Add to favourites

««Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Նոտարիատի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Իրավաբանական անձնաց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին օրենքում լրացում կատարելու մասին», ««Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Արա Սաղումյան 20.04.2022 16:19:08 Անհասկանալի է, թե ինչու ներկայացված նախագծերով անդրադարձ չի կատարվել նաև բաժնետիրական ընկերությունների կողմից թողարկված բաժնետոմսերի ձեռքբերման գործարքներին: «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» ՀՀ օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված է. «Գործակալությունը միասնական պետական գրանցամատյանում գրառում է միայն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների (սույն հոդվածում այսուհետ՝ ընկերություն) մասնակիցների վերաբերյալ տեղեկություններ: Բաժնետիրական ընկերությունների ռեեստր գործակալությունը չի վարում...»: Հետևաբար, առաջարկում եմ՝ «Բաժնետիրական ընկերությունների մասին» 2001 թվականի սեպտեմբերի 25-ի ՀՕ-232 օրենքի 52-րդ հոդվածը լրացնել նոր 1.1.-րդ մասով. «1.1. եթե կնքվել է բաժնետոմսի (բաժնետոմսերի) ձեռքբերման` «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի 5-րդ հոդվածիի պահանջներին համապատասխանող գործարք, ապա Ընկերության բաժնետերերի ռեեստրում գրառման համար ներկայացվում է այդ գործարքի գնի վճարումն անկանխիկ ձևով իրականացնելը հավաստող փաստաթուղթը:»: Ընդունվել է: Նախագծում կատարվել են փոփոխություններ:
2 Andranik Ghazaryan 23.04.2022 23:57:15 Անհրաժեշտ է օրենսդրական հիմք նախատեսել օնլայն համակարգերով կատարված վճարումների հանձնարարագրերը ներկայացնելիս նույնպես խնդիր չստեղծելու համար: Ընդունվել է: Նախագծում կատարվել են փոփոխություններ: