Add to favourites

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՍԵՎԱՆ» ԱԶԳԱՅԻՆ ՊԱՐԿԻ ՌԵԿՐԵԱՑԻՈՆ ԳՈՏՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՈՂԱՓԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Իրավական ակտի ընդունման նպատակը հանրությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումն է և հանրային լողափերի արդյունավետ շահագործումը, Սևանա լճի ափամերձ տարածքների պահպանությանը նպաստող բնապահպանական և բիոտեխնիկական միջոցառումների մշակումն ու ներդրումը, ինչպես նաև հանրության բոլոր շերտերի համար հասանելի հանգստի հնարավորությունը, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, երեխաների համար խաղահրապարակներ, հեռանկարային ներդրումային ծրագրեր, բացառելով առանց փրկարարական և բուժuպաuարկման ծառայությունների լողափերի շահագործումը և ապահովելով բացառապես մաքրման կայանների միջոցով կեղտաջրերի մաքրումն` ըստ նորմատիվներով սահմանված չափաքանակների:

Ներկայումս գոյություն ունեն համապատասխան Կառավարության որոշումներով հաստատված 8 հանրային լողափեր՝ ՀՀ կառավարության 28.04.2011թ.-ի N527-Ն որոշմամբ ստեղծվել է N1 (Սևան քաղաքային լողափ՝ 1.39 հա մակերեսով), N2 (Թերակղզու լողափ՝ 1.82 հա մակերեսով), 07.06.2012թ.-ի N752-Ն որոշմամբ՝ N3 (Սևան քաղաքային լողափ՝ 5.5 հա մակերեսով), N4 (Դրախտիկի հանրային լողափ՝ 5.0 հա մակերեսով), N5 (Լճաշենի հանրային լողափ՝ 1.37 հա մակերեսով), N6 (Ծովազարդի հանրային լողափ՝ 3.3 հա մակերեսով), N7 (Նորատուսի հանրային լողափ՝ 0.78 հա մակերեսով) և 01.10.2015թ.-ի N1122-Ն որոշմամբ՝ N8 (Ծովագյուղի հանրային լողափ՝ 9.0 հա մակերեսով): Ստեղծված 8 հանրային լողափերից լողափնյա պարագաներով (պառկելաթոռներ, հովանոցներ, զուգարաններ, խաղահրապարակներ, ավտոկայանատեղիներ, հանդերձարաններ, նստարաններ, բուժկետ, փրկարարական կետ) կահավորված են միայն 3-ը՝ N1, N2, N3 հանրային լողափերը:

Գործող հանրային լողափերը մեծ ժողովրդականություն են վայելում և ամառային հանգստի սեզոնին տարեկան այդ լողափերում իրենց հանգիստն են անցկացնում մինչև 90000 քաղաքացիներ։

Գործող հանրային լողափերը գտնվում են Սևան քաղաքի հարակից լողափերում և այդ լողափերից հիմնականում օգտվում են Սևան համայնքից և Երևանից հանգստի մեկնած այցելուները: Մարզի տարածքի հավասարաչափ զարգացման և հանրապետության այլ մարզերից (Տավուշ, Լոռի, Վայք, Սյունիք) այցելուների համար անհրաժեշտ է կահավորել ինչպես չգործող հանրային լողափերը այնպես էլ ստեղծել և կահավորել նոր՝ 4 հանրային լողափեր՝ Լճափ, Շողակաթ, Գավառ և Մարտունի համայնքներին կից։

Արդյունքում նախատեսվում է ունենալ գեղեցիկ կահավորված, հարդարված և գրավիչ ծառայություններ մատուցող նոր հանրային լողափեր Սևանա լճի առափնյա չորս տարբեր հատվածներում, ինչպես նաև Սևանա լճի ափին հանրության բոլոր շերտերին հասանելի հանգստի հնարավորություն, անվճար ծառայություններ՝ մուտք լողափ, հանդերձարաններ, հանրային սանհանգույցներ, շվաքարաններ, բուժկետ, փրկարարական ծառայություն, երեխաների համար խաղահրապարակներ, աղբահանության պատշաճ կազմակերպում և մաքրման կայանների առկայություն, հեռանկարային ներդրումային ծրագրեր և հավելյալ աշխատատեղերի ստեղծում:

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

Հիմք ընդունելով տարածքների հավասարաչափ զարգացման և քաղաքացիների համար մատչելի և որակյալ հանգստի կազմակերպման անհրաժեշտությունը, առաջարկվում է ստեղծել և կահավորել նոր՝ 4 հանրային լողափեր։ 

 

  1. 3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

Նախագիծը մշակվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

  1. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռնվի ՀՀ քաղաքացիների և օտարերկրյա հյուրերի համար ստեղծել մատչելի և որակյալ հանգստի պայմաններ:

 

  1. 5. Տեղեկատվություն լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին

Որոշման նախագծի ընդունմամբ պետական բյուջեում ծախսերի կամ եկամուտների փոփոխություններ չեն սպասվում:

 

  1. 6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Ներկայացվող նախագիծը չի բխում ռազմավարական փաստաթղթերից։

  • Discussed

    28.03.2022 - 17.04.2022

  • Type

    Decision

  • Area

    Nature protection

  • Ministry

    Ministry of Environment

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4210

Print