««ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ» ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
9 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
OՐԵՆՔ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. 1985 թվականի դեկտեմբերի 6-ի Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 1521 հոդվածի՝
1. 1-ին մասում «չտրամադրելը» բառից հետո լրացնել «, ինչպես նաև օրենքով սահմանված վճարներն անկանխիկ եղանակով կատարելու նպատակով բազմաբնակարան շենքի համար առանձին բանկային հաշիվ չբացելը» բառերով,
2. 4-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ մասով.
«Նույն արարքը, եթե կատարվել է կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո երեք ամսվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում յուրաքանչյուր խախտման համար՝ սահմանված տուգանքի կրկնապատիկի չափով: »:
Հոդված 2. Օրենսգրքի 2191 հոդվածի 1-ին մասում «152.1-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ» բառերից հետո լրացնել «և 5-րդ» բառերով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2023 թվականի հունվարի 1-ից:
-
Discussed
07.04.2022 - 22.04.2022
-
Type
Law
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 3422
Print