Located in RA Government
««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների լրամշակված նախագծեր
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՓԱՍՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությունն իրավաբանական օգնություն ապահովելու նպատակով երաշխավորում է անկախության, ինքնակառավարման և փաստաբանների իրավահավասարության վրա հիմնված փաստաբանության գործունեությունը:
Թեպետ դատաիրավական բարեփոխումների նախորդ փուլերում ևս անդրադարձ կատարվել է փաստաբանական համակարգի բարելավման անհրաժեշտությանը և այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին, սակայն, հաշվի առնելով այս ոլորտի կարևորությունը մարդու իրավունքների պատշաճ ապահովման և պաշտպանության տեսանկյունից, իրավաբանական որակյալ օգնություն ստանալու իրավունքի ապահովմանն ուղղված կառուցակարգերը կարիք ունեն մշտական ու շարունակական կատարելագործման և զարգացման:
Ըստ այդմ, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) 5.2-րդ՝ «Մարդու իրավունքների պաշտպանություն» վերտառությամբ գլխում նախ նշվում է, որ Կառավարությունը որպես առաջնահերթություն դիտարկում է անձանց խախտված իրավունքների վերականգնումը և, որ ամենակարևորն է, մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորման և պաշտպանության ինստիտուցիոնալ և համակարգված քաղաքականության շարունակական իրականացումը: Այս համատեքստում Ծրագիրն այնուհետև մանրամասնում է, որ Կառավարությունը երաշխավորելու է նաև իրավապաշտպանների իրապես ազատ և անխոչընդոտ գործունեության համար անհրաժեշտ իրավական և գործնական պայմաններ: Ծրագրի արդեն «Դատաիրավական բարեփոխումներ» վերտառությամբ 5.3-րդ գլխում Կառավարությունը պատասխանատվություն է ստանձնում միջոցներ է ձեռնարկելու փաստաբանության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում՝ փաստաբանական դպրոցում ուսուցման և ընդունելության կառուցակարգերի վերաիմաստավորման, Փաստաբանների պալատի կառավարման արդյունավետության և ներառականության վերափոխման շրջանակներում: Իսկ 10.10.2019 թվականին Կառավարության կողմից հաստատված դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությամբ որպես ռազմավարական նպատակ է ամրագրվել փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացումը:
Այս ռազմավարական նպատակի շրջանակներում Կառավարությունը նախատեսել է ինչպես անվճար իրավաբանական օգնություն տրամադրելու կառուցակարգերի զարգացումը, այդ թվում անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային եղանակների նախատեսումը, այնպես էլ Փաստաբանների պալատի ինստիտուցիոնալ զարգացումը:
Հիմք ընդունելով վերոնշյալ ուղղություններում փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը, ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով (այսուհետ` նաև Նախագիծ) նպատակ է հետապնդվում զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը և կառավարման համակարգը, փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը, փաստաբանի որակավորման կարգը և անվճար իրավաբանական օգնության տրամադրման կառուցակարգերը` նախատեսելով նաև դրա այլընտրանքային եղանակների զարգացումը:
1.1. Փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի և կառավարման համակարգի զարգացումը.
Ներկայումս Սահմանադրության 64-րդ հոդվածի 2-րդ մասով և «Փաստաբանության մասին» օրենքի (այսուհետ նաև` Օրենք) 3-րդ հոդվածով սահմանվում է փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքը: Այս սկզբունքը պայմանավորված է փաստաբանության ոչ պետական բնույթով, համաձայն որի, պետությունը չի կարող և չպետք է իրականացնի փաստաբանության կառավարումը[1]: Ինքնակառավարումը դասական իմաստով նշանակում է կազմակերպված սոցիալական ընդհանրության կամ հաստատության (կազմակերպության) անկախությունն ու ինքնուրույնությունը՝ սեփական գործերը կառավարելիս, իր կենսագործունեության հարցերը լուծելիս[2]:
Այդ նպատակով ստեղծվում և գործում են փաստաբանների մասնագիտական միավորումներ (փաստաբանների պալատ, ասոցիացիա և այլն), որոնք իրականացնում են փաստաբանների ինքնակառավարումը իրենց մարմինների միջոցով, և հենց այդ մարմիններն են, որ իրավասու են ընդունել փաստաբանության կարևոր ներքին հարցերի վերաբերյալ որոշումները[3]: Ընդ որում, այդ մարմինների կողմից վերոնշյալ որոշումների ընդունումը ենթադրում է դրանց ընդունման ընթացքում կոլեգիալության դրսևորում. այլ կերպ՝ այդպիսի որոշումները պետք է ընդունվեն այնպիսի մարմինների կողմից և այնպիսի գործընթացներով, որոնք հնարավոր կդարձնեն դրանք վերագրել փաստաբանական համայնքի կամքը:
Այս տեսանկյունից հարկ է նկատել, որ Օրենքի 7-րդ հոդվածի տրամաբանության համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունում փաստաբանության գործունեության ինքնակառավարումն ապահովվում է Հայաստանի Հանրապետության փաստաբանների պալատի (այսուհետ՝ պալատ) միջոցով:
Իր հերթին, Օրենքի 8-րդ հոդվածը սահմանում է, որ փաստաբանների պալատի (այսուհետ նաև` պալատ) մարմիններն են պալատի ընդհանուր ժողովը (այսուհետ՝ ժողով), պալատի խորհուրդը (այսուհետ՝ խորհուրդ) և պալատի որակավորման հանձնաժողովը (այսուհետ՝ որակավորման հանձնաժողով): Այսպես, Օրենքի կարգավորումներից, ինչպես նաև ինքնակառավարման սկզբունքի և կոլեգիալության տրամաբանությունից բխում է, որ պալատի նախագահը պալատի մարմին չէ: Նշվածով պայմանավորված` անհրաժեշտ է վերանայել նաև պալատի մարմինների և նախագահի լիազորությունները և իրավասությունները՝ այդ տրամաբանության շրջանակներում:
Այսպես, օրինակ, ներկայումս պալատի նախագահին վերապահված են բավականին լայն լիազորություններ, ավելին, վերջինս կանխորոշող դերակատարում ունի որակավորման հանձնաժողովի, հանրային պաշտպանի գրասենյակի և փաստաբանական դպրոցի գործունեության և կառավարման հետ կապված հարցերում. օրինակ` հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը նշանակվում և վերջինիս լիազորությունները վաղաժամկետ դադարում են պալատի նախագահի ներկայացմամբ, պալատի նախագահն ի պաշտոնե Փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի նախագահն է, ում առաջարկությամբ էլ կառավարման խորհուրդը նշանակում կամ ազատում է փաստաբանական դպրոցի տնօրենին, պալատի նախագահն ի պաշտոնե որակավորման հանձնաժողովի նախագահն է ։ Նշվածի համատեքստում փաստաբանական համայնքի ինքնակառավարումից բխող մի շարք էական գործառույթներ, ըստ էության, իրականացվում են միասուբյեկտ կառուցակարգի միջոցով, ինչը չի կարող ապահովել ներկայացուցչականության երաշխավորումը փաստաբանական համայնքի գործերը կառավարելիս և կենսագործունեության հարցերը լուծելիս: Այնինչ, նման գործառույթների իրականացումը կոլեգիալության սկզբունքի հիման վրա գործող փաստաբանների պալատի մարմինների կողմից կարող է առավելագույնս ապահովել ներկայացուցչականությունը, առավել լեգիտիմություն հաղորդել այդ գործառույթների իրականացմանը՝ ապահովելով գործառույթների տարանջատվածությունը, մասնագիտացված մարմինների կողմից դրանց իրականացումը, ինչպես նաև բարձրացնել փաստաբանների պալատի մարմինների հեղինակությունը և դերակատարումը:
Վերոնշյալի համատեքստում հատկանշական է, որ ուսումնասիրված երկրների մեծամասնությունում պալատների ինքնակառավարումն իրականացվում է տարբեր կոլեգիալ մարմինների կողմից, ինչը թույլ է տալիս ապահովել ինքնակառավարման սկզբունքից բխող վերոգրյալ հատկանիշները[4]:
Այսպես, միջազգային փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ այլ երկրներում պալատի կառավարմանը ներգրավված են կոլեգիալ տարբեր մարմիններ` ի դեմս խորհրդի և տարբեր հանձնաժողովների։
Այսպես, Ռուսաստանի Դաշնությունում[5], Բելոռուսիայի Հանրապետությունում[6], Ուկրաինայում[7], Ղազախստանի Հանրապետությունում[8] Փաստաբանական պալատի նախագահը ներկայացնում է փաստաբանական պալատը պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական միավորումների և այլ կազմակերպությունների, ինչպես նաև ֆիզիկական անձանց հետ հարաբերություններում, առանց լիազորագրի գործում է փաստաբանական պալատի անունից, տալիս լիազորագրեր և կնքում գործարքներ փաստաբանական պալատի անունից, խորհրդի որոշմամբ և ծախսերի նախահաշվին ու գույքի նշանակությանը համապատասխան տնօրինում է փաստաբանական պալատի գույքը, ընդունում և աշխատանքից ազատում է փաստաբանական պալատի աշխատակազմի աշխատակիցներին, հրավիրում է խորհրդի նիստերը, ապահովում խորհրդի և ընդհանուր ժողովի որոշումների կատարումը։
Վրաստանում[9], Լատվիայում[10], Լեհաստանում[11] և Ղրղըզստանի Հանրապետությունում[12] պալատի նախագահի լիազորությունների հստակ շարք նախատեսված չէ: Ուստի, այս երկրներում պալատի նախագահի լիազորությունները հիմնականում պայմանավորված են նրա` որպես խորհրդի անդամի լիազորություններով` հավելելով միայն մի քանի կազմակերպչական բնույթի լիազորություններ։ Պալատի նախագահի լիազորությունների ցանկը համեմատաբար լայն է Չեխիայի Հանրապետությունում[13], ինչը պայմանավորված է այն հանգամանքով, որ վերջինս համաձայն չեխական օրենսդրության պալատի մարմին է[14]: Պալատի նախագահը համարվում է պալատի մարմին նաև Էստոնիայում, սակայն այստեղ վերջինիս իրավասությունները բավականին սահմանափակ են և կրում են միայն կազմակերպչական և գործադիր բնույթ[15]։
Այսպես, նշված փորձի ուսումնասիրությունը վկայում է, որ պալատի նախագահի լիազորությունները որոշակիորեն սահմանափակ են, հատկապես, այն երկրներում, որտեղ վերջինս պալատի մարմին չէ։ Միաժամանակ, այն երկրներում, որտեղ պալատի նախագահը դիտարկվում է որպես պալատի մարմին, վերջինիս լիազորությունների շրջանակը փոքր-ինչ լայն է, սակայն այստեղ ևս դրանց մեջ չեն մտնում պալատի գործունեությունը կանխորոշող լիազորությունները կամ պալատի այլ մարմիններում նախագահելը, ինչը կարող է ազդել այդ մարմինների գործունեության և դրանց անկախության վրա և չի բխում ինքակառավարմամբ պայմանավորված փաստաբանական համայնքի սեփական գործերը կառավարելու և իր կենսագործունեության հարցերը լուծելու նպատակներից:
Առկա իրավիճակում անհրաժեշտություն է առաջանում վերանայել ժողովի, խորհրդի և պալատի նախագահի լիազորությունները, ինչը պետք է միտված լինի այդ լիազորությունները փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի և կոլեգիալության տրամաբանության հիման վրա կառուցելուն, ինչպես նաև փաստաբանության ինքնակառավարման ամրապնդմանը և զարգացմանը: Այս համատեքստում հարկ է նկատել, որ Օրենքում պալատի կառավարման կառուցակարգերի փոփոխմանը միտված հիմնական փոփոխություններ վերջին անգամ կատարվել են 08.12.2011թ.-ի ՀՕ-39-Ն օրենքով: Սակայն հասարակական հաբերությունները, այդ թվում` պալատի գործունեությանն առնչվող, այդ պահից ի վեր փոփոխվել են. մասնավորապես, էապես ավելացել է գործող փաստաբանների թիվը` 2021թ.-ի մարտի 1-ի դրությամբ կազմելով 2289 փաստաբան[16], այնինչ 2012 թվականի դեկտեմբերի դրությամբ գործող փաստաբանների թիվը կազմել է մոտ 1270 փաստաբան[17] (թիվն ավելացել է ավելի քան 1000-ով), ինչը առաջ է բերում համայնքի գործերի կառավարան հարցում նոր մոտեցումների որդեգրման անհրաժեշտության։
Վերևում ներկայացված վերլուծության համատեքստում հարկ է նկատել, որ վերանայման անհրաժեշտությունը բխում է նաև ՀՀ կառավարության` 2019թ.-ի հոկտեմբերի 10-ի «Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը հաստատելու մասին» թիվ 1441-Լ որոշումից:
Միևնույն ժամանակ, փաստաբանների պալատի պատշաճ գործունեությունն ապահովելու տեսանկյունից յուրահատուկ կարևորություն ունեն, օրինակ, դրա հաշվետվողականության ապահովումըև պլանավորումը։ Ուստի, նախատեսվում է փաստաբանների պալատի խորհրդին իրավազորել իրականացնել հանրային պաշտպանի գրասենյակի ֆինանսատնտեսական գործունեության հսկման և հանրային պաշտպանների գնահատման գործառույթներ` հաշվի առնելով, որ հանրային պաշտպանության միջոցով է իրականացվում անձանց իրավունքների պաշտպանության ոլորտում պետության կարևոր պարտականություններից մեկը` անվճար իրավաբանական օգնության երաշխավորումը, որը իրականացվում է հանրային դրամական մջոցների հաշվին։ Այս համատեքստում նկատենք, որ անվճար իրավաբանական օգնության նկատմամբ հսկողական մեխանիզմների նախատեսումը տարածված մոտեցում է տարբեր երկրներում` պայմանավորված դրա վերոնշյալ կարևորությամբ։ Այսպես, Վրաստանում գործում է Անվճար իրավաբանական օգնության խորհուրդը, որը ղեկավարում է անվճար իրավաբանական օգնության ծառայությունը, ապաահովում դրա գործառույթների արդյունավետ իրականացումը, անկախությունն ու թափանցիկությունը[18]։ Լիտվայում գործում է Պետության կողմից երաշխավորված իավաբանական օգնության համակարգող խորհուրդ` ապահովելու համար Արդարադատության նախարարությանը վերապահված գործառույթների իրականացումը անվճար իրավաբանական օգնության տրամադրան ոլորտում[19]։ Ռուսաստանում գործում է գորրծադիր իշխանության լիազոր դաշնային մարմին, որը օժտված է անվճար իրավաբանական օգնության համակարգման լայն գործառույթներով[20]։ Նշվածը ևս մեկ անգամ վկայում է անվճար իրավաբանական օգնության պատշաճ կազմակերպման կարևորությունը պետությունների համար և դրա ապահովման ուղղությամբ տարաատեսակ մեխանիզմների նախատեսումը։
Հաջորդիվ Նախագծով առաջարկվում է սահմանել պալատի նախագահի և խորհրդի անդամների քաղաքական զսպվածության և չեզոքության պահանջներ: Առաջարկվող մոտեցումը պայմանավորված է այն տրամաբանությամբ, որ պալատը իր գործունեության շրջանակներում պետք է զերծ մնա քաղաքական գործընթացներից՝ իրականացնելով իրավաբանական օգնության ապահովման սահմանադրական նպատակից բխող օրենսդրորեն պալատի համար սահմանված խնդիրների իրականացումը միայն: Հակառակ պարագայում, պալատի քաղաքականացումը վտանգի տակ է դնում նշված խնդիրների պատշաճ ապահովումը՝ նաև հենց իրավաբանական օգնության շահառու հանդիսացող հանրության ընկալման տեսանկյունից: Այս տրամաբանությունը հաստատվում է նաև միջազգային մակարդակում: Այսպես, ՄԱԿ-ի` Փաստաաբանների դերի մասին հիմնարար սկզբունքների պրեամբուլայից բխում է, որ անձանց իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը կարող է երաշխավորվել անկախ փաստաբանության կողմից: Այս համատեքստում հատկանշական է Վենետիկի հանձնաժողովի արտահայտած դիրքորոշումը փաստաբանների և փաստաբանության քաղաքական ակտիվության վերաբերյալ, ըստ որի, չնայած փաստաբանները կարող են ունենալ քաղաքական դիրքորոշում և անգամ զբաղվել քաղաքական գործունեությամբ, սակայն պալատները չպետք է քաղաքական դերակատարներ լինեն[21]: Նշվածի լույսի ներքո փաստաբանական համայնքը ներկայացնելու իրավասությամբ օժտված անձանց կողմից քաղաքականության հետ առնչություն ունենալը և դրա տարբեր եղանակներով արտահայտումը կարող է վտանգել նշված արժեքները՝ հանրության մոտ նման դրսևորումները ողջ փաստաբանական համայնքի վրա տարածվելու ընկալումը:
Հարկ է նկատել նաև, որ ներկայումս փաստաբանների պալատի մարմինների անդամների ընտրությունները անցկացվում են վարկանիշային կարգով, որի դեպքում քվեարկության մասնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս համապատասխան նշում է կատարում: Իր հերթին, Փաստաբանների պալատի կանոնադրության 14.14-րդ կետի համաձայն՝ վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության ժամանակ ընտրողը նշում է կատարում իր նախընտրած թեկնածուների օգտին, որը չպետք է գերազանցի՝ խորհրդի անդամների ընտրության ժամանակ 12 թեկնածուների թիվը, իսկ գործը նախապատրաստող անձանց թեկնածուների ընտրության ժամանակ 20 թեկնածուների թվաքանակը: Իր հերթին, նշված թվերի ընտրությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ փաստաբանների պալատի խորհուրդն ունի տասներկու անդամ, իսկ գործը նախապատրաստող անձանց թիվը քսան է: Այլ կերպ, վարկանիշային կարգով քվեարկության ժամանակ յուրաքանչյուր փաստաբան կարող է ընտրել առավելագույն քանակով թեկնածուների: Նման պարագայում առկա է հավանականություն, որ փաստաբանների պալատի մարմինները չեն ձևավորվի խառը համամասնությամբ, և դրանցում չեն ներառվի տարբեր շրջանակների փաստաբաններ, քանի որ որոշակի թվով փաստաբաններ կարող են քվեարկել միևնույն 12 թեկնածուներին, այդպիսով հիմնականում կանխորոշելով ընտրությունների ելքը:
Նշվածով պայմանավորված առավել նպատակահարմար է սահմանափակել այն թեկնածուների թվաքանակը, որոնց օգտին կարող է քվեարկել քվեարկության մասնակիցը` ընտրվող անդամների թվի կեսին չափով, ինչի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել առավելապես խառը ներկայացուցչություն փաստաբանների պալատի մարմիններում՝ ապահովելով ինքնակառավարման սկզբունքի և կոլեգիալության իրացումը: Նկատենք, որ վարկանիշային կարգով ընտրությունների անցկացման մասին կարգավորումներ ուսումնասիրված երկրների մեծ մասում չեն հայտնաբերվել։
1.2. Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու կառուցակարգերը.
Փաստաբանի կարգապահական պատասխանատվությունը իրավապաշտպան գործունեության արդյունավետության ապահովման միջոցներից է, այն ուղղված է նաև քաղաքացիների մոտ փաստաբանության նկատմամբ վստահության ամրապնդմանը:
Փաստաբանի կարգապահական պատասխանատվության ինստիտուտի և դրա կարգավորումների կարևորությամբ պայմանավորված՝ դրան անդրադարձ է կատարվում նաև տարբեր միջազգային փաստաթղթերում: Այսպես, Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2000 թվականի փաստաբանական գործունեության իրականացման ազատության վերաբերյալ թիվ 21 հանձնարարականով սահմանված 6-րդ սկզբունքով ամրագրվել են փաստաբանների կարգապահական պատասխանատվության վերաբերյալ հիմնարար սկզբունքներ, դրանք են.
- երբ փաստաբանները գործում են իրենց մասնագիտական վարքագծի կանոններին հակառակ, համապատասխան միջոցներ պետք է ձեռնարկվեն՝ ներառյալ կարգապահական վարույթների հարուցում.
- փաստաբանական պալատները կամ փաստաբանների այլ միավորումներ պետք է պատասխանատու լինեն, կամ մասնակցեն փաստաբաններին կարգապահական պատասխանատվության ենթարկելու գործընթացներին.
- փաստաբանի նկատմամբ կարգապահական պատասխանատվության վարույթը պետք է իրականացվի եվրոպական կոնվենցիայով ամրագրված սկզբունքներին և երաշխիքներին համապատասխան՝ ներառյալ վարույթի մասնակցելու փաստաբանի իրավունքի և կայացված ակտը դատական կարգով բողոքարկման հնարավորության ընձեռնմամբ.
- փաստաբանների նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելիս պետք է հիմք ընդունվի համաչափության սկզբունքը:
Նշվածով պայմանավորված փաստաբանների նկատմամբ կարգապահական վարույթի իրականացումը, որպես կանոն վերապահվում է փաստաբանական պալատներին: Այդուհանդերձ, ընդունելի է նաև արդարադատության նախարարության կողմից կարգապահական վարույթի նկատմամբ վերահսկողության և կայացված որոշումների բողոքարկման լիազորության ամրագրումը[22]: Նշվածը պայմանավորված է այն հանգամանքով, որ որպես ընդունված մոտեցում, հենց արդարադատության նախարարությունն է հանդիսանում ոլորտը կարգավորող պետական մարմինը: Կամ ինչպես արդեն նշել ենք մի շարք երկրներում կարգապահական վարությի հարուցման կամ իրականացման համար պատասխանատու մարմինների կազմում ներառվում են ներկայացուցիչներ համապատասխան այլ մարմիններից՝ այպիսով ապահովելով կարգապահական վարույթի առջև դրված նպատակների պատշաճ իրականացումը:
Շատ երկրներում փաստաբանական պալատների կարգապահական հարցերով մարմիններն են պատասխանատու փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար: Կան նաև երկրներ, որտեղ տարանջատված են կարգապահական վարույթ հարուցող և կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինները:
Այսպես, միջազգային փորձը հանգում է հետևյալին.
- Գերմանիայում փաստաբանի կարգապահական պատասխանատվության հետ կապված հարցերը վերապահված են տարածաշրջանային փաստաբանական պալատներին, որոնց նկատմամբ վերահսկողություն է իրականացնում Արդարադատության նախարարությունը:
Այսպես, պալատները պետք է վերահսկողություն իրականացնեն փաստաբանների կողմից իրենց վարքագծի կանոններին հետևելու համար:
Փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ դիմումը պետք է ներկայացվի համապատասխան պալատի նախագահին` գրավոր ձևով: Այնուհետև, պալատի խորհուրդը (առնվազն 7 փաստաբանից կազմված, ում ընտրում են պալատի անդամները) որոշում է փաստաբանի կողմից վարքագծի խախտման բնույթը: Մասնավորապես, եթե խախտումն իր բնույթով լուրջ չէ, ապա խորհուրդը նկատողություն է տալիս փաստաբանին, իսկ եթե գտնում է, որ խախտումն իր բնույթով լուրջ է, ապա դիմում է կարգապահական դատարանին:
Գերմանիայում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով դատարան կարող է դիմել նաև տարածաշրջանային գլխավոր դատախազը: Ընդ որում, խորհրդի կողմից փաստաբանին նկատողություն տալը չի սահմանափակում դատախազության կողմից նույն արարքի համար կարգապահական վարույթ հարուցելու հնարավորությունը:
- Ֆրանսիայում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինը յուրաքանչյուր պալատի (180-ից ավել պալատներ կան Ֆրանսիայում) խորհուրդն է, իսկ կարգապահական վարույթ հարուցող անձը` պալատի նախագահը[23]:
- Շվեդիայում փաստաբանին կարգապահական պատասխանատվության է ենթարկում կարգապահական հանձնաժողովը, որը կազմված է հանձնաժողովի նախագահից, փոխնախագահից և 9 այլ անդամներից: Ընդ որում, հանձնաժողովի 3 անդամներին նշանակում է Կառավարությունը:
- Լատվիայում[24] փաստաբանին կարգապահական պատասխանատվության է ենթարկում Լատվիայի փաստաբանների պալատի կարգապահական հանձնաժողովը:
Իսկ կարգապահական պատասխանատվություն հարուցող մարմինը` պալատի խորհուրդն է, որը կարող է հարուցել վարույթ սեփական նախաձեռնությամբ կամ դատարանի, դատախազի կամ անձանց կողմից նման դիմումներ ստանալու դեպքերում:
Նյութերի ուսումնասիրության արդյունքում խորհուրդը որոշում է կայացնում կարգապահական վարույթ հարուցելու կամ վարույթի հարուցումը մերժելու մասին: Եթե հարուցվում է կարգապահական վարույթ, ապա վարույթի նյութերը ուղարկվում են կարգապահական հանձնաժողովին` փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցը լուծելու համար:
- Էստոնիայում փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկող մարմինը Էստոնիայի փաստաբանների պալատի Պատվո դատարանն է (Court of Honour), որը կազմված է 7 անդամներից: Տրիբունալի 4 անդամներ են ընտրվում առնվազն 10 տարվա մասնագիտական փորձառություն ունեցող փաստաբանները, 2 դատավոր անդամներն ընտրվում են դատավորների ընդհանուր ժողովի կողմից, իսկ 1 իրավաբան գիտնականը Տարտուի համալսարանի կողմից[25]:
- Բելառուսի Հանրապետությունում կարգապահական վարույթ կարող են հարուցել տարածքային պալատի ընդհանուր ժողովը, պալատի խորհուրդը, պալատի նախագահը (բացակայության դեպքում՝ նրա տեղակալը), Բելառուսի արդարադատության նախարարը՝ սեփական նախաձեռնությամբ կամ անձի դիմումի հիման վրա: Իր հերթին, կարգապահական գործը քննում է կարգապահական հանձնաժողովը (տարածքային և հանրապետական)[26]:
- Ղազախստանում կարգապահական վարույթը հարուցվում է կարգապահական հանձնաժողովի նախագահի որոշման հիման վրա, իսկ գործը քննում է կարգապահական հանձնաժողովը, որը կազմված է պալատի՝ առնվազն 5 տարվա անդամություն ունեցող 6 փաստաբաններից, հասարակության 3 ներկայացուցիչներից, որոնց առաջարկում են արդարադատության մարմինները և 2 պաշտոնաթող դատավորներից[27]:
- Ուկրաինայում կարգապահական վարույթը հարուցվում է որակավորման և կարգապահական հանձնաժողովի կողմից, այնուհետև նույն հանձնաժողովը քննում է կարգապահական գործը[28]:
- Վրաստանում կարգապահական վարույթը հարուցում և քննում է էթիկայի հանձնաժողովը, որը բաղկացած է 15 անդամներից, որոնցից առնվազն 12-ը պետք է լինեն 30 տարին լրացած և առնվազն 5 տարվա փորձառությամբ փաստաբաններ[29]:
Հատկանշական է, որ ուսումնասիրված երկրների մեծ մասում կարգապահական հարցերի հանձնաժողովի անդամ ընտրվելու համար փաստաբանը պետք է իրավունքի ոլորտում զգալի աշխատանքային փորձառություն ունեն, օրինակ` Բուլղարիայում 15 տարվա փորձառություն, Լիտվայում՝ 10 և այլն:
Հայաստանի Հանրապետությունում, Oրենքի համաձայն, պալատի խորհուրդը կարգապահական գործն ըստ էության քննող և վերջնական որոշում կայացնող մարմինն է:
Այս համատեքստում, առավել նպատակահարմար է թվում կարգապահական վարույթներ լսելու և ըստ էության որոշումներ կայացնելու իրավասությունը վերապահել մասնագիտացված կոլեգիալ մարմնին, որի գործառույթները ուղղված կլինեն միայն կարգապահական վարույթի ապահովմանը՝ երաշխավորելով ինչպես փաստաբանների պալատի խորհրդի ավելորդ ծանրաբեռնվածության կրճատումը, այնպես էլ կարգապահական գործերի առավել արդյունավետ քննությունը:
Միաժամանակ, հարկ է նկատել, որ գործող կարգավորման համաձայն՝ փաստաբանի նկատմամբ կարգապահական վարույթը կարող է հարուցվել կարգապահական պատասխանատվության հիմքը հայտնաբերելուց հետո` վեցամսյա ժամկետում, բայց ոչ ուշ, քան հիմքը ծագելուց մեկ տարի հետո: Մինչդեռ, նախատեսված 1 տարվա ժամկետը գործնականում շատ քիչ կարող է լինել, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետությունում դատարանի կողմից գործի քննության ժամկետները: Ուստի, եթե օրինակ, փաստաբանը անբարեխիղճ իրավաբանական օգնություն է ցույց տվել՝ սխալ հայցապահանջ է ներկայացրել կամ լավ չի հիմնավորել հայցի հիմքը, ապա դրա մասին վստահորդը (չունենալով իրավաբանական կրթություն) կարող է օբյեկտիվորեն իմանալ վերջնական դատական ակտից, իսկ եթե այն իր հերթին վիճարկվում է, ապա՝ վերաքննիչ դատարանի կամ նույնիսկ` վճռաբեկ դատարանի դատական ակտից: Մինչդեռ, Հայաստանում դատական գործը միայն առաջին ատյանում միջինում ընթանում է մեկ տարի և ավելի: Ուստի, տվյալ պարագայում, փաստորեն անձն այլևս զրկվում է փաստաբանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով պալատ դիմելու հնարավորությունից: Հետևաբար, անհրաժեշտություն է առաջանում նաև վերանայել նշված ժամկետները:
Հետաքրքրական է նաև, որ Հայաստանի Հանրապետությունում 2018-2020 թվականներին փաստաբանների դեմ ստացված կարգապահական բողոքների (դիմումների),հարուցված կարգապահական վարույթների և դրանց արդյունքով կայացված որոշումների վիճակագրական պատկերը հետևյալն է.
|
2018թ.[30] |
2019թ.[31] |
2020թ.[32] |
Փաստաբանների դեմ ստացված բողոքներ |
203 |
273 |
225 |
Փաստաբանների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթներ |
200 |
245 |
180 |
Փաստաբանների դեմ ստացված բողոքների հիման վրա հարուցված կարգապահական վարույթներ |
34 |
46 |
26 |
Այլ առիթի հիման վրա հարուցված կարգապահական վարույթներ |
166 |
199 |
199 |
Այսպիսով նկատում ենք, որ 2018թ.-ի ընթացքում այլ անձանց և մարմինների բողոքների (դիմումների) հիման վրա վարույթ հարուցվել է ընդամենը դեպքերի շուրջ 17%-ում, 2019թ.-ին՝ դեպքերի շուրջ 17%-ում, 2020թ.-ին՝ շուրջ 11.5%-ում, իսկ մնացած հարուցված վարույթների համար, ըստ էության, առիթ են հանդիսացել պալատի (ներառյալ՝ փաստաբանական դպրոցի) համապատասխան պաշտոնատար անձանց տեղեկանքները (միջնորդությունները): Իր հերթին, նույն թվականների ընթացքում խորհրդի կողմից քննված և ավարտված գործերի վիճակագրությունը հետևյալն է.
|
2018թ.[33] |
2019թ.[34] |
2020թ.[35] |
Քննված կարգապահական գործերի ընդհանուր քանակը |
238 |
208 |
86 |
Կարճված վարույթներ |
71 |
107 |
40 |
Կարգապահական տույժով ավարտված վարույթներ |
167 |
101 |
46 |
Այսպիսով, 2018թ.-ին քննված կարգապահական գործերից գործերից կարճվել է շուրջ 30%-ը, 2019թ.-ին՝ շուրջ 51.5%-ը, 2020թ.-ին՝ 46.5%-ը, որպիսի թվերը ևս մեկ անգամ հիմնավորում են կոլեգիալ մարմնի գործունեության արդունավետությունը:
Հետաքրքիր է նաև նկատել, որ 2018թ.-ին պալատի նախագահի՝ կարգապահական վարույթ հարուցելու կամ կարգապահական վարույթ հարուցելը մերժելու մասին որոշումների դեմ քաղաքացիական դատավարության կարգով քննվել է 14 գործ[36], 2019թ.-ին՝ 14 գործ[37], 2020թ.-ին՝ 13 գործ[38]:
Միաժամանակ, Նախագծով առաջարկվում է սահմանել կարգապահական վարույթի շրջանակներում փաստաբանական գաղտնիք համարվող տեղեկատվություն ստանալու կամ բացահայտվելու դեպքում փաստաբանական գաղտնիքի պահպանման պարտականություն նաև կարգապահական հանձնաժողովի, խորհրդի և կարգապահական նյութերի հետ առնչվող այլ անձանց համար՝ հաշվի առնելով փաստաբանական գաղտնիքի օրենսդրորեն պաշտպանելու երաշխավորվածության անհրաժեշտությունը և այն հանգամանքը, որ փաստաբանական գաղտնիքի պահպանման կանոնները, ըստ էության, վերաբերում են փաստաբան-վստահորդ հարաբերություններին:
1.3. Փաստաբանի որակավորման կարգը
Օրենքի գործող կարգավորումների համաձայն՝ փաստաբանի արտոնագիր ստանալու համար անհրաժեշտ է հանձնել որակավորման քննություն, որին մասնակցելու իրավունք ունեն միայն փաստաբանական դպրոցում համապատասխան ուսուցում անցած ունկնդիրները: Այլ կերպ, առանց փաստաբանական դպրոցում ուսանելու անձը հնարավորություն չունի փաստաբանի որակավորում ստանալու և որպես փաստաբան աշխատելու: Միևնույն ժամանակ, փաստաբանական դպրոցում ուսուցումն իրականացվում է երկու փուլերով՝ տեսական ուսուցում և գործնական ուսուցում, իսկ ուսուցման ընդհանուր տևողությունը չի կարող գերազանցել 6 ամիսը: Արդյունքում, նույնիսկ այն անձինք, ովքեր ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն, տարիների աշխատանքային ստաժ և փորձառություն, հաճախ նաև զբաղվում են գիտությամբ, ստիպված են լինում կրկին ուսումնառել՝ մասնագիտական աշխատանքային գործունեություն իրականացնելու համար: Հատկանշական է, որ 5 տարվա մասնագիտական ստաժ ունեցողները նույնպես անցնում են ուսուցում՝ ուղղակի պարզեցված ընթացակարգով, ինչը սակայն չի բացառում տեսական ուսուցման պարտադիրությունը:
Հատկանշական է, որ Հայաստանի Հանրապետության հետ համադրելի տարբեր այլ երկրներում նման պարտադիր պահանջ առկա չէ: Այսպես.
- Ուկրաինայում որակավորման քննությանը կարող են մասնակցել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող և իրավունքի բնագավառում առնվազն երկու տարվա ստաժ ունեցող անձինք, եթե վերջիններիս մոտ առկա չեն փաստաբանական գործունեության համար արգելք հանդիսացող հանգամանքներ[39]:
- Ղրղըզստանում որակավորման քննություններին կարող են մասնակցել բարձրագույն իրավաբանական կրթություն ունեցող և իրավունքի բնագավառում առնվազն երկու տարվա ստաժ ունեցող անձինք, եթե վերջիններիս մոտ առկա չեն փաստաբանական գործունեության համար արգելք հանդիսացող հանգամանքներ, ավելին, առանց որակավորման քննության փաստաբանի արտոնագիր կարող են ստանալ հինգ տարվա մասնագիտական ստաժ ունեցող այն անձինք, որոնք աշխատել են իրավապահ մարմինների քննչական ստորաբաժանումներում, դատավոր, խորհրդարանի, նախագահի աշխատակազմի կամ կառավարության այնպիսի ստորաբաժանումներում, որոնցում աշխատելու համար անհրաժեշտ է իրավաբանական կրթություն, կամ որպես պատգամավոր, ով ունի իրավաբանական կրթություն[40]:
- Վրաստանում, որակավորման քննություններին կարող է մասնակցել յուրաքանչյուր ոք, ով ունի բարձրագույն իրավաբանական կրթություն, չնայած, փաստաբան համարվում է այն անձը, ով ունի առնվազն մեկ տարվա իրավաբանի մասնագիտական ստաժ կամ որպես փորձնակ աշխատել է փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունում[41]:
- Բելառուսի Հանրապետությունում որակավորման քննություններին կարող են մասնակցել այն անձինք, որոնք ստաժավորում են անցել փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունում կամ անհատ փաստաբանի[42]:
- Ռուսաստանի Դաշնությունում որակավորման քննություններին կարող են մասնակցել անձինք, որոնք ունեն բարձրագույն իրավաբանական կրթություն և երկու տարվա մասնագիտական աշխատանքի ստաժ կամ 1-ից 2 տարի ժամանակահատվածով ստաժավորում են անցել փաստաբանական գործունեություն իրականացնող կազմակերպությունում կամ անհատ փաստաբանի մոտ[43]:
Ինչպես նկատում ենք, միջազգային փորձում ևս ընդունված մոտեցում է, որ որոշակի մասնագիտական և աշխատանքային չափանիշներին համապատասխանող անձինք կարողանում են առանց միջնորդավորված կրթական օղակով անցնելու անմիջապես դիմել որակավորման քննություն հանձնելու համար: Փոխարենը փաստաբանի մասնագիտության գործունեության առանձնահատկություններին տիրապետելու հանգամանքն ապահովվում է այլ մեխանիզմների միջոցով, ինչպիսիք են քննություն հանձնելուց հետո որոշակի ժամկետով պրակտիկա անցնելը կամ որակավորման քննություններին հատուկ փաստաբանի մասնագիտական առանձնահատկություններին տիրապետելու հանգամանքը ստուգող առաջադրանքներ սահմանելը և այլն:
Իր հերթին, հարկ է նկատել, որ փաստաբանական դպրոցը արդեն գրեթե մեկ տասնամյակ իրականացնում է հաջողված գործունեություն, ինչով պայմանավորված բազմաթիվ անձինք դիմում են փաստաբանական դպրոց՝ որոշակի կրթություն և մասնագիտական հմտություններ ստանալու նպատակով:
Նշվածով պայմանավորված անհրաժեշտ է փաստաբանական դպրոցից բացի նախատեսել նաև այլընտրանքային տարբերակ, որի շրջանակներում հնարավոր կլինի որակավորման քննություն հանձնել նաև առանց փաստաբանական դպրոցում ուսանելու: Միաժամանակ, անհրաժեշտ են կարգավորումներ, որոնց պարագայում հնարավոր կլինի որակավորման քննությունները անցկացնել տարբերակված կարգերով և չափանիշներով՝ կախված այն հանգամանքից, թե անձը հանձնում է որակավորման քննությունը որպես փաստաբանական դպրոցի ունկնդիր, թե առանց փաստաբանական դպրոց ընդունվելու: Այս համատեքստում հարկ է նկատել, որ ՄԱԿ-ի` Փաստաաբանների դերի մասին հիմնարար սկզբունքների 9-րդ կետի համաձայն՝ կառավարությունները, փաստաբանների մասնագիտական կազմավորումները և կրթական հաստատությունները պետք է ապահովեն, որպեսզի փաստաբանները ունենան պատշաճ կրթություն և պատրաստվածություն և տեղյակ լինեն փաստաբանի արժեքների և էթիկական պարտականությունների, ներպետական և միջազգային իրավունքով հաստատված մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների մասին: Իր հերթին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի 2000 թվականի փաստաբանական գործունեության իրականացման ազատության վերաբերյալ թիվ 21 հանձնարարականի 2-րդ սկզբունքի 2-րդ կետի համաձայն՝ բոլոր անհրաժեշտ քայլերը պետք է ձեռնարկվեն, որպեսզի ապահովվի իրավական կրթության և բարոյականության բարձր ստանդարտը՝ որպես փաստաբանի մասնագիտություն մուտք գործելու նախապայման (...):
Այլ կերպ, նախ նկատում ենք, որ փաստաբանների կրթությունն ապահովելու գործառույթը չի վերագրվում միայն փաստաբանների մասնագիտական կազմավորումներին, և որն առավել կարևոր է, նշված սկզբունքների նպատակը մեկն է՝ ապահովել պատշաճ գիտելիքներ և արժեհամակարգ ունեցող անձանց մուտքը փաստաբանական համայնք: Այս համատեքստում, օրինակ, իրավագիտության բակալավրի և մագիստրոսի որակավորման աստիճանի և որոշակի մասնագիտական ստաժի առկայությունը կարող են բավարար երաշխիք լինել անձի՝ իրավաբանական գիտելիքների և որոշակի փորձի վերաբերյալ դատելու համար, ինչը խիստ և ճիշտ չափանիշներով կազմակերպված որակավորման քննության հետ միասին կարող է ապահովել կոմպետենտ մասնագետների մուտքը փաստաբանական համայնք: Նշվածը վերաբերում է նաև որոշակի ոլորտում որոշակի ստաժ ունեցող մասնագետներին, ինչպիսիք են օրինակ դատավորները կամ դատախազները կամ նախկինում փաստաբանական գործունեություն իրականացրած անձինք, ինչպես նաև որոշակի ստաժով իրավաբան գիտնականները:
1.4. Անվճար իրավաբանական օգնության տրամադրման և դրա այլընտրանքային եղանակների զարգացումը.
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասը հռչակում է յուրաքանչյուրի իրավունքների և ազատությունների արդյունավետ դատական պաշտպանության իրավունքը: Որպես դատական պաշտպանության իրավունքի երաշխիք Սահմանադրության 64-րդ հոդվածի 1-ին մասը հռչակում է յուրաքանչյուրի իրավաբանական օգնություն ստանալու իրավունքը: Ընդ որում՝ օրենքով նախատեսված դեպքերում իրավաբանական օգնությունը ցույց է տրվում պետական միջոցների հաշվին:
Ըստ այդմ, Օրենքի 7-րդ գլխով նախատեսվել է հանրային պաշտպանության ինստիտուտը, որի շրջանակներում կարգավորվում են պետության միջոցների հաշվին կոնկրետ դեպքերում անվճար իրավաբանական օգնության տրամադրման հետ կապված հարաբերությունները:
Մասնավորապես, Օրենքի 41-րդ հոդվածից բխում է, որ անվճար իրավաբանական օգնությունը ներառում է`
1) խորհրդատվությունը` հայցադիմումների, դիմումների, բողոքների և այլ իրավաբանական բնույթի դատավարական փաստաթղթերի կազմում, ներառյալ` իրավաբանական տեղեկատվության տրամադրում.
2) ներկայացուցչությունը կամ պաշտպանությունը` քրեական, քաղաքացիական, վարչական և սահմանադրական գործերով:
Ընդ որում, քրեական գործերով վարույթն իրականացնող մարմինը անվճար իրավաբանական օգնությունն ապահովում է հանրային պաշտպանի գրասենյակի միջոցով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ կամ միջազգային պայմանագրերով նախատեսված դեպքերում, կամ եթե դա է պահանջում արդարադատության շահը:
Հարկ է նկատել նաև, որ Օրենքով թվարկված է անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը՝ միաժամանակ, սահմանափակելով անվճար իրավաբանական օգնության տրամադրումն այն դեպքերում, երբ անվճար իրավաբանական օգնություն ստանալու իրավունք ունեցող անձի գույքային (գումարի) պահանջով գործը գերազանցում են նվազագույն աշխատավարձի հազարապատիկը:
Այսպես, օրենսդրորեն երաշխավորված անվճար իրավաբանական օգնություն ստացող անձանց շրջանակը հիմնականում պայմանավորված է անձանց այս կամ այն կարգավիճակով, սակայն նշված շրջանակը, ըստ էության, չի ներառում տարբեր այլ կարգավիճակի անձանց, որոնց, ելնելով համապատասխան կարգավիճակից, անհրաժեշտ է մատուցել անվճար իրավաբանական օգնություն:
Արդյունքում, չնայած այս համակարգի դրական կողմերին, դրանում առկա են նաև մի շարք բացեր. այսպես, անհրաժեշտ է ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը՝ փորձելով դրանում ներառել նաև կարիքավոր այլ խմբերի անձանց: Օրինակ, Քրեական դատավարության օրենսգրքի 69-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն, քրեական գործով վարույթին պաշտպանի մասնակցությունը պարտադիր է, երբ մեղադրյալը ժամկետային ծառայության զինծառայող է:
Ըստ էության՝ նշված դրույթն ամրագրվել է պետության հոգածության ներքո գտնվող պարտադիր ժամկետային զինծառայողների իրավունքների պաշտպանությունն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Սակայն, ներկայումս ՀՀ-ում հանցագործության տուժող պարտադիր ժամկետային զինծառայողները չեն ստանում իրավաբանական օգնություն և աջակցություն: Նման օրինակով կարելի է առանձնացնել նաև օտարերկրացիներին՝ արտաքսման վերաբերյալ որոշումը բողոքարկելու համար գործերում և այն անձանց ում վերաբերյալ իրականացվում է անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու կամ գործունակության սահմանափակումները վերացնելու գործերի վարույթ՝ հաշվի առնելով նշված գործերի առանձնահատկությունները և դրանց շրջանակում անձանց առավել պաշտպանվածության անհրաժեշտությունը:
Ամփոփելով վերոգրյալը` հարկ է արձանագրել, որ փաստաբանական գործունեության վճարովիության սկզբունքը, որն ամրագրված է Օրենքի 6-րդ հոդվածով, ենթադրում է, որ փաստաբանը իր կողմից մատուցվող ծառայության դիմաց ստանում է հատուցում, իսկ անվճար իրավաբանական օգնությունը պետության կողմից երաշխավորվող փաստաբանական ծառայություն է, որը ենթադրում է հատուկ դեպքերում հանրային պաշտպանների կողմից ծառայությունների մատուցում: Այդուհանդերձ, փաստ է, որ հանրային պաշտպանությունը ընդգրկում է շահառուների հատուկ շրջանակ և դրանով չի կարող երաշխավորվել անվճար իրավաբանական օգնության տրամադրման ավելի լայն շրջանակ:
Հատկանշական է, որ թեև Օրենքով նախատեսվել է, որ փաստաբանի համաձայնությամբ իրավաբանական օգնությունը կարող է ցույց տրվել անհատույց, սակայն կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման կառուցակարգերի` այդ թվում խրախուսման եղանակների, բացակայության պայմաններում, անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը Հայաստանի Հանրապետությունում չի կարող համարվել կայացած:
Այսպիսով, նկատի ունենալով հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը, կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրման կառուցակարգերի բացակայությունը և միաժամանակ իրավաբանական օգնություն ստանալու սահմանադրական իրավունքի երաշխավորման անհրաժեշտությունը՝ հարկ է նախատեսել Օրենքով ամրագրված անվճար իրավաբանական օգնությանը աջակցող այլ` այլընտրանքային եղանակներ, ինչպիսիք են, օրինակ, հանրային պաշտպան չհանդիսացող անհատ փաստաբանների կողմից պայմանագրային հիմունքներով հանրային պաշտպանի գրասենյակի կողմից ընդունված գործերի վարումը և կամավոր անհատույց իրավաբանական օգնության (pro bono) տրամադրումը:
Արդյունքում, այն դեպքում, անձինք կունենան հնարավորություն ստանալու անհատույց իրավաբանական օգնություն նաև այլ հնարավոր ձևերով, ինչպիսին կամավոր անհատույց իրավաբանական օգնությունն է (pro bono) (այսուհետ նաև՝ անհատույց օգնություն):
Կամավոր անհատույց իրավաբանական օգնությունը ընդհանուր կերպով կարելի է ներկայացնել որպես փաստաբանների կողմից ի շահ հասարակության մատուցվող իրավաբանական օգնություն հասարակության կարիքավոր անդամներին, որը չի հետապնդում շահույթ ստանալու նպատակ[44]:
Ըստ վերջին տարիներին կատարված ուսումնասիրությունների[45]՝ Հայաստանում անհատույց օգնություն տրամադրվում է մասնավոր իրավաբանների/փաստաբանների, իրավաբանական ընկերությունների, խորհրդատվական ընկերությունների կողմից կամավորական հիմունքներով և մեկանգամյա (ad hoc) սկզբունքով՝ առանց հստակ կարգավորվածության: Միևնույն ժամանակ, իրավաբանական օգնության տրամադրումը առավելապես դիտարկվում է որպես ձեռնարկատիրական գործունեություն և միայն սահմանափակ թվով փաստաբաններ են պատրաստ մատուցելու անհատույց օգնություն:
Արդյունքում, կամավոր անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու մշակույթի բացակայությունը սոցիալ-մշակութային խիստ խոչընդոտ է Հայաստանում փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացման գործում[46]:
Ինչպես նշում են մի շարք գիտնականներ` անհրաժեշտ է գիտակցել, որ մասնագետը, հատկապես իրավաբան մասնագետը, առաջին հերթին պետք է ձգտի կատարել իր գործառույթը և ուղղորդել իր գործունեությունը ի նպաստ հասարակական շահի[47]: Փաստաբաններն ունեն մասնագիտական ու էթիկական պարտավորություն տրամադրելու կամավոր անհատույց իրավաբանական օգնություն, ինչը պայմանավորված է հետևյալ հանգամանքներով՝
- նրանց կոչումը որպես իրավաբան և,
- «հասարակական պայմանագիրը» հանրության հետ, որը բխում է իրավաբանական ծառայություններ մատուցելու մենաշնորհից[48]:
Այսպիսով, փաստաբանի ծառայություններից օգտվելը, այդ թվում անհատույց, երբ անձը ի վիճակի չէ վճարել այդպիսի ծառայությունների դիմաց, անձի իրավունքների և օրինական շահերի պաշտպանության երաշխիքներից մեկն է[49]:
Ավելին, ՄԱԿ-ի` Փաստաբանների դերի մասին հիմնարար սկզբունքների 4-րդ կետով սահմանվում է, որ առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնել կարիքավոր և անբարենպաստ վիճակում գտնվող այլ անձանց օգնություն ցույց տալուն, որպեսզի նրանք կարողանան պաշտպանել իրենց իրավունքները և անհրաժեշտության դեպքում դիմեն իրավաբանների օգնությանը[50]:
Միաժամանակ, անհատույց օգնության տրամադրումը բարենպաստ կարող է լինել այն տրամադրող փաստաբանի և իրավաբանական ընկերության համար։ Մասնավորապես, այն նպաստում է փաստաբանի մասնագիտական զարգացմանը, քանի որ դրա շնորհիվ փաստաբանները հաճախ առնչվում են այնպիսի գործերի հետ, որոնք դուրս են իրենց առօրյա գործունեության շրջանակներից:
Բացի այդ, անհատույց օգնության գործերը հատկապես օգտակար կարող են լինել երիտասարդ փաստաբանների, փաստաբանական դպրոցի ունկնդիրների և առհասարակ իրավաբանների համար, քանի որ այդ գործունեության շրջանակում երիտասարդ իրավաբանները կարող են ձեռք բերել ոլորտում փորձ և անհրաժեշտ մասնագիտական հմտություններ[51]։ Բացի փորձից ու հմտություններից անհատույց օգնության տրամադրումը ձևավորում է արժեքաբանություն, քանի որ, աշխատելով կարիքավոր անձանց հետ, փաստաբանները սկսում են գիտակցել իրենց մասնագիտության կարևորությունն ու անհրաժեշտությունը, իրենց դերը հասարակության մեջ[52]։
Ինչ վերաբերում է իրավաբանական ընկերություններին, ապա անհատույց օգնության ծրագրերի իրականացումը լավ հնարավորություն է ընկերության գործունեությունը ընդլայնելու համար։
Կամավոր անհատույց իրավաբանական օգնության (pro bono) վերաբերյալ միջազգային փորձի ուսումնասիրությունը թույլ է տվել առանձնացնել անհատույց իրավաբանական օգնության երկու հիմնական տեսակներ՝
- պետության կողմից ֆինանսավորվող՝ «անվճար իրավաբանական օգնությունը»,
- կամավոր անհատույց իրավաբանական օգնության տրամադրում մասնավոր անձանց (թե՛ ֆիզիկական, թե՛ իրավաբանական) կողմից:
Երկրորդ տեսակի շրջանակներում կարելի է առանձնացնել՝
- փաստաբանների կողմից անհատույց մատուցվող իրավաբանական ծառայությունները այն անձանց, ովքեր ի վիճակի չեն վճարել այդ ծառայությունների դիմաց,
- փաստաբան չհանդիսացող իրավաբանների կողմից տրամադրվող որոշ իրավաբանական ծառայությունները,
- իրավաբանական կլինիկաների գործունեությունը,
- հասարակական կազմակերպությունների գործունեությունը:
Միջազգային փորձի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու հարցում տարբեր երկրների (անկախ դրանց զարգացվածության մակարդակից) մոտեցումները կարող են խիստ տարբերվել միմյանցից:
Ընդհանուր առմամբ կարելի է առանձնացնել երկու հիմնական մոտեցումներ՝
- անհատույց օգնության տրամադրման վերաբերյալ հաշվետվություն ներկայացնելու պարտադիրություն, և
- անհատույց օգնության տրամադրման հայեցողական մոտեցում:
Առաջին մոտեցման դեպքում անհատույց օգնություն տրամադրելը փաստաբանական գործունեություն իրականացնելու պարտադիր պայման չէ, սակայն այս մոտեցումը որդեգրած երկրներում պարտադիր է անհատույց օգնության տրամադրման դեպքերի վերաբերյալ պարբերաբար հաշվետվություններ ներկայացնելը: Ընդ որում՝ այս դեպքում փաստաբանը ենթակա չէ կարգապահական պատասխանատվության անհատույց օգնություն չտրամադրելու համար, սակայն նա ենթակա է կարգապահական պատասխանատվության անհատույց օգնության տրամադրման դեպքերի վերաբերյալ հաշվետվությունը չներկայացնելու համար: Այս մոտեցման դեպքում մեծ նշանակություն է ստանում հոգեբանական գործոնը. մասնավորապես, փաստաբանը, մեկ-երկու անգամ նշելով, որ որոշակի պարբերականությամբ որոշված ժամանակահատվածում անհատույց օգնություն չի ցուցաբերել, սկսում է մտածել, թե ինչու՞ չի ցուցաբերել, ինչը կարող է ազդեցություն ունենալ նրա հետագա վարքագծի վրա, կամ ոմանք շահագրգռված կլինեն ուղղակի լավ ցուցանիշներ գրանցելու ձգտումով և կսկսեն անհատույց օգնություն ցուցաբերել այդ նպատակով և այլն:
Անհատույց օգնության տրամադրման վերաբերյալ կարգավորումները այս մոտեցումը որդեգրած երկրներում հանդես են գալիս որպես մասնագիտական կոչումից և էթիկայից բխող պահանջներ, այլ ոչ թե փաստաբանի համար պարտադիր բնույթ կրող պահանջներ:
Իսկ երկրորդ մոտեցման դեպքում ո՛չ անհատույց օգնության տրամադրումը, ո՛չ դրա վերաբերյալ հաշվետվություններ ներկայացնելը պարտադիր բնույթ չեն կրում: Նույնիսկ շատ դեպքերում անհատույց օգնության տրամադրման մասին դրույթները ընդհանրապես բացակայում են նման մոտեցումն ընդունած երկրների ոլորտի վերաբերյալ իրավական աղբյուրներում: Երբեմն էլ անհատույց օգնության մասին որոշակի դրույթներ, իհարկե ոչ պարտադիր բնույթի, առկա են լինում փաստաբանների վարքագծի կանոններում: Այսպիսով, անհատույց օգնություն ցուցաբերելու երկրորդ մոտեցման դեպքում՝ այն տրամադրելը կախված է անձանց հայեցողությունից, սակայն, որոշ երկրներում խրախուսվում է համապատասխան մեխանիզմների միջոցով:
Հարկ է նշել, որ Փաստաբանների միջազգային ասոցիացիայի կողմից ընդունված Pro bono-ի վերաբերյալ հռչակագիրը[53] ևս կոչ է անում պետություններին խրախուսելու անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը:
Ընդհանուր առմամբ տարբեր երկրներում ընդունված մոտեցումները և դրանց հետ կապված կարգավորումները ունեն հետևյալ տեսքը.
- Հայաստանի Հանրապետությունում չնայած այն հանգամանքին, որ Օրենքը թույլատրում է անհատույց օգնության տրամադրումը (համաձայն Օրենքի 6-րդ հոդվածի 3-րդ մասի՝ փաստաբանի համաձայնությամբ իրավաբանական օգնությունը կարող է ցույց տրվել անհատույց), Հայաստանում բացակայում են անհատույց օգնության տրամադրումը ուղղակիորեն կարգավորող դրույթներ, որոնք նախադրյալներ կստեղծեին անհատույց օգնության մշակույթի ձևավորման համար: Բացի այդ, բացակայում են անհատույց իրավաբանական օգնության այլընտրանքային մեխանիզմները:
- Բելառուսի Հանրապետությունում ևս չի գործում անհատույց օգնության տրամադրման վերաբերյալ համապարփակ կարգավորում: Սակայն այստեղ, համաձայն «Հասարակության իրավական կրթության մասին որոշ խնդիրների վերաբերյալ» Արդարադատության նախարարության՝ 2010թ.-ի նոյեմբերի 19-ի թիվ 98 որոշման, փաստաբանները, կորպորատիվ իրավաբանները, դատական ծառայողները, նոտարները, հասարակական կազմակերպությունները և համալսարանական իրավաբանական կլինիկաները որոշակի բնագավառներում կարող են տրամադրել անհատույց բանավոր իրավաբանական խորհրդատվություն: Ուստի այստեղ միայն փաստաբանները և իրավաբանական ընկերությունները կարող են տրամադրել ամբողջական ծավալով անհատույց օգնություն[54]:
- Բուլղարիայի Հանրապետությունում անհատույց օգնության տրամադրման որոշ նախադրյալներ ներդրվեցին 2006թ.-ին՝ «Իրավաբանական օգնության մասին» օրենքի ընդունմամբ: Սակայն այստեղ ևս առկա են որոշ խոչընդոտներ անհատույց օգնության մշակույթի կայացման համար. օրինակ` անհատույց օգնության տրամադրման դեպքերը ևս ենթակա են հարկման ավելացված արժեքի հարկով, տեսականորեն փաստաբանները կարող են ենթարկվել կարգապահական պատասխանատվության անհատույց օգնության տրամադրման համար, քանի որ «Փաստաբանների մասին» օրենքով սահմանված են իրավաբանական ծառայությունների դիմաց վարձատրության նվազագույն չափերը: Միևնույն ժամանակ, անհատույց օգնություն հայցողները պիտի փաստեր ներկայացնեն, որ համապատասխանում են անհատույց օգնության շահառուներին ներկայացվող պահանջներին, սակայն փաստաբանների համար նախատեսված չեն բավարար գործիքներ ներկայացված փաստերը ստուգելու համար: Այստեղ նաև չեն գործում անհատույց օգնության տրամադրման բավարար ենթակառուցվածքներ, ինչը կարող է պայմանավորված լինել պարտադիրության պահանջների բացակայությամբ: Խոչընդոտ է նաև այն, որ «Փաստաբանների մասին» օրենքում 2015թ.-ին կատարված փոփոխությունների համաձայն, միայն փաստաբաններին է թույլատրվում տրամադրել իրավաբանական խորհրդատվություն: Ուստի այստեղ էլ բացակայում է կառուցվածքային մոտեցումը: Անհատ փաստաբանները երբեմն անհատույց օգնություն տրամադրում են միանգամյա (ad hoc) սկզբունքով[55]:
- Չեխիայի Հանրապետությունում նույնպես անհատույց օգնության մշակույթը խորապես կայացած չէ: Չնայած փաստաբանները կարող են տրամադրել անհատույց օգնություն, սակայն այդպիսի դեպքերը կրում են հազվադեպ բնույթ և համակարգված չեն: Առավել կազմակերպված են հասարակական կազմակերպությունների կողմից տրամադրվող անհատույց օգնությունները: Միաժամանակ, Չեխիայում շահագրգռված են անհատույց օգնության մշակույթի կայացմամբ և ստեղծվում են հատուկ անհատույց օգնության տրամադրումը կարգավորող կազմակերպություններ, Չեխիայի փաստաբանների պալատը իր տարեկան մրցանակների ցանկում ավելացրել է նաև «Տարվա լավագույն անհատույց օգնություն տրամադրող փաստաբան» անվանակարգը: Ինչևէ, երկրում բացակայում են անհատույց օգնության տրամադրումը կարգավորող առանձին նորմերը[56]:
- Անգլիաում և Ուելսում չնայած այն հանգամանքին, որ չեն գործում պարտադիր որևէ պահանջներ, այնուամենայնիվ, այստեղ անհատույց օգնության տրամադրումը կանգնած է բավականին ամուր հիմքերի վրա, ինչը պայմանավորված է կայացած մշակույթով, փաստաբանների կողմից մարդկանց օգնելու ձգտումով և իրավաբանական ընկերությունների կողմից իրենց հաճախորդների հետ գործնական հարաբերությունները պահպանելու ցանկությամբ, քանի որ վերջիններս մեծ նշանակություն են տալիս իրենց սպասարկող իրավաբանական ընկերությունների կողմից անհատույց օգնության տրամադրման գործունեությանը: Անհատույց օգնություն կարող են տրամադրել նաև տարբեր ընկերությունների իրավաբանական ստորաբաժանումներում աշխատող իրավաբանները, այդ ընկերությունների կողմից հաստատված տարեկան ծրագրերի շրջանակներում: Ստեղծվում են հատուկ կազմավորումներ, որոնք նպատակ են հետապնդում խրախուսել անհատույց օգնության տրամադրումը, ուղղորդել կարիքավոր անձանց անհատույց օգնություն տրամադրող անձանց մոտ և միջնորդ հանդիսանալ անհատույց օգնություն տրամադրել ցանկացող փաստաբանների ու անհատույց օգնության տրամադրմամբ զբաղվող կազմակերպությունների միջև: Նման կազմավորումները շահավետ հարթակ են և՛ անհատույց օգնություն հայցողների, և՛ ուսանողների, և՛ տվյալ կազմավորումների, և՛ դրանց հետ համագործակցող փաստաբանների համար[57]: Անգլիայում անհատույց օգնության տրամադրման վերաբերյալ նորմեր նախատեսված են նաև օրենսդրական մակարդակով: Մասնավորապես, օգնությունը համարվում է անհատույց օգնություն, եթե ներկայացուցիչը գործում է առանց ներկայացուցչության համար գումար պահանջելու, կամ եթե այդպիսի ներկայացուցչությունը ֆինանսավորվում է Իրավաբանական ծառայությունների հանձնաժողովի կողմից որպես Հանրային իրավաբանական ծառայություն[58]:
- Ֆրանսիայում գործում է իրավաբանական օգնության տրամադրման կայացած ավանդույթ, սակայն խոսքն այստեղ պետության կողմից ֆինանսավորվող իրավաբանական օգնության մասին է, և անհատույց օգնությունը այստեղ դեռևս այնքան կայացած չէ, ինչքան անգլո-սաքսոնական իրավական համակարգի մի շարք երկրներում: Ճիշտ է, անհատույց օգնության տրամադրումը այստեղ պարտադիր բնույթ չի կրում, սակայն փաստաբանական համայնքը միտված է աջակցել այդպիսի օգնության մշակույթի ձևավորմանը: Օրինակ՝ Փարիզի փաստաբանների պալատը խրախուսում է անհատ փաստաբանների ներգրավումը անհատույց օգնության տրամադրմանը: Ինչևէ, նույնիսկ այստեղ անհատույց օգնությունը տրամադրվում է առավելապես օտարերկրյա, հատկապես ամերիկյան ծագում ունեցող, իրավաբանական ընկերությունների կողմից: Միևնույն ժամանակ, չնայած իրավաբանական ընկերությունների կողմից կազմակերպվող անհատույց օգնության տրամադրման սակավաթիվ դեպքերին, Ֆրանսիայում բազմաթիվ իրավաբանների ինքնակազմակերպման միջոցով ստեղծում են իրավաբանների միավորումներ, որոնք նախաձեռնում են կազմակերպված անհատույց օգնության տրամադրում: Հարկ է նշել, որ Ֆրանսիայում ևս անհատույց օգնության տրամադրմանը խոչընդոտում է չտարբերակված հարկային քաղաքականությունը[59]:
- Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ևս առավել ամուր հիմքերի վրա է կանգնած պետության ֆինանսավորմամբ տրամադրվող իրավաբանական օգնությունը, և անհատույց օգնության տրամադրման մշակույթը դեռ նոր է ձևավորվում, ինչպես նաև դեռևս առկա են որոշակի խոչընդոտներ: Անհատ փաստաբանների համար անհատույց օգնության տրամադրումը այստեղ պարտադիր բնույթ չի կրում, սակայն նրանց կողմից կարիքավոր անձանց անհատույց օգնության տրամադրման դեպքերը քիչ թիվ չեն կազմում: Ավելին, անհատ փաստաբանները կարող են անհատույց օգնություն տրամադրել նաև անդամակցելով նման գործունեություն իրականացնող հասարակական կազմակերպություններին: Գերմանիայում 32 իրավաբանական մեծ ընկերություններ ձևավորել են հատուկ միավորում, որը նպատակ է հետապնդում տրամադրել կազմակերպված անհատույց օգնություն: Տարածված բնույթ են կրում համալսարանական իրավաբանական կլինիկաները: Այնուամենայնիվ, Գերմանիայում անհատույց օգնության տրամադրումը կառուցվածքային և համակարգված բնույթ չի կրում[60]:
- Վրաստանի Հանրապետությունում չնայած կառուցվածքային և համակարգված մոտեցումների սակավությանը, այնուամենայնիվ նկատվում են անհատույց օգնության տրամադրման մշակույթի կայացման ակտիվ գործընթացներ: «Իրավաբանական օգնության մասին» օրենքի իմաստով տարբերակվում է երկու մոտեցում՝ հանրային իրավաբան, ով գործում է Իրավաբանական օգնության բյուրոյի ենթակայությամբ կամ գրանցված է բյուրոյի ցանկում որպես տվյալ օրենքի իմաստով իրավաբանական օգնություն տրամադրող, և իրավաբանական օգնություն տրամադրող, որը իրավաբանական անձ է կամ անհատ իրավաբան, ով տրամադրում է անհատույց օգնություն[61]: Միևնույն ժամանակ, ըստ որոշ ուսումնասիրությունների, այստեղ անհատույց օգնության տրամադրմամբ առավելապես զբաղվում են հասարակական կազմակերպությունները, համալսարանական իրավաբանական կլինիկաները և որոշ իրավաբանական ընկերություններ: Հատկապես հատկանշական է անհատույց օգնության տրամադրման անհրաժեշտությունը իրավաբանական ընկերությունների կողմից: Օրինակ՝ 2014թ.-ին որոշ առաջատար իրավաբանական ընկերություններ կնքել են անհատույց օգնության տրամադրման վերաբերյալ հռչակագիր՝ պայմանավորվելով տրամադրել անհատույց օգնություն առավել համակարգված կերպով: Ավելի ուշ փոխըմբռնման հուշագիր է կնքվել Իրավաբանական օգնության բյուրոյի և Իրավաբանական ընկերությունների վրացական ասոցիացիայի միջև, որով կողմերը պայմանավորվել են համակարգված կերպով կազմակերպել քաղաքացիական և վարչական գործերով անհատույց օգնության տրամադրման դեպքերը: Ներկայումս գրեթե բոլոր մեծ համալսարաններում գործում են իրավաբանական կլինիկաներ, ավելին, որոշ դեպքերում կլինիկաների գործունեությանը մասնակցելը պարտադիր պայման է ուսանողների համար իրավաբանի որակավորում ստանալու համար[62]:
- Իսրայելում անհատույց օգնության տրամադրման մշակույթը կարելի է համարել կայացած: Անհատույց օգնություն կարող են տրամադրել ինչպես փաստաբանները, այնպես էլ կազմակերպությունների իրավաբանական ստորաբաժանումների իրավաբանները, հասարակական կազմակերպությունները և այլն: Իսրայելի փաստաբանների պալատը իրականացնում է անհատույց օգնության ծրագիր, որին մասնակցում են ավելի քան 2000 փաստաբաններ, միևնույն ժամանակ անհատույց օգնություն տրամադրում են տվյալ ծրագրից դուրս գործող ավելի քան 1100 փաստաբաններ: Հատկապես նշանակալի են Փաստաբանների պալատի գործողությունները՝ ուղղված անհատույց օգնության տրամադրման մշակույթի զարգացմանը. մասնավորապես, պալատը վարում է անհատույց օգնություն տրամադրող փաստաբանների շտեմարան՝ ըստ նրանց գործունեության տարածքի, ծառայությունների ոլորտի[63]:
- Ռուսաստանի Դաշնությունում օրենսդրական մակարդակով ամրագրված են անհատույց օգնության տրամադրման վերաբերյալ կարգավորումներ: «Ռուսաստանի Դաշնությունում անվճար իրավաբանական օգնության մասին» դաշնային օրենքի[64] 7-րդ հոդվածի համաձայն՝ անհատույց իրավաբանական օգնության տրամադրումը իրականացվում է անհատույց իրավաբանական օգնության պետական համակարգի անդամ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցով, անհատույց իրավաբանական օգնության ոչ պետական համակարգի անդամ ֆիզիկական և իրավաբանական անձանց միջոցով, այլ անձանց միջոցով, ովքեր օրենսդրության հիման վրա իրավունք ունեն տրամադրել անհատույց իրավաբանական օգնություն: Միաժամանակ, տվյալ օրենքի 22-րդ հոդվածի համաձայն, անհատույց իրավաբանական օգնության ոչ պետական համակարգը ձևավորվում է կամավորական հիմքերի վրա, որի անդամներ են համալսարանական իրավաբանական կլինիկաները և անհատույց իրավաբանական օգնության տրամադրման ոչ պետական կենտրոնները: Ավելին, 23-րդ հոդվածով օրենսդրական մակարդակում մանրամասն կարգավորվում է համալսարանական իրավաբանական կլինիկաների գործունեությունը: Այսպիսով, Ռուսաստանում նույնպես սկսում է աստիճանաբար զարգանալ անհատույց օգնության տրամադրման մշակույթը, ինչին նպաստում է նաև խթանման գործուն համակարգը: Մասնավորապես, հարկային արտոնություններ, ֆինանսական աջակցություն և պետական կամ համայնքային գույքի հատկացում նպատակային օգտագործման համար[65]:
- Սինգապուրի Հանրապետությունում անհատույց օգնության տրամադրման մշակույթը կարելի է համարել բավականին զարգացած: Դեռ 2006թ.-ից սկսած Սինգապուրի Իրավաբանական Հանրությունը սկսեց խրախուսել իրավաբանների կողմից տարեկան 25 ժամ անհատույց օգնություն տրամադրելը: Գործընթացներն ավելի մեծ թափ հավաքեցին 2012թ.-ին, երբ որոշվեց հիմք դնել փաստաբանների կողմից պարտադիր անհատույց օգնության տրամադրմանը: Նախաձեռնությունը կյանքի կոչելու համար ստեղծվեց հատուկ հանձնաժողով: Սակայն, հանձնաժողովի մշակած առաջարկները պարտադիր անհատույց օգնության տրամադրման վերաբերյալ այդքան էլ լավ չընդունվեցին մասնագիտական հանրության մեջ, ուստի որոշվեց տվյալ փուլում բավարարվել միայն անհատույց օգնություն տրամադրելու վերաբերյալ պարտադիր հաշվետվություն ներկայացնելու պահանջով: Միաժամանակ, սահմանվեցին այն ցուցանիշները, որին պետք է ձգտեն փաստաբանները անհատույց օգնություն տրամադրելիս[66]:
- Ուկրաինայում, չնայած համակարգային մոտեցման բացակայությանը, այնուամենայնիվ դանդաղ դրվում են անհատույց օգնության տրամադրման հիմքերը: Օրինակ՝ 2013թ.-ին Ուկրաինայում ստեղծվեց հատուկ միավորում, որտեղ անհատ փաստաբանները կարող են գրանցվել և տրամադրել իրավաբանական օգնություն կարիքավոր անձանց[67]: Միաժամանակ, անհատույց օգնություն տրամադրելու հնարավորությունը Ուկրաինայում նախատեսված է օրենսդրական մակարդակով՝ նշելով, որ փաստաբանների կողմից անհատույց իրավաբանական օգնություն տրամադրելու դեպքերը նախատեսվում են օրենքով[68]: Դրանք են՝ առաջնային անհատույց իրավաբանական օգնությունը և երկրորդային անհատույց իրավաբանական օգնությունը: Առաջինը ներառում է իրավական տեղեկատվության տրամադրումը, իրավական խնդիրների վերաբերյալ խորհրդատվության և պարզաբանումների տրամադրումը, իրավական փաստաթղթերի նախապատրաստում (բացառությամբ դատավարական բնույթի փաստաթղթերի), աջակցություն երկրորդային անհատույց իրավաբանական օգնություն ստանալու գործընթացում, իսկ երկրորդը՝ դատական պաշտպանություն, ներկայացուցչություն դատական և վարչական մարմիններում և դատավարական փաստաթղթերի նախապատրաստում: Ընդ որում՝ երկրորդային անհատույց իրավաբանական օգնությունը տրամադրվում է և՛ այդ նպատակով հատուկ ստեղծված կենտրոնների, և՛ անհատ փաստաբանների կողմից[69]:
- Ամերիկայի Միացյալ Նահանգներում, չնայած այն հանգամանքին, որ ևս անհատույց օգնության տրամադրումը պարտադիր բնույթ չի կրում, այստեղ անհատույց օգնության տրամադրման մշակույթը ավելի քան ամուր հիմքեր ունի: Հատկանշական է, որ Ամերիկյան փաստաբանների պալատը կազմել է փաստաբանի վարքագծի կանոնների մոդելային կանոնագիրք, որում նշված է, որ իրավաբանն ունի մասնագիտական պարտականություն տրամադրելու իրավաբանական ծառայություններ այն անձանց ովքեր ի վիճակի չեն վճարել դրանց դիմաց: Իրավաբանը պիտի ձգտի տրամադրել տարեկան նվազագույնը 50 ժամ անհատույց օգնություն: Եվ չնայած, որ մոդելային կանոնագիրքը պարտադիր բնույթ չի կրում, մի շարք նահանգների փաստաբանների պալատներ, այնուամենայնիվ, ամբողջովին կամ մասամբ ընդունել են մոդելային կանոնագրքի դրույթները: Անհատույց օգնության տրամադրումը հասանելի է բոլոր տեսակի իրավաբան աշխատողների համար, անկախ որևէ միավորման անդամ լինելուց, հանրային կամ մասնավոր իրավական ծրագրերին անդամակցելուց, կամ հասարակական կազմակերպություններին աջակցելուց և այլն[70]:
Ընդհանուր առմամբ ԱՄՆ-ում գործում է հետևյալ մոտեցումը՝ յուրաքանչյուր իրավաբան պետք է ձգտի տրամադրել տարեկան որոշակի ժամաքանակով անհատույց օգնություն, ինչպիսի պահանջը կրում է ոչ թե պարտադիր այլ ցանկալի բնույթ, կամ փոխարենը ֆինանսական աջակցություն տրամադրել անհատույց օգնության տրամադրմամբ զբաղվող կազմակերպություններին: Ինչպես նաև յուրաքանչյուր իրավաբան պարտավոր է ներկայացնել տարեկան հաշվետվություն իր կողմից տրամադրված անհատույց օգնության վերաբերյալ, որի չներկայացնելը կարգապահական պատասխանատվության հիմք է: Այսպիսով, նման դրույթներ են գործում, օրինակ, Ֆլորիդայում[71], Հավայան կղզիներում[72], Միսսիսսիպիում[73], Նեվադայում[74], Նյու Յորքում[75] և այլուր:
Այսպիսով, կարելի է եզրակացնել, որ ներկայումս առավել տարածված մոտեցումը երկրորդն է, երբ անհատույց օգնության հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թողնված են դրա սուբյեկտների կամահայտնությանը:
Սակայն նման մոտեցման կայացմանը խոչընդոտող պատճառները բազմազան են, ներառյալ՝ անձանց իրավագիտակցության աստիճանը, կոնկրետ պետությունում իրավական մշակույթի կայացվածության մակարդակը, փաստաբանների վերաբերմունքը իրենց կատարած աշխատանքին և դրա սոցիալական արժևորման նկատմամբ և այլն: Բացի այդ, նշված երկրներում անհատույց օգնություն տրամադրում են հիմնականում օտարերկրյա ընկերությունները և դրանց հետ աշխատանքային կամ այլ հարաբերությունների մեջ գտնվող անձիք, հատկապես, երբ այդ ընկերությունների գործունեության արմատները գնում են դեպի անգլո-ամերիկյան երկրներ, որտեղ առավելապես կիրառվում է առաջին մոտեցումը:
Այլ կերպ ասած, երկրորդ մոտեցումը որդեգրած երկրների դեպքում անհատույց օգնության զարգացած համակարգ ունենալու համար անհրաժեշտ են մի շարք նախադրյալներ, այդ թվում՝ դրա պատմականորեն կայացվածությունը, իրավական մշակույթի բարձր մակարդակը, թե՛ անհատույց օգնություն տրամադրողների, թե՛ դրա շահառուների վերաբերմունքը անհատույց օգնության տրամադրման նկատմամբ: Ընդ որում, նման կառուցակարգի կայացման համար կարևոր խթան կարող է հանդիսանալ խրախուսման մեթոդների նախատեսումը: Օրինակ՝ նման խրախուսման մեթոդ կարող է հանդիսանալ որոշակի չափանիշներին համապատասխանող անհատույց օգնության տրամադրման դիմաց վերապատրաստման դասընթացներից փաստաբաններին ազատելը, որպիսի կարգը ներկայումս նույնպես գործում է. փաստաբանների պալատի կամ փաստաբանական դպրոցի կողմից կազմակերպված անվճար իրավաբանական օգնության (pro bono) ծրագրի շրջանակներում փաստաբանի՝ 1 (մեկ) քաղաքացուն տրամադրած անվճար խորհրդատվությունը հավասարեցվում է Նվազագույն ժամաքանակի հաշվարկի մեջ ներառվող 2 (երկու) ժամ վերապատրաստման դասընթացի մասնակցության[76]: Որպես խրախուսման եղանակ կարող է հանդիսանալ նաև սահմանված չափանիշներին համապատասխան անհատույց օգնություն տրամադրող փաստաբանների և փաստաբանական գրասենյակների տվյալների հրապարակումը տարբեր հարթակներում, ինչը կարող է նպաստել նրանց հեղինակության բարձրացմանը և ամրապնդմանը, վճարովի հաճախորդների ներգրավմանը և այլն:
Ուստի, կարելի է եզրակացնել, որ վերոնշյալ երկու մոտեցումներից գործնականում առավել արդյունավետը ընտրելու համար հարկ է հիմք ընդունել վերոնշյալ բոլոր հանգամանքները:
Ամփոփելով միջազգային փորձի ուսումնասիրությունը՝ անհրաժեշտ է քննարկել Հայաստանի Հանրապետությունում անհատույց օգնության տրամադրումը կարգավորող դրույթների նախատեսման հարցը:
Հարկ է արձանագրել, որ բացի գոյություն ունեցող սոցիալ-մշակութային խոչընդոտներից (պատմական առումով նոր ձևավորված փաստաբանական համակարգը և համայնքը, փաստաբանության նկատմամբ որպես ձեռնարկատիրական գործունեության վերաբերմունքը, փաստաբանների կողմից իրենց մասնագիտական առաքելության թերըմբռնումը) առկա են նաև այլ խոչընդոտներ, որոնց վերացումը կարող է նպաստել անհատույց օգնության մշակույթի զարգացմանը Հայաստանում: Մասնավորապես՝
- իրավական նախադրյալների բացակայություն (անհրաժեշտ է օրենսդրական մակարդակում բավարար նախադրյալներ ստեղծել կամավոր անհատույց իրավական օգնության տրամադրումը կարգավորելու համար),
- անհատույց օգնություն տրամադրելու նկատմամբ բավարար վերահսկողական գործիքների բացակայություն՝ խրախուսման գործիքակազմի ապահովման նպատակով (անհրաժեշտ է քննարկել անհատույց օգնության նախադրյալների հետ միաժամանակ նաև այդպիսի օգնություն տրամադրելու դեպքերի նկատմամբ վերահսկողության գործիքների ներդրման հարցը՝ հնարավոր չարաշահումներից խուսափելու համար):
Վերոգրյալի համատեքստում հարկ է նաև նշել, որ համաձայն փաստաբանների պալատի կողմից ներկայացված տվյալների՝ քրեաիրավական ուղղվածության հանրային պաշտպանների 44 հաստիքով 2018թ.-ի ընթացքում վարվել է 6688 գործ՝ քրեական վարույթն իրականացնող մարմինների որոշումների հիման վրա (չհաշված քաղաքացիների դիմումների հիման վրա քրեաիրավական ուղղվածության գործերը), այսինքն՝ մեկ հաստիքին բաժին է ընկել միջինը 152 քրեական գործ: Իր հերթին, քաղաքացիաիրավական ուղղվածության հանրային պաշտպանի 10 հաստիքով 2018թ.-ի ընթացքում իրականացվել է ներկայացուցչություն 1182 քաղաքացիական (վարչական) գործով, այսինքն՝ մեկ հաստիքին բաժին է ընկել միջինը 118 ներկայացուցչության գործ:
Ուստի, անհրաժեշտ է նաև թեթևացնել հանրային պաշտպանների ծանրաբեռնվածությունը՝ զարգացնելով հանրային պաշտպանների կողմից տրամադրվող անվճար իրավաբանական օգնության այլընտրանքային եղանակները:
- Առաջարկվող կարգավորման բնույթը.
Ամփոփելով վերոգրյալը ««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
- Առաջին, վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանների պալատի գործադիր կառավարման որոշ հարաբերություննեում` առաջնահերթությունը տալով կոլեգիալ կառավարմանը` որպես փաստաբանության գործունեության ինքնակառավարման սկզբունքի արտահայտում:
- Երկրորդ, վերանայել փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերը և ներքին կառավարման իրականացման կարգը, մասնավորապես, նախատեսել նոր մասնագիտացված մարմին` կարգապահական հանձնաժողովը և ընդլայնել խորհրդի լիազորությունների շրջանակը:
- Երրորդ, հնարավոր շահերի բախումներից խուսափելու նպատակով առաջարկվում է բացառել մեկ մարմնի անդամի կամ պաշտոնատար անձի միաժամանակյա ներգրավումը տարբեր մարմիններում (բացառությամբ փաստաբանների պալատի նախագահի՝ ի պաշտոնե խորհրդի նախագահ լինելու դեպքի:
- Չորրորդ, փաստաբանության, դրա մասնագիտական կազմավորման ապաքաղաքականացվածությունն ապահովելու նպատաակով առաջարկվում է սահմանել պալատի նախագահի և խորհրդի անդամների` քաղաքական չեզոքություն ու զսպվածություն դրսևորելու պահանջները։
- Հինգերորդ, առաջարկվում է վերանայել պալատի նախագահի դերակատարությունը հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավար կազմի ձևավորման առումով: Ներկայիս կարգավորումների պարագայում պալատի նախագահը վերահսկողություն է իրականացնում հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նկատմամբ, հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի առաջարկությամբ Կառավարություն է ներկայացնում հանրային պաշտպանի գրասենյակի ծախսերի նախահաշիվը, ավելին հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարը խորհրդի կողմից ընտրվում և վերջինիս լիազորությունները դադարեցվում են պալատի նախագահի ներկայացմամբ: Նշվածի համատեքստում առաջարկվում է որ հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարին խորհուրդը նշանակի ոչ թե պալատի նախագահի ներկայացմամբ, այլ խորհրդի յուրաքանչյուր անդամ իրավունք ունենա առաջադրել իր թեկնածուին, նույն գործընթացը առաջարկվում է կիրառել նաև հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելիս: Նշվածը պայմանավորված է հանրային պաշտպանի գրասենյակի կարևոր դերակատարմամբ:
- Վեցերորդ, վերանայել պալատի նախագահի դերակատարությունը փաստաբանական դպրոցի ղեկավարման գործունեությունում: Ներկայումս պալատի նախագահը ի պաշտոնե համարվում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի անդամ և նախագահ, իսկ փաստաբանական դպրոցի տնօրենին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը նախագահի առաջարկությամբ: Այսպիսով, մեծ է պալատի նախագահի ազդեցությունը նաև փաստաբանական դպրոցի ղեկավար կազմի ձևավորման և գործունեության կանխորոշման հետ կապված հարաբերություններում: Սակայն, հաշվի առնելով փաստաբանական դպրոցի գործունեության կարևորությունը, վերջինիս անկախության համար երաշխիքների անհրաժեշտությունը և դրա ձևավորման գործընթացում կոլեգիալության սկզբունքի պահպանման անհրաժեշտությունը, առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի փաստաբան անդամներին ընտրի խորհուրդը, որտեղ որպես դպրոցի կառավարման խորհրդի նախագահ ի պաշտոնե չի գործի պալատի նախագահը: Փոխարենը, փաստաբանական դպրոցի կառավարման խորհուրդը իր կազմից կընտրի իր նախագահին: Ինչ վերաբերում է փաստաբանական դպրոցի տնօրենին, ապա առաջարկվում է, որ փաստաբանական դպրոցի կառավարման խորհրդի ցանկացած անդամ հնարավորություն ունենա առաջադրել իր թեկնածուին, որն էլ խորհրդի կողմից կընտրվի տնօրեն:
- Յոթերորդ, վերանայել փաստաբանների պալատի մարմինների անդամների ընտրության վարկանիշային կարգով գաղտնի քվեարկության անցկացման կարգը` այդ մարմինների հնարավոր ներկայացվածությունն ապահովելու նպատակով:
- Ութերորդ, վերանայել կարգապահական վարույթի ընթացքը կարգավորող դրույթները, ինչպես նաև սուբյեկտներին՝ ձևավորելով կարգապահական հանձնաժողով, սահմանել կարգապահական վարույթի շրջանակներում փաստաբանական գաղտնիքի պահպանման երաշխիքներ:
- Իններորդ, նախատեսել վերապատրաստումներին չմասնակցելու, անդամավճարները չվճարելու կամ անհատույց իրավաբանական օգնության տրամադրման մասին հաշվետվություններ չտրամադրելու հիմքով հարուցվող կարգապահական վարույթների և դրանց քննության պարզեցված կարգ:
- Տասներորդ, վերանայել փաստաբանի որակավորման քննությունների անցկացման կարգը, որպես այլընտրանք նախատեսելով նաև առանց փաստաբանական դպրոց ընդունվելու որակավորման քննություններին մասնակցության հնարավորությունը, որոշակի պահանջների պահպանման դեպքում:
- Տասնմեկերորդ, ընդլայնել անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակը:
- Տասներկուերորդ, նախատեսել մեխանիզմներ, որպեսզի հանրային պաշտպանի գրասենյակը անձանց հանրային պաշտպանությունը կարողանա կազմակերպել նաև հանրային պաշտպան չհանդիսացող այլ անձանց միջոցով:
- Տասներերքերորդ, նախատեսել կամավոր անհատույց օգնության վերաբերյալ կարգավորումներ՝ սահմանելով կամավոր անհատույց օգնություն տրամադրող անձանց շրջանակը, կամավոր անհատույց օգնության տրամադրման եղանակները և շրջանակները, երաշխավորելով կամավոր անհատույց օգնության խրախուսումը:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը.
««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերը մշակվել են Արդարադատության նախարարության «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի կողմից:
- Ակնկալվող արդյունքը.
««Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունման արդյունքում ակնկալվում է ընդլայնել և զարգացնել փաստաբանների պալատի ներքին կառուցվածքը և կառավարման համակարգը՝ այն ավելի համահունչ դարձնելով ինքնակառավարման սկզբունքին և կոլեգիալության տրամաբանությանը: Իր հերթին, կատարվող փոփոխությունների և լրացումների արդյունքում ակնկալվում է ավելի արդյունավետ դարձնել փաստաբանների կարգապահական պատասխանատվության վարույթի իրականացումը: Փոփոխությունների արդյունքում ակնկալվում է նաև զարգացնել փաստաբանական ուսուցման, որակավորման քննությունների անցկացման և փաստաբանի արտոնագրման կարգը՝ թույլատրելով որոշակի չափանիշներին համապատասխանող անձանց առանց փաստաբանական դպրոցում պարտադիր ուսուցման անմիջապես մասնակցել որակավորման քննություններին: Միևնույն ժամանակ, փոփոխությունների արդյունքում նպատակ է հետապնդվում թեթևացնել հանրային պաշտպանի գրասենյակի ծանրաբեռնվածությունը՝ թե՛ հանրային պաշտպանի գրասենյակի գործունեության նոր հնարավորությունների, թե՛ դրա այլընտրանքների հստակ մեխանիզմների նախատեսման միջոցով:
- «Փաստաբանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման, ինչպես նաև պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների կամ ծախսերի ավելացման կամ նվազեցման անհրաժեշտությունը
««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ այլ նորմատիվ իրավական ակտեր ընդունել անհրաժեշտ չէ։ ««Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքների ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
6.Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների ծրագրից, որի 5.3-րդ կետով նախատեսվում է, որ Կառավարությունը միջոցներ է ձեռնարկելու փաստաբանության ոլորտի զարգացման ուղղությամբ, այդ թվում` փաստաբանական ակադեմիայում ուսուցման և ընդունելության կառուցակարգերի վերաիմաստավորման, փաստաբանների պալատի կառավարման արդյունավետության և ներառականության վերափոխման շրջանակներում։ Առաջարկվող փոփոխությունները բխում են նաև Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2013 թվականների ռազմավարությունից, որով որպես ռազմավարական նպատակ սահմանված է փաստաբանական համակարգի արդյունավետության բարձրացումը, իսկ որպես ռազմավարական ուղղություններ` անվճար իրավաբանական օգնության շահառուների շրջանակի ընդլայնումը, անվճար իրավաբանական օգնության տրամադրման այլընտրանքային կառուցակարգերի զարգացումը, հանրային պաշտպանների գործունեության արդյունավետության բարձրացումը, փաստաբանական ակադեմիայի գործունեության զարգացումը, փաստաբանի վարքագծի և բարեվարքության կանոնների կատարելագործումը և փաստաբանների պալատի ներքին կառուցակարգերի զարգացում:
[1] https://fparf.ru/on-bar/about/
[2] Տե՛ս Սահմանադրական դատարանի 02.08.2021թ. թիվ ՍԴՈ-1608 որոշումը:
[3] https://fparf.ru/on-bar/about/
[4] Տե՛ս օրինակ՝ Федеральный закон от 31.05.2002 N 63-ФЗ (ред. от 02.12.2019) "Об адвокатской деятельности и адвокатуре в Российской Федерации", ЗАКОН УКРАЇНИ Про адвокатуру та адвокатську діяльність (Відомості Верховної Ради (ВВР), 2013, № 27, ст.282), Об адвокатской деятельности и юридической помощи, Закон Республики Казахстан от 5 июля 2018 года № 176-VІ ЗРК, Law օf Georgia օn Lawyers, Advocacy Law of the Republic of Latvia, Bar Association Act, RT I 2001, 36, 201, REPUBLIC OF LITHUANIA LAW ON THE BAR 18 March 2004 No IX-2066 (As last amended on 15 April 2008 – No X-1494) և այլն:
[5] Федеральный закон от 31.05.2002 N 63-ФЗ (ред. от 02.12.2019) "Об адвокатской деятельности и адвокатуре в Российской Федерации", Статья 31
[6] Закон Республики Беларусь Об адвокатуре и адвокатской деятельности в Республике Беларусь 334-З от 30.12.2011 г. https://kodeksy-by.com/zakon_rb_ob_advokature.htm, Статья 43
[7] LAW OF UKRAINE On the Bar and Practice of Law (Bulletin of the Verkhovna Rada (BVR), 2013, No. 27, p. 282), Article 46, 56
[8] Об адвокатской деятельности и юридической помощи, Закон Республики Казахстан от 5 июля 2018 года № 176-VІ ЗРК., Статья 69
[9] Law օf Georgia օn Lawyers, Article 23, 27
[10] Advocacy Law of the Republic of Latvia, Article 34
[11] The Law on the Advocates' Profession, Article 48, տե՛ս https://www.ccbe.eu/fileadmin/speciality_distribution/public/documents/National_Regulations/National_Laws_on_the_Bars/EN_Poland_The-Law-on-the-Advocates-Profession.pdf հղումով
[12] ЗАКОН КЫРГЫЗСКОЙ РЕСПУБЛИКИ от 14 июля 2014 года № 135, Статьи 6 и 7:
[13] ACT No. 85/1996 Coll. of 13th March 1996 on the Legal Profession, Article 45:
[14] ACT No. 85/1996 Coll. of 13th March 1996 on the Legal Profession, Article 41:
[15] Bar Association Act, RT I 2001, 36, 201, Articles 6 and 10
[16] https://www.azdarar.am/announcments/org/374/00827622/
[17] https://advocates.am/images/khorhrdi_voroshumner/2017/12-12_Hashvetvutyun_2016_razmavarakan_plan_30.05.2017_edited.pdf
[21] Տե՛ս Վենետիկի հանձնաժողովի 09.10.2020թ.-ի թիվ 991/2020 կարծիքը (CDL-AD(2020)029), §46, Վենետիկի հանձնաժողովի 18.10.2021թ.-ի թիվ 1048/2021 կարծիքը (CDL-AD(2021)042), § 33
[22] https://documents1.worldbank.org/curated/en/512071511257170449/pdf/Comparative-analysis-of-bar-associations-and-law-societies-in-select-European-jurisdictions.pdf, paragraph 114:
[23] https://www.ccbe.eu/fileadmin/speciality_distribution/public/documents/EU_LAWYERS/Position_papers/EN_EUL_20161128_Table_discipline.pdf:
[24] Advocacy Law of the Republic of Latvia, Division Six
[25] Bar Association Act, RT I 2001, 36, 201, Article 15
[26] Закон Республики Беларусь Об адвокатуре и адвокатской деятельности в Республике Беларусь 334-З от 30.12.2011 г. https://kodeksy-by.com/zakon_rb_ob_advokature.htm, статья 22
[27] Об адвокатской деятельности и юридической помощи, Закон Республики Казахстан от 5 июля 2018 года № 176-VІ ЗРК., статья 72
[28] ЗАКОН УКРАЇНИ Про адвокатуру та адвокатську діяльність (Відомості Верховної Ради (ВВР), 2013, № 27, ст.282), статті36, 38:
[29] Law օf Georgia օn Lawyers, Article 28, Chapter VI
[30] https://advocates.am/images/khorhrdi_voroshumner/2019/13-23_Hashvetvutyun_2018_razmavarakan_plan_09.07.2019.pdf
[31] https://advocates.am/images/khorhrdi_voroshumner/2019/Hashvetvutyun_2019_razmavarakan_plan_05.08.2021.pdf
[32] https://advocates.am/images/hashvetvutyunner/nakhagahi_hashvetvutyun/2020Hashvetvutyun.pdf
[33] https://advocates.am/images/khorhrdi_voroshumner/2019/13-23_Hashvetvutyun_2018_razmavarakan_plan_09.07.2019.pdf
[34] https://advocates.am/images/khorhrdi_voroshumner/2019/Hashvetvutyun_2019_razmavarakan_plan_05.08.2021.pdf
[35] https://advocates.am/images/hashvetvutyunner/nakhagahi_hashvetvutyun/2020Hashvetvutyun.pdf
[36] https://advocates.am/images/khorhrdi_voroshumner/2019/13-23_Hashvetvutyun_2018_razmavarakan_plan_09.07.2019.pdf
[37] https://advocates.am/images/khorhrdi_voroshumner/2019/Hashvetvutyun_2019_razmavarakan_plan_05.08.2021.pdf
[38] https://advocates.am/images/hashvetvutyunner/nakhagahi_hashvetvutyun/2020Hashvetvutyun.pdf
[39] LAW OF UKRAINE On the Bar and Practice of Law (Bulletin of the Verkhovna Rada (BVR), 2013, No. 27, p. 282), Articles 6, 8, 9
[40] ЗАКОН КЫРГЫЗСКОЙ РЕСПУБЛИКИ от 14 июля 2014 года № 135, статьи 19, 20
[41] Law օf Georgia օn Lawyers, Articles 9, 10
[42] Закон Республики Беларусь Об адвокатуре и адвокатской деятельности в Республике Беларусь 334-З от 30.12.2011 г. https://kodeksy-by.com/zakon_rb_ob_advokature.htm, статья 9
[43] Федеральный закон от 31.05.2002 N 63-ФЗ (ред. от 02.12.2019) "Об адвокатской деятельности и адвокатуре в Российской Федерации", Статьи 9, 10, 28
[44] Tatevik Davtyan, Arpine Hovhannisyan – Promoting a Pro Bono Culture in Armenia’s Legal Profession: The Need for Strong Policies and High Minds, Արդարադատություն, 2018 3 (44), էջեր 72-73:
[45] A Survey of Pro Bono Practices and Opportunities in 84 Jurisdictions, Prepared by Latham & Watkins LLP for the Pro Bono Institute, Latham & Watkins LLP, March 2016, էջ 40:
[46] Տե՛ս նույն տեղում:
[47] Социальная ответственность российских адвокатов: факторы оказания бесплатной юридической помощи по назначению и pro bono - Антон Казун, Журнал исследований социальной политики. Том 13. № 4, էջ 564:
[48] Pro Bono Guide, The Law Society of Singapore, էջ 7:
[49] Рябцева Е.В. - Формы бесплатной юридической помощи в международном праве и практике зарубежных стран, էջ 19:
[50] Իրավաբանների դերին վերաբերող հիմնարար սկզբունքները: Ընդունվել են հանցագործությունների կանխմանը և իրավախախտների հետ վարվելաձևին նվիրված ՄԱԿ-ի ութերորդ կոնգրեսի կողմից, Հավանա 27 գոստոսի – 7 սեպտեմբերի, 1990 թվական:
[51] Pro Bono Guide, The Law Society of Singapore, էջ 8:
[52] Տե՛ս նույն տեղում
[53] https://www.internationalprobono.com/declarations/:
[54] A Survey of Pro Bono Practices and Opportunities in 84 Jurisdictions, Prepared by Latham & Watkins LLP for the Pro Bono Institute, Latham & Watkins LLP, March 2016, էջեր 69-70:
[55] Տե՛ս նույն տեղում, էջեր 103- 108-10:
[56] Տե՛ս նույն տեղում, էջեր 158-59:
[57] Տե՛ս նույն տեղում, էջեր 183, 188-89, 191:
[58] Legal Services Act 2007, Section 194:
[59] A Survey of Pro Bono Practices and Opportunities in 84 Jurisdictions, Prepared by Latham & Watkins LLP for the Pro Bono Institute, Latham & Watkins LLP, March 2016, էջեր 201, 207, 209-10
[60] Տե՛ս նույն տեղում, էջեր՝ 217, 222-23, 225
[61] Law of Georgia on Legal Aid, Article 2
[62] A Survey of Pro Bono Practices and Opportunities in 84 Jurisdictions, Prepared by Latham & Watkins LLP for the Pro Bono Institute, Latham & Watkins LLP, March 2016, էջեր 212, 215:
[63] Տե՛ս նույն տեղում, էջեր 325, 330-31:
[64] Федеральный закон О бесплатной юридической помощи в Российской Федерации:
[65] https://rm.coe.int/16806d8621, էջ 45:
[66] A Survey of Pro Bono Practices and Opportunities in 84 Jurisdictions, Prepared by Latham & Watkins LLP for the Pro Bono Institute, Latham & Watkins LLP, March 2016, էջեր 575, 580-81:
[67] A Survey of Pro Bono Practices and Opportunities in 84 Jurisdictions, Prepared by Latham & Watkins LLP for the Pro Bono Institute, Latham & Watkins LLP, March 2016, էջ 676:
[68] Law of Ukraine On the Bar and Practice of Law (Bulletin of the Verkhovna Rada (BVR), 2013, No. 27, p. 282), article 25:
[69] The Law of Ukraine on Free Legal Aid (Journal of VerKhovna Rada of Ukraine (VRJ), 2011, No 51, art.577), articles 7, 9, 13, 15:
[70] A Survey of Pro Bono Practices and Opportunities in 84 Jurisdictions, Prepared by Latham & Watkins LLP for the Pro Bono Institute, Latham & Watkins LLP, March 2016, էջեր 692-93:
[71] Florida Rules of Professional Conduct, Rule 4-6.1:
[72] Hawaii Rules of Professional Conduct, Rule 17:
[73] Mississippi Rules of Professional Conduct Rule 6.1:
[74] Nevada Rules of Professional Conduct Rule 6.1:
[75] New York Rules of Professional Conduct Rule 6.1:
[76] Տե՛ս Փաստաբանների պալատի խորհրդի՝ 22.02.2019թ.-ի 4/11-Լ որոշմամբ հաստատված «Փաստաբանների վերապատրաստման կարգ»-ի 26-րդ կետը:
-
Discussed
24.03.2022 - 08.04.2022
-
Type
Law
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 4605
Print