Under development
«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
7 - Agree
-
0 - Disagree
ՏԵՂԵԿԱՆՔ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
Ներկայացվող նախագծի ընդունման անհրաժեշտությունը Վարչապետի 02.11.2022 թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի 3-րդ կետի պահանջի (գույքագրել Կառավարության և վարչապետի որոշումները և նախաձեռնել դրանց իրավական հիմքն ապահովող օրենսդրական փոփոխություններ) կատարումն ապահովելն է։
ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված պահանջին, այն է՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով։
Այս տեսակետից հարկ է նկատի ունենալ, որ ՀՀ կառավարության 23․05․2013 թ․ թիվ 590-Ն և 27․12․2018 թ․ թիվ 1556-ԱԳ (գաղտնի) որոշումների ընդունման հիմքերը ՀՀ կառավարության հայեցողությունն է՝ բացակայում են Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքով Կառավարությանը համապատասխան կարգավորումներ սահմանելու լիազորություն տվող նորմերը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Բյուջետային ծրագրավորման ներդրման շրջանակներում 2019 թվականի բյուջետային գործընթացում Կառավարության 23․05․2013 թ․ թիվ 590-Ն, իսկ 2021 թվականի բյուջետային գործընթացում Կառավարության 27․12․2018 թ․ թիվ 1556-ԱԳ որոշումների համաձայն կառավարությունը հատկացնում է միջոցներ՝ կենցաղային տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով զինծառայողներին տրված վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորման նպատակով։ Վարկային միջոցների նպատակային օգտագործման արդյունքում զինծառայողների (Պաշտպանության նախարարության, Ազգային անվտանգության և Ոստիկանության զինվորական կոչում ունեցող անձնակազմի) համար կենցաղային տեխնիկայի ձեռքբերումը կդառնա առավել մատչելի, ինչը կհանգեցնի նրանց կենցաղային պայմանների բարելավմանը։
Նշված որոշումներով իրականացվող միջոցառումների մասով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սահմանվել է որպես բյուջետային գլխավոր կարգադրիչ։
Նշված 2 որոշումների ընդունման հիմքերը Կառավարության հայեցողությունն է՝ բացակայում են Սահմանադրության 6-րդ հոդվածով նախատեսված՝ օրենքով Կառավարությանը նման լիազորություն տվող նորմերը:
Ըստ այդմ, միջոցառումների իրականացումը շարունակելու համար անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում։
1.2. Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Հաշվի առնելով վերը նշվածը` առաջարկվում է համապատասխան փոփոխություն կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 նոյեմբերի 15-ի ՀՕ 195-Ն օրենքում:
2․ Կարգավորման առարկան
Ներկայացվող նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում և սահմանել, որ զինծառայողների կենցաղային պայմանների բարելավման նպատակով Կառավարության կողմից կարող են տրամադրվել այլ երաշխիքներ։
3․ Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծն ընդունվելու դեպքում կապահովվի Վարչապետի 02.11.2021թ. թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականի կատարումը և ՀՀ կառավարության 23․05․2013 թ․ թիվ 590-Ն և 27․12․2018 թ․ թիվ 1556-ԱԳ որոշումներով նախատեսված՝ տեխնիկայի ձեռքբերմանն աջակցելու նպատակով զինծառայողներին տրված վարկերի տոկոսադրույքի մասնակի սուբսիդավորումը Կառավարությանը կիրականանցնի օրենքով իրեն տրված լիազորության հիման վրա։
4․ Իրավական ակտի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտություն
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը ՀՀ 2022 պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չի առաջացնի, քանի որ դրանով անհրաժեշտ ծախսերն արդեն իսկ նախատեսված են (1205 ծրագրի 12007 և 12012 միջոցառումներ):
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 նոյեմբերի 15-ի ՀՕ 195-Ն օրենքում լրացում կատարելու վերաբերյալ նախագիծը չի բխում «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050» ռազմավարական փաստաթղթից, Կառավարության 2021-2026 թթ. ծրագրից, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններից։ Նախագծի ընդունումը բխում է սահմանադրության 6-րդ հոդվածից և Վարչապետի 02.11.2021թ. թիվ 02/10.3/37766-2021 հանձնարարականից։
-
Discussed
13.04.2022 - 29.04.2022
-
Type
Law
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 3739
Print