«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 52-րդ հոդվածը վերաշարադրել հետևյալ խմբագրությամբ․
«Հոդված 52․ Պարտապանի գույքի պահատվությունը
- Կատարողական գործողությունների իրականացման ժամանակ պարտապանի գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը գույքագրման և կատարողական այլ գործողությունների ընթացքում հայտնաբերված գույքն ի պահ է հանձնում պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց` համապատասխան ստացականի հիման վրա՝ գույքն ի պահ հանձնելիս պահառուին գրավոր նախազգուշացնելով արգելանքի տակ գտնվող գույքի նկատմամբ ապօրինի արարքների համար սահմանված քրեական պատասխանատվության մասին։
- Պարտապանից առգրավված գույքի պահպանությունն ապահովելու անհրաժեշտության դեպքում առգրավված գույքը չի կարող հանձնվել պարտապանին կամ նրա հետ փոխկապակցված անձանց։ Սույն հոդվածի իմաստով պարտապան ֆիզիկական անձի հետ փոխկապակցված անձ են համարվում ամուսինը, պարտապանի կամ նրա ամուսնու զավակը (այդ թվում՝ որդեգրված), ծնողը (այդ թվում՝ որդեգրողը), քույրը, եղբայրը, պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ, եղբոր զավակները, պարտապանի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր, զավակի ամուսինները,: պարտապան իրավաբանական անձի դեպքում՝ իրավաբանական անձի գործադիր մարմնի ղեկավարը, կոլեգիալ գործադիր մարմնի անդամները, իրավաբանական անձի գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնող անձը կամ կոլեգիալ մարմնի անդամը, իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում մասնակցություն (բաժնետոմս, բաժնեմաս, փայաբաժին) ունեցող անձինք, ինչպես նաև իրավաբանական անձի հետ աշխատանքային հարաբերությունների մեջ գտնվող անձինք, ինչպես նաև վերոնշյալ անձանց հետ փոխկապակցված ֆիզիկական անձինք։
- Կատարողական գործողությունների իրականացման ժամանակ առգրավված գույքը կարող է հանձնվել կատարողական վարույթի կողմի մատնանշած անձի պահպանությանը՝ պահպանության վճար առաջանալու դեպքում վճարումը պահառուին մատնաշող կողմի հաշվին կատարելու պայմանով։ Նման դեպքերում հարկադիր կատարողը գույքն ի պահ ընդունողի հետ որպես կատարողական վարույթի՝ գույքն իր մատնանշած անձին հանձնելն առաջարկող կողմի ներկայացուցիչ կնքում է գույքի պահատվության վերաբերյալ պայմանագիր։ Սույն մասով սահմանված պահատվության պայմանագրի շրջանակում պահառուն պարտավոր է պահատվության առարկա գույքը հանձնել (վերադարձնել) միայն հարկադիր կատարողին, իսկ այլ անձի, այդ թվում՝ պայմանագրով պահատուին, հանձնել (վերադարձնել) բացառապես հարկադիր կատարողի համաձայնությամբ։ Պահատվության պայմանագիրը կարող է փոփոխվել կամ լուծվել միայն հարկադիր կատարողի համաձայնությամբ։
- Գույքը պարտապանին, պահանջատիրոջը կամ այլ անձանց ի պահ հանձնելու անհնարինության դեպքում դրա պահպանությունը կազմակերպում է հարկադիր կատարողը հարկադիր կատարման ծառայության միջոցներով՝ գույքի պահպանության հետ կապված ծախսերը գանձելով պարտապանից, իսկ կատարողական ծախսերը պահանջատիրոջից գանձելու հիմքերի առկայության դեպքում՝ պահանջատիրոջից։
- Հարկադիր կատարման ծառայության միջոցներով պահպանվող գույքի պահպանման անհրաժեշտությունը վերանալու դեպքում հարկադիր կատարողը սույն օրենքով սահմանված կարգով այդ մասին ծանուցում է պարտապանին (գույքի սեփականատիրոջը)՝ ծանուցման մեջ նշելով այն ժամկետը, որի ընթացքում գույքը պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից չպահանջվելու կամ չընդունվելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն հարկադիր իրացնել։
- Սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված ծանուցումը ստանալուց հետո մեկ ամսվա ընթացքում պարտապանի (գույքի սեփականատիրոջ) կողմից գույքը չպահանջվելու կամ չընդունելու դեպքում հարկադիր կատարողն իրավասու է այն իրացնել «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքով սահմանված կարգով կամ ուղղակի վաճառքի միջոցով՝ գույքի իրացման արդյունքում ստացված գումարը գույքի պահպանության հետ կապված ծախսերը պահելուց հետո փոխանցելով պարտապանին (գույքի սեփականատիրոջը)։»։
Հոդված 2․ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 64‑րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ նախադասությունը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«Վտարման վայրում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված անձանց բացակայության, ինչպես նաև վտարվող գույքը պահանջատիրոջ կամ վտարվող անձի կողմից ի պահ ընդունելուց հրաժարվելու դեպքում գույքի պահպանությունը սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով կազմակերպում է հարկադիր կատարողը՝ կատարված ծախսերը փաստացի կատարված ծախսերի եռապատիկի չափով գանձելով պարտապանից։»։
Հոդված 3․ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 67‑րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «դ» ենթակետով․
«դ) գույքային բնույթի կատարողական վարույթներով պարտապանի գույքի պահպանությունը սույն օրենքի 52-րդ հոդվածով սահմանված կարգով հարկադիր կատարման ծառայության կողմից իրականացվելու դեպքում՝ սույն մասի ա-գ ենթակետերով սահմանված ծախսերից զատ նաև պահպանության համար փաստացի կատարված ծախսերի չափով»։
-
Discussed
04.04.2022 - 19.04.2022
-
Type
Law
-
Area
Justice, Compulsory enforcement of judicial acts, Constitutional and administrative legislation
-
Ministry
Ministry of Justice
Views 3508
Print