Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Add to favourites

«ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող մասնագիտություններով համապատասխան բուհերում սովորող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու հնարավորության սահմանմանը:

  • Discussed

    31.03.2022 - 15.04.2022

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a suggestion via email

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 9520

Print

Suggestions

Իրավաբանների հայկական ասոցիացիա

15.04.2022

Իրավաբանների հայկական ասոցիացիան և Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան դրական են գնահատում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից պատրաստած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը և 2022 թվականի ապրիլի 12-ի տեղի ունեցած հանրային քննարկման արդյունքում ներկայացնում են հետևյալ առաջարկությունները. 1. Քանի որ ՀՀ ԲՈՒՀ-երի և մասնագիտությունների համար սահմանված չէ ներհանրապետական ռեյտինգավորման համակարգ, ապա անհրաժեշտ է կառավարության որոշմամբ սահմանել չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հատկորոշել ու սահմանել ԲՈՒՀ-երի և մասնագիտությունների ցանկը (Իրավաբանների հայկական ասցիացիա):

Իրավաբանների հայկական ասոցիացիա

15.04.2022

2. Կառավարության որոշմամբ պետք է սահմանել չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի հատկորոշել յուրաքանչյուր մասնագիտության գծով սովորողների քանակը, այդ թվում յուրաքանչուր ԲՈՒՀ-ին ըստ մասնագիտությունների տրվող քվոտան (Իրավաբանների հայկական ասցիացիա):

Իրավաբանների հայկական ասոցիացիա

15.04.2022

3. Կառավարության որոշմամբ պետք է սահմանել չափորոշիչներ, որոնց հիման վրա հնարավոր կլինի ընտրել սովորողներին: Օրինակ` ավագ դպրոցի միջինը գնահատականը` ընդհանուր բոլոր առարկաններից և տվյալ մասնագիտությունից, մասնակցությունը տվյալ մասնագիտության տիրույթում անցկացված գիտաժողովներին, ԲՈԿ-ի կողմից հաստատված գիտական պարբերականներում գիտական նյութի հրապարակումը, մասնագիտական օլիպիադաներին մասնակցությունը, օտար լեզվի տիրապետման վկայագիրը, ԲՈՒՀ-ի ընդունելության գնահատականը և այլն (Իրավաբանների հայկական ասցիացիա):

See more
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: