Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍԱՆԻՏԱՐԱՀԱՄԱՃԱՐԱԿԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտություն

 «Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի № 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետով, որի համաձայն պետական մարմինների ղեկավարներին հանձնարարվել է գույքագրել իրենց կողմից ղեկավարվող մարմնի գործունեության ոլորտին առնչվող Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ:

Սահմանադրական փոփոխությունների արդյունքում և գործող պրակտիկայում առկա են որոշակի խնդիրներ պայմանավորված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր ընդունելու վերաբերյալ լիազորող նորմերի բացակայությամբ:Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն.

 «Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր: Լիազորող նորմերը պետք է համապատասխանեն իրավական որոշակիության սկզբունքին:»:

Հաշվի առնելով Սահմանադրության հիշյալ դրույթը՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքով սահմանել լիազորող նորմեր, որոնցով Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմիններին, տվյալ դեպքում՝ Հայաստանի Հանրապետության կառավարությանը իրավունք կվերապահվի ընդունել ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:

 

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից արդեն իսկ ընդունված առողջապահության ոլորտի մի շարք իրավական ակտերի համար կսահմանվեն լիազորող նորմեր«Հայաստանի Հանրապետության բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքով։

3. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխության մասին

 

Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախuերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի սպասվում:

 

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցների կողմից:

 

5.Ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից ընդունված իրավական ակտերի իրավական հիմքի ապահովումը։ Մասնավորապես սույն օրենքի ընդունմամբ կսահմանվեն ՀՀ կառավարության ստորև նշված որոշումների համար լիազորող նորմերը՝

  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի նոյեմբերի 15-ի N 2121-Ն որոշում
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 16-ի N 809-Ն որոշում
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի օգոստոսի 09-ի N 913-Ն որոշում
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի օգոստոսի 26-ի N 1138-Ն որոշում
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի հունիսի22-ի N 777-Ն որոշում
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հունվարի 30-ի N 219–Ն որոշում
  • Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականիփետրվարի 12-ի N 108-Ն որոշում
  • ՀՀ առողջապահության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 07-ի թիվ 24-Ն, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարի 2010 թվականի նոյեմբերի 23-ի թիվ 121-Ն, ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 221-Ն, ՀՀ բնապահպանության նախարարի 2010 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 207-Ն և ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 350-Ն համատեղ հրամանը «Ազգային համակարգող մարմնում Միջազգային կազմակերպություններին, միջկառավարական մարմիններին, առանձին երկրներին, ինչպես նաև միջոլորտային համագործակցության շրջանակներում հաղորդվող տեղեկատվության ռեգիստրը և տեղեկատվության հաղորդման կարգը սահմանելու մասին» (նախատեսվում է ուժը կորցրած ճանաչել վերը նշված համատեղ հրամանը և համապատասխան կարգը սահմանելու լիազորությունը վերապահել Կառավարությանը):

 

6. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Սույն նախագիծը ռազմավարական փաստաթղթերի հետ կապ չունի:

  • Discussed

    15.04.2022 - 30.04.2022

  • Type

    Law

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3996

Print