Add to favourites

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ
ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ընթացիկ վիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154.1-ին հոդվածի 1-ին և 2-րդ մասերում օգտագործվող «շինարարության նախահաշվային արժեք» եզրույթն աշխատանքային կիրառման գործընթացում առաջ է բերում խնդիրներ, ինչը կայանում է հետևյալում, որ գործնականում շատ հաճախ տվյալ վարչական իրավախախտումների հիմքով կայացված վարչական ակտերը վիճարկվում են դատական կարգով՝ հիմքում դնելով այն դատողությունը, որ վարչական մարմինը վարչական ակտը կայացնելիս պետք է հիմք ընդուներ և առաջնորդվեր ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կապալի պայմանագրի ոլորտը կանոնակարգող իրավանորմերով, ինչն անթույլատրելի է, քանի որ կապալի պայմանագրի կնքումն իր էությամբ հանդիսանում է մասնավոր տիպի իրավահարաբերություն, և, որ ամենակարևորն է, նմանօրինակ պայմանագրում կողմերի կողմից կարող են նշվել ցանկացած արժեք, ինչը խոչընդոտ է հանդիսանում Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154.Իրդ հոդվածով նախատեսված վարչական իրավախախտումների կանխարգելման գործընթացին։

Հարկ է նշել, որ նման հստակ կանոնակարգման բացակայությունը հնարավորություն է տալիս նաև դատարաններին՝ համաձայնվել այդպիսի հիմնավորումների հետ, որի արդյունքում կրկին խաթարվում է նշված նորմի կանխարգելիչ գործառույթը։

Հատկանշական է նաև, որ օրենսդիրը նշված տույժի չափն ուղղակիորեն կապել է նախահաշվարկի դրամային արժեքի հետ, սակայն այդ արժեքի որոշումը չի կարող լինել կամայական, այն պետք է հաշվարկված լինի համապատասխան իրավակարգավորումներին համապատասխան, իսկ դրանց բացակայության պայմաններում՝ իրավահարաբերության ծագման պահին առկա շուկայական արժեքներով։

Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 154.1-րդ հոդվածը տառացի կերպով սահմանում է «շինարարության նախահաշվային արժեք» հասկացությունն, այսինքն՝ պատասխանատվության միջոցը պետք է կիրառվի իրական նախահաշվային արժեքով, այլ ոչ թե կամայական արժեքով։

Աշխատանքային գործընթացում հաճախ պատահում են դեպքեր, երբ քաղաքաշինական բնագավառում իրականացվող գործունեության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչական մարմինների կողմից հայտնաբերվում են համապատասխան շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող օբյեկտների, առանց համապատասխան ավարտական ակտի Լւ շահագործման թույլտվության առկայության, ինչպես նաև ինքնակամ կառուցված օբյեկտների փաստացի շահագործման դեպքեր, որոնք էության մեջ խաթարում են քաղաքաշինեության բնագավառում առաջ եկող հասարակական հարաբերությունները։

Հատկանշական է, որ նման պայմաններում այդօրինակ օբյեկտների շահագործումը կարող է սպառնալ ինչպես բնակչության առողջությանը՝ պայմանավորված շինությունը պատշաճ և ամբողջական կառուցված չլինելու ռիսկերի հետ, այնպես էլ քաղաքաշինական բնագավառի վերահսկմանը, որն իրենից ենթադրում է հանրորեն վտանգավոր արարք։

Առկա են նաև դեպքեր, երբ օբյեկտի ավարտական ակտի կամ շահագործման թույլտվության առկայության պայմաններում առանց պետական լիազոր մարմնում դրա նկատմամբ իրավունքների պետական գրանցման այն շահագործվում է, որի արդյունքում անձինք խուսափում են գույքահարկի վճարումից։

Նման պայմաններում, հաշվի առնելով այդպիսի դեպքերի շարունակական աճն, անհրաժեշտ է սահմանել վարչական պատասխանատվություն նշված արարքի համար՝ որպես կանխարգելիչ միջոց։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կողմից։

Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը.

Նախագծի ընդունումն էապես կնպաստի շինարարության թույլտվության հիման վրա կառուցվող օբյեկտների՝ առանց համապատասխան ավարտական ակտի և շահագործման թույլտվության առկայության, և ինքնակամ կառուցված օբյեկտների փաստացի շահագործման դեպքեր կանխարգելմանը, իչպես նաև Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայպստանի Հանրապետության օրենսգրքի 154.1-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով նախատեսված վարչական իրավախախտումների բացահայտման կապակցությամբ ընդունված վարչական ակտերի ամրապնդմանը։

Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության մասին

Նախագծի ընդունումն այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջացնում։

Կառավարության որոշման ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի ավելացման կամ նվազեցման մասին

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման
մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում։

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021–2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ».

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ բացակայում է։

  • Discussed

    07.04.2022 - 23.04.2022

  • Type

    Law

  • Area

    Urban planning, Territorial administration and development, Cadastre

  • Ministry

    Ministry of Territorial Administration and Infrastructure

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3623

Print