«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
-
2 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
«ԴԱՏԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1․ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 40-րդ հոդվածում`
1) 3-րդ մասի 1-ին պարբերության «առևտրային բանկեր» արտահայտությունից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպություններ և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններ» բառերով։
2) 3-րդ մասի 2-րդ պարբերության «առևտրային բանկեր» արտահայտությունից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպություններ և ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններ» բառերով։
3) 3-րդ մասի 3-րդ պարբերությունը «առևտրային բանկեր» արտահայտությունից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպություններ» արտահայտությամբ։
4) 3-րդ մասի 4-րդ պարբերությունը «առևտրային բանկեր» արտահայտությունից հետո լրացնել «վճարահաշվարկային կազմակերպություններ» արտահայտությամբ։
Հոդված 3․ Օրենքի 43-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունը լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ նախադասությամբ․
«Սույն օրենքի իմաստով դրամական միջոցներ են համարվում․
- կանխիկ դրամական միջոցները.
- բանկային հաշիվներում և ավանդներում առկա դրամական միջոցները.
- վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշվին (էլեկտրոնային դրամապանակում) առկա դրամական միջոցները.
- ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա դրամական միջոցները (միավորները)` այնքանով, որքանով դրանք ենթակա են վճարման (վերադարձման) պարտապանին։»։
Հոդված 3․ Օրենքի 46-րդ հոդվածում՝
- 2-րդ մասը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ․
«Հարկադիր կատարողը պարտապանի բանկային հաշիվներում և ավանդներում պարտապանի ունեցած դրամական միջոցների, վճարահաշվարկային կազմակերպություններում պարտապանի անձնական հաշիվներում (էլեկտրոնային դրամապանակներում) առկա դրամական միջոցների վրա արգելանք է դնում բանկերին, վճարահաշվարկային կազմակերպություններին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկը` համաձայնեցնելով համապատասխան նախարարության հետ: Ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններում պարտապանի անձնական էլեկտրոնային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա արգելանքը կարող է դրվել ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի (այդ թվում՝ տոտալիզատորի) կազմակերպմամբ զբաղվող կազմակերպություններին ուղարկվող էլեկտրոնային հաղորդագրությունների միջոցով, որոնց ձևը սահմանում է համապատասխան նախարարը»։
- 2.1-րդ և 4-րդ մասերում «պարտապանի հաշիվները սպասարկող բանկը կամ այլ վարկային կազմակերպությունը» բառերը փոխարինել «պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին հաղորդագրություն (որոշում) ստացած կազմակերպությունը» բառերով։
Հոդված 4․ Օրենքի 73-րդ հոդվածի «Պարտապանի հաշիվների սպասարկում իրականացնող բանկի կամ այլ վարկային կազմակերպության» բառերը փոխարինել «Պարտապանի դրամական միջոցների վրա արգելանք դնելու մասին հաղորդագրություն (որոշում) ստացած կազմակերպության» բառերով»։
Հոդված 5․ Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը։
- Սույն օրենքի գործողությունը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետոհարուցված կատարողական վարույթների նկատմամբ։
-
Discussed
04.04.2022 - 19.04.2022
-
Type
Decision
-
Area
Justice, State revenue, Compulsory enforcement of judicial acts, High tech industry
-
Ministry
Ministry of Justice
Views 3480
Print