Under development
««ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, ««ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ
-
3 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԴԱՏԱԿԱՆ ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ, ««ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, ««ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, ««ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, ««ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ, ««ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ԵՎ ««ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԵՎ ԶԻՆԾԱՌԱՅՈՂԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2018 թվականի հունիսի 30-ին ուժի մեջ է մտել «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքը, որի միջոցով Դատական դեպարտամենտում դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության հետ միաժամանակ, ներդրվել է նաև քաղաքացիական ծառայությունը: Այնուհետև, 2020 թվականի փետրվարի 22-ին ուժի մեջ է մտել ««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՕ-64-Ն օրենքը, որով Դատական դեպարտամենտում վերացվել է դատական ծառայությունը: Նշված օրենքի հետ միաժամանակ ուժի մեջ է մտել ««Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-11-Ն օրենքը, որով դատավորի օգնականի պաշտոնը ընդգրկվել է հայեցողական պաշտոնների կազմում: Արդյունքում, դատավորի աշխատակազմի նախկին դատական ծառայողների մի մասը (դատավորի գործավար և դատական նիստերի քարտուղար) ընդգրկվել են քաղաքացիական ծառայողների կազմում, իսկ մյուս մասը (դատավորի օգնական)՝ հայեցողական պաշտոնների կազմում:
Ներկայումս Դատական դեպարտամենտում դատական ծառայության վերացումից ի վեր ծագել են մի շարք խնդիրներ: Մասնավորապես, հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված օրենքով չեն սահմանվել դատական ծառայությունից քաղաքացիական ծառայության անցնելիս պաշտոնների համապատասխանեցման վերաբերյալ կարգավորումներ, Բարձրագույն դատական խորհրդի կողմից դեռևս չի հաստատվել Դատական դեպարտամենտի քաղաքացիական պաշտոնների նոր անվանացանկը: Ավելին, մինչ օրս չի հաջողվել ավարտին հասցնել դեռևս 2018 թվականին Բարձրագույն դատական խորհրդի կողմից հաստատված Դատական դեպարտամենտի քաղաքացիական ծառայողների պաշտոնների անվանացանկը և պաշտոնների անձնագրերը քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ համաձայնեցնելու գործընթացը: Արդյունքում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Դատական դեպարտամենտում պաշտոնների համալրումը հնարավոր չէ իրականացնել «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքով սահմանված մրցութային կարգով:
Խնդրահարույց են մնացել նաև նախկին դատական ծառայողների՝ դատավորների գործավարների և դատական նիստերի քարտուղարների պաշտոնների կարգավիճակի որոշման հետ կապված հարցերը: Նշված պաշտոններն իրենց բնույթով չեն համապատասխանում քաղաքացիական ծառայության գաղափարաբանությանը, ինչպես նաև անմիջական ենթակայության տեսանկյունից և գործառույթների առանձնահատկություններով պայմանավորված լիարժեք կերպով չեն ապահովում դատական իշխանության մարմինների պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների արդյունավետ իրականացումը: Նմանատիպ խնդիր առկա է նաև դատավորի օգնականի պաշտոնի դեպքում, քանի որ դատավորի օգնականը նախկինում հանդիսացել է դատական ծառայող և օգտվել է տվյալ ծառայության համար նախատեսված սոցիալական երաշխիքներից, սակայն հայեցողական պաշտոնների խմբում ընդգրկվելով դատավորների օգնականները զրկվել են որոշ սոցիալական երաշխիքներից, մասնավորապես՝ տարեկան երկու անգամ գնահատվելու և պարգևատրվելու հնարավորությունից:
Վերոգրյալից բացի, «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» գործող օրենքում առկա են մի շարք հակասություններ՝ կապված դատական կարգադրիչների ծառայության հետ: Մասնավորապես, խնդրահարույց են հիշյալ օրենքի 47-րդ հոդվածով, 48-րդ հոդվածով, 50-րդ հոդվածով և 75-րդ հոդվածով սահմանված կարգավորումները՝ իրավական որոշակիության սկզբունքի պահանջների և իրավաչափ նպատակ հետապնդելու տեսանկյունից: Դատական կարգադրիչների հետ կապված առանձին կարգավորումների բացակայությունը կամ «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին տրվող հղումները բավարար չափով չեն ապահովում տվյալ ծառայության առջև դրված խնդիրների պատշաճ լուծումը: Խնդրահարույց են նաև դատական կարգադրիչների գործունեության գնահատման, կենսաթոշակային ապահովման, կոչումների շնորհման և պաշտոնների դասակարգման հետ կապված հարցերը: «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» գործող օրենքի վերանայումը անհրաժեշտություն է հանդիսանում նաև օրենսդրի կողմից ներկայումս դինամիկ կերպով ընթացող և դատական իշխանության բարեփոխումներին և համալրմանը միտված օրենսդրական փոփոխությունների լույսի ներքո:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
««Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերով (այսուհետ՝ Նախագիծ) նոր խմբագրությամբ է շարադրվում «Դատական դեպարտամենտում ծառայության մասին» օրենքը, ինչպես նաև փոփոխություններ են կատարվում նշված օրենքին առնչվող մի շարք օրենքներում, որոնց միջոցով լուծում են ստանում 2018 թվականից ի վեր կուտակված մի շարք խնդիրներ:
Մասնավորապես, Նախագծով Դատական դեպարտամենտում վերացվում է քաղաքացիական ծառայությունը և վերականգնվում է դատական ծառայությունը, որպես հանրային (պետական) ծառայության առանձին տեսակ: Նախագծով առավել հստակեցվում են դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության՝ որպես դատական իշխանության մարմինների և դրանց պաշտոնատար անձանց վերապահված լիազորությունների իրականացմանն օժանդակող ծառայությունների հետ կապված իրավակարգավորումները:
Նախագծով սահմանվում և հստակեցվում է դատավորի աշխատակազմում ընդգրկված դատական ծառայողների իրավական կարգավիճակը և համապատասխան սոցիալական երաշխիքները:
Դատական կարգադրիչների մասով հստակեցվում են պաշտոնների խմբերը, ինչպես նաև սահմանվում են տվյալ ծառայության հետ կապված առանձին կարգավորումներ, ի տարբերություն գործող կարգավորումների, որոնցով հիմնականում հղում է կատարվում «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքին: Միաժամանակ, դատական կարգադրիչների ծառայությունը, սոցիալական երաշխիքների մասով, ըստ էության, հավասարեցվում է օրենսդրությամբ քրեակատարողական ծառայության և հարկադիր կատարումն ապահովող ծառայության ծառայողներին:
Միաժամանակ, Նախագծով որպես Դատական դեպարտամենտի կառավարման մարմիններ, հստակեցվում և ընդլայնվում են Բարձրագույն դատական խորհրդի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի և ՀՀ դատարանների նախագահների կառավարչական լիազորությունները:
3.Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմ՝ Դատական դեպարտամենտի կողմից և ՀՀ արդարադատության նախարարության աջակցությամբ:
4.Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել դատական իշխանության մարմինների (բացառությամբ Սահմանադրական դատարանի) բնականոն գործունեությունն ապահովող պետական մարմնի՝ Դատական դեպարտամենտի գործունեության պատշաճ իրականացումը, ինչպես նաև նշված մարմնում հանրային (պետական) ծառայության առանձին տեսակների՝ դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության իրականացման հետ կապված հարաբերությունների մանրամասն կարգավորումը: Նախագիծը նպատակ է հետապնդում նպաստելու Դատական դեպարտամենտում հանրային ծառայության առանձին տեսակների հրապուրիչ լինելուն և կայացմանը, այդ ծառայություններում բարձր մասնագիտական որակներ և համապատասխան փորձառություն ունեցող երիտասարդ անձանց ներգրավմանը, ինչպես նաև վերջիններիս տրվող սոցիալական երաշխիքների հստակեցմանը և ընդլայնմանը: Միաժամանակ, Նախագծի ընդունմամբ կարևորվում է դատական իշխանության, որպես իշխանության առանձին թևի անկախության ապահովումը և դատական իշխանության արդյունավետ համակարգի հետագա զարգացումը:
5. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Նախագծի ընդունմամբ կառաջանա լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն՝ կապված քաղաքացիական ծառայությունից դատական ծառայության անցում կատարելու, քաղաքացիական ծառայության, դատական ծառայության և դատական կարգադրիչների ծառայության անվանացանկերի վերանայման, ինչպես նաև վարձատրության նոր համակարգին անցում կատարելու հետ: Նախագծի ընդունման արդյունքում վարձատրության նոր համակարգին անցումը չի ենթադրելու քաղաքացիական ծառայողների և դատական կարգադրիչների համար՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» գործող օրենքով սահմանված վարձատրության համապատասխան գործակիցների փոփոխություն, բացառությամբ նշված ծառայությունների հետևյալ խմբերի պաշտոնների դեպքում, մասնավորապես, նախատեսվում է ավելացնել քաղաքացիական ծառայության ղեկավար խմբի պաշտոնների 5-րդ ենթախմբի (թվով 1) և մասնագիտական խմբի պաշտոնների 2-րդ ենթախմբի (թվով 38) պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունը՝ համապատասխանաբար «3,21» գործակիցը փոխարինվում է «3,88», իսկ «3,21» գործակիցը՝ «3,88» գործակիցներով: Միաժամանակ, ավելացվում է նաև դատական կարգադրիչների ծառայության կրտսեր խմբի 1-ին ենթախմբի (թվով 559) պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությունը՝ «1,68» գործակիցը փոխարինվում է «1,96» գործակցով: Նշված փոփոխությունների արդյունքում 12 ամսվա կտրվածքով պետական բյուջեի ծախսերն ավելանում են 149.042.400 ՀՀ դրամի չափով: Ընդ որում, Նախագծի ընդունմամբ պայմանավորված պետական բյուջեի հնարավոր այլ ծախսերի ավելացման վերաբերյալ ճշգրիտ հաշվարկները հնարավոր կլինի իրականացնել Նախագծի ընդունումից հետո՝ համապատասխան պաշտոնների սահմանման և այդ պաշտոններում վերանշանակումներ և համալրումներ իրականացնելու գործընթացն ավարտելուց հետո:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.
Նախագիծը ուղղակիորեն չի բխում համապատասխան ռազմավարական փաստաթղթերից։
Միաժամանակ, սույն նախագիծը, դատավորների աշխատակազմերի մասով բխում է Կառավարության 10.10.2019թ. «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշմամբ հաստատված թիվ 2 Հավելվածի «Դատական իշխանության անկախության և անաչառության ամրապնդում» Նպատակ 5-ի Գործողություն 2-ով սահմանված՝ «Փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում՝ ուղղված դատավորների և նրանց աշխատակազմի թվաքանակի ավելացմանը» և «Փոփոխություններ կատարել համապատասխան իրավական ակտերում՝ ուղղված դատավորի աշխատակազմի աշխատավարձերի բարձրացմանը» գործողությունների, ինչպես նաև թիվ 3 Հավելվածի «Դատարանների գործունեության արդյունավետության բարձրացում» Նպատակ 8-ի Գործողություն 1-ով սահմանված՝ «Դատավորների և դատավորների օգնականների թվի ավելացում, աշխատակազմի ընդլայնում» գործողության պահանջների կատարումից: Հարկ է նկատել, որ նշված գործողությունների իրագործումը սերտորեն կապված է նաև դատավորների աշխատակազմերում գործունեություն իրականացնող անձանց իրավունքների և պարտականությունների, ինչպես նաև սոցիալական երաշխիքների վերաբերյալ օրենսդրական հստակեցումներ սահմանելու հետ, որից հետո միայն կարող է քննարկվել նշված անձանց՝ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» գործող օրենքով սահմանված վարձատրության չափերի վերանայման հարցը:
Նախագիծը բխում է նաև «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում կատարված և կատարվելիք (ներկայումս շրջանառության մեջ գտնվող) փոփոխությունների արդյունքում նոր ձևավորվող դատարանների գործունեությունը օրենսդրի կողմից սահմանված ժամկետներում արդյունավետ կազմակերպելու նպատակից, հաշվի առնելով, որ նշված դատարանների աշխատակազմերի համալրումը քաղաքացիական ծառայողներով խնդրահարույց է և խոչընդոտում է հիշյալ նպատակի իրագործմանը:
-
Discussed
28.03.2022 - 12.04.2022
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 3863
Print