ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի ԹԻՎ 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 21-Ի N 65-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1․ Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի «Բժշկական հաստատություն տեղափոխված (դիմած) պացիենտի կամ դիակի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ոստիկանություն հաղորդում ներկայացնելու կարգը հաստատելու մասին» թիվ 65-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի համաձայն պացիենտի` բժշկական հաստատությունում թողնված հագուստը և անձնական իրերը պահպանվում և վարույթն իրականացնող մարմնի պահանջով տրամադրվում են վերջինիս:
Գործնականում սույն դրույթի կիրառման արդյունքում առաջանում է իրավիճակ, երբ վարույթն իրականացնող մարմնի կողմից պացիենտի բժշկական հաստատությունում թողնված հագուստը և անձնական իրերը չեն պահանջվում վարույթն իրականացնող մարմնի կողմից կամ պահանջվում են երկար ժամկետից հետո, որի արդյունքում անձնական հագուստը դրա վրա առկա նյութերի կամ այլ հետևանքով սկսում է փտել կամ քայքայվել, իսկ անձնական իրերը անհրաժեշտ են լինում պացիենտի հարազատներին, սակայն դրանք վարույթն իրականացնող մարմնի կողմից դրանք ստանալու դիմումի բացակայության հիմքով չեն տրամադրվում հարազատներին:
Վերոգրյալ խնդիրների կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հունվարի 21-ի թիվ 65-Ն որոշման մեջ:
2․ Առաջարկվող կարգավորումների բնույթը
Նախագծով առաջարկվում է պացիենտի` բժշկական հաստատությունում թողնված հագուստը և անձնական իրերը բժշկական հաստատության կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու նպատակով պահպանելու համար սահմանել մեկամսյա ժամկետ, որը լրանալուց հետո պացիենտի հագուստը և անձնական իրերը վերջինիս հարազատների դիմումի հիման վրա տրամադրվեն նրանց, իսկ նման դիմումի բացակայության դեպքում հագուստը ոչնչացվի, իսկ անձնական իրերը ևս մեկ տարի ժամկետով պահպանվեն բժշկական հաստատությունում:
3․ Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Իրավական ակտի նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության և ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից:
4․ Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է սահմանել բժշկական հաստատությունում թողնված պացիենտի հագուստը և անձնական իրերը բժշկական հաստատության կողմից վարույթն իրականացնող մարմնին տրամադրելու նպատակով պահպանելու ժամկետ, կարգավորել դրանք պացիենտի հարազատներին փոխանցելու և դրանց հետագա տնօրինման հարցերը:
5․ Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
Նախագիծն անուղղակիորեն բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026թթ. Ծրագրի «Բժշկական օգնության և սպասարկման որակի բարելավում» 21-րդ կետից։
6. Նախագծի ընդունման առնչությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացումների կամ նվազեցումների վերաբերյալ
Առաջարկվող նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
-
Discussed
11.04.2022 - 26.04.2022
-
Type
Decision
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 3398
Print