«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ Սահմանադրության 146-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ և օրենքներով:
ՀՀ Սահմանադրության 153-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ Կառավարությունն իրավասու է ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր:
Ներկայումս տարբեր ենթաօրենսդրական ակտերում ամրագրված է նախարարությունների կողմից համապատասխան ռազմավարական ակտերի մշակման գործառույթ: Այլ կերպ՝ իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների մշակման և ընդունման գործընթացը սահմանվում է ոչ միասնական ձևով, քանի որ բացակայում են արդեն իսկ մշակված ռազմավարություներն ընդունելու մասին հատուկ իրավակարգավորումները: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ գործնականում ռազմավարություններ ընդունելիս առաջանում են խնդիրներ՝ կապված լիազորող նորմի հետ՝ նման պայմաններում հատվածային լուծումներից խուսափելու նպատակով, ինչպես նաև ընդհանուր կարգավորման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ մշակվել է նախագիծ, որով առաջարկվում է սահմանել մեկ միասնական կարգ:
Ուստի, Նախագծով առաջարկվում է սահմանել ընդհանուր դրույթ, համաձայն որի՝ իրավական ակտերով նախատեսված ռազմավարությունների ընդունման գործընթացը կմիասնականացվի, և պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումն իրականացնող Կառավարությունն, իր ծրագրին համապատասխան, Կառավարության անդամների ձայների մեծամասնությամբ, կընդունի համապատասխան ոլորտի ռազմավարություններ:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է, իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան, մեկ միասնական կարգ սահմանել Կառավարության կողմից ընդունվող ոլորտային ռազմավարությունների ընդունման առնչությամբ՝ համապատասխանաբար Կառավարության համար սահմանելով լիազորող նորմ:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունման արդյունքում մեկ միասնական փաստաթղթի շրջանակներում միասնական կարգ կամրագրվի Կառավարության կողմից ռազմավարություններ ընդունելու իրավունքի առնչությամբ՝ դրանով սահմանելով ռազմավարություններ ընդունելու պարագայում իրավական որոշակիության սկզբունքին համապատասխան լիազորող նորմը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի ընդունումը կապված չէ ռազմավարական փաստաթղթերի հետ:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
«Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծի կապակցությամբ ՀՀ պետական բյուջեում եկամուտների ավելացում կամ նվազեցում չի առաջանա։
-
Discussed
01.04.2022 - 16.04.2022
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 3571
Print