Under development
«ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
3 - Agree
-
0 - Disagree
Հոդված 1. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի 20-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«20) հաշվեկշռող էլեկտրաէներգիա՝ էլեկտրական էներգիայի ուղիղ պայմանագրերի և օր-առաջ շուկաներում վաճառված և գնված էլեկտրական էներգիայի քանակությունների տարբերությունը իրական ժամանակում՝ միևնույն հաշվարկային ժամանակահատվածում փաստացի առաքված և ստացված (ներառյալ՝ ներկրված և արտահանված կամ տարանցիկ փոխադրված) էլեկտրական էներգիայի քանակություններից, որը որոշվում է շուկայի կանոններով սահմանված կարգով։»:
Հոդված 2. Օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ «իա» կետով.
«իա) հաշվեկշռման ծառայության մատուցման բացառիկ իրավունք և պարտավորություն վերապահել էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձին, որն Էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի դրական եզրակացության հիման վրա հնարավորություն ունի էլեկտրաէներգետիկական շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն։»:
Հոդված 3.
Օրենքի 35-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.4 և 1.5 կետերով.
« 1.4. Հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձին բացառիկ իրավունք է տրվում և պարտավորեցվում է էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայում մատուցելու հաշվեկշռման ծառայություն հետևյալ գործառույթներով.
- հաշվեկշռման շուկայում կատարել հաշվեկշռող էլեկտրական էներգիայի առևտուր,
- շուկայի կանոնների համաձայն էլեկտրական էներգիա գնել և վաճառել էլեկտրաէներգետիկական մեծածախ շուկայի այլ հատվածներում,
- շուկայի կանոնների համաձայն արտահանել և ներկրել էլեկտրական էներգիա,
- լիցենզիայի պայմաններով և շուկայի կանոններով նախատեսված այլ գործառույթների իրականացման իրավունք:
1.5. Էլեկտրական էներգիայի հաշվեկշռման ծառայության մատուցման իրավունք ստացած արտադրության լիցենզիա ունեցող անձը ենթարկվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի՝ էլեկտրական էներգիայի հաշվեկշռման նպատակով տրված կարգավարական հրահանգներին:»:
Հոդված 4.
Օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասում «կամ բնակելի տարածքների օգտագործման տրամադրում» բառերից հետո լրացնել «, էլեկտրամոբիլների լիցքավորման ծառայության մատուցում» բառերը:
-
Discussed
24.03.2022 - 08.04.2022
-
Type
Law
-
Area
Energy and natural resources
-
Ministry
Ministry of Territorial Administration and Infrastructure
Views 3874
Print