ կառավարման խորհրդի:
- Կարգավորման նպատակը.
Նախագծով ներկայացվող առաջարկությամբ նախ և առաջ աշխատանքները կկազմակերպվեն ճիշտ ժամանակին և համակարգված, իսկ գործընթացներն իրականացնելիս ընթացիկ աշխատանքները կկազմակերպվեն հնարավորինս ավելի պարզ:
- Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 586-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունմամբ ԳԹԿ-ն կկարողանա իր կանոնադրությամբ սահմանված խնդիրներն ու նպատակներն իրականացնել ավելի համակարգված, արդյունավետ և ժամանակին:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 586-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։
- «Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի ապրիլի 14-ի N 586-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի բխում վերը նշված ռազմավարական փաստաթղթերից:
6.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն:
-
Discussed
25.04.2022 - 12.05.2022
-
Type
Decision
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 3884
Print