Add to favourites

«ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՆԳ ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՆԵՐԻ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ»

Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է արդյունաբերության մրցունակության բարելավմանը և ճյուղի զարգացմանը, արդյունաբերության ճյուղի արտադրողականության բարձրացմանը, արդյունաբերական արտադրանքի արտահանման դիվերսիֆիկացմանը, տեղական արդյունաբերական արտադրանքի՝ ներքին շուկայում տեսակարար կշռի ավելացմանը, նոր ներդրումների ներգրավվմանը:

Նախագծի ընդունմամբ նախատեսվում է հավանություն տալ արդյունաբերության գերակա ոլորտների զարգացման հայեցակարգին՝ նախանշելով զարգացման հիմնական ռազմավարական ուղղությունները։

Նախագծի ընդունման արդյունքում գերակա ոլորտները կհամախմբվեն միասնական օրակարգի շուրջ, պետության աջակցության գործիքակազմը զգալիորեն կբարձրացնի տնտեսվարողների միջազգային մրցունակությունը: Կստեղծվեն պայմաններ Հայաստանի մշակող արդյունաբերության միջազգային մրցունակության աճի համար:

  • Discussed

    31.03.2022 - 15.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6521

Print

Suggestions

ՀՀ դեղ արտադրողների միություն

01.04.2022

Դեղագործություն Զարգացման ուղղությունները և հեռանկարները։ Առաջիկա հինգ տարիների ոլորտի զարգացման ուղղությունը կլինի հետևյալը՝ (...) *ԼՐԱՑՈՒՄ- Ոլորտի օրենսդրական դաշտի բարեփոխումները, (...) - ներքին շուկայում հայրենական դեղերի մասնաբաժնի աճը։ Վերոնշյալ զարգացման ուղղությունների համար կներդրվեն տարբեր գործիքներ և կիրականացվեն միջոցառումներ, մասնավորապես՝ (...) *ԼՐԱՑՈՒՄ- Ոլորտը կարգավորող, ինչպես նաև ոլորտին առնչվող օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերում կկատարվեն անհրաժեշտ փոփոխություններ և լրացումներ: *LՐԱՑՈՒՄ - Կմշակվի պետական աջակցության գործիքակազմ, որն ուղղված կլինի ներքին շուկայում հայրեական դեղերի մասնաբաժնի աճին:

See more