Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի հունվարի 29-ի N 57-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 29-Ի ԹԻՎ 57-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
- 1.Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
ՀՀ կառավարության 2021թ․ հուլիսի 8-ին ընդունված N 1116-Ն որոշմամբ ՀՀ ոստիկանությունը «Մասնավոր պահնորդական գործունեության մասին» օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում պետական վերահսկողություն իրականացնելիս «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքով սահմանված կարգով մասնավոր պահնորդական կազմակերպություններում ՀՀ ոստիկանության պետի կողմից հաստատված ծրագրով 2022 թվականի հունվար ամսից իրականացնում է ստուգումներ։
Իրականացված ստուգումների ընթացքում հայտնաբերվել են դեպքեր, երբ իրավաբանական անձի հրամանով միևնույն զենքն ամրակցվել է և՛ թիկնապահին, և՛ պահնորդին։ Նորմատիվ համապատասխան իրավական ակտի անորոշ մեկնաբանության պատճառով իրականացվող վարչարարության ընթացքում նմանօրինակ դեպքերով հնարավոր չի լինում ճիշտ իրավական գնահատան տալ, թե արդյոք տնտեսվարող սուբյեկտը խախտել է կառավարության որոշումը, թե ոչ։
Բացի այդ, ՀՀ կառավարության 16․01․2016թ․-ի N 57-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, թեև մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող զենքերի տեսակի մեջ նախատեսվել է նաև օգտագործել քաղաքացիական զենք, սակայն նույն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետում թիկնապահի և պահնորդի կողմից քաղաքացիական զենք օգտագործելու վերաբերյալ որևէ հիշատակում առկա չէ։
2․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը որևէ ռազմավարական փաստաթղթերից չի բխում։
3․ Առաջարկվող կարգավորման բնույթը
Նախագծով մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող զենքերի տեսակներից պահնորդներին իրավունք է վերապահվել օգտագործել հավելվածով նախատեսված ինչպես քաղաքացիական տեսակի, այնպես էլ ծառայողական կարճ ակոսափող, իսկ թիկնապահներին միայն ծառայողական կարճ ակոսափող զենք կրելու իրավունք։
Նախագծով նախատեսվել է նաև մասնավոր պահնորդական գործունեության լիցենզիա ունեցող իրավաբանական անձանց աշխատակիցներին կողմից օգտագործվող զենքերի ձևերից հանել «ազդանշանայինը», նկատի ունենալով, որ մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող շուրջ 137 կազմակերպություններից որևէ մեկը չի դիմել ազդանշանային զենք ձեռք բերելու համար և նշված տեսակի զենք ցանկում նախատեսելը նպատակահարմար չէ։ Բացի այդ «Զենքի մասին» օրենքի համաձայն ազդանշանային զենքը նախատեսված է որոշակի կատեգորիա ունեցող (երկրաբանություն, բնապահպանություն, անասնապահություն, ալպինիզմ, օդերևութաբանություն) անձանց համար, այլ ոչ թե թիկնապահական կամ պահնորդական գործունեության խնդիրներ իրականացնող անձանց համար։
- 4. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման պարագայում պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա։
- 5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից
- 6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցի մասնավոր պահնորդական գործունեություն իրականացնող անձանց աշխատակիցների կողմից օգտագործվող քաղաքացիական և ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը։
-
Discussed
21.04.2022 - 06.05.2022
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Police
Views 4078
Print