Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՌՈՒՍԱՑ ԼԵԶՎԻ ԴԱՍԱՎԱՆԴՄԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Անկախ 26.09.2017 14:21:29 Թող երեխաները ընտրեն, թե որ օտար լեզուն են ուզում խորացված սովորել, բայց ոչ հայոց լեզվի հաշվին ու ոչ որևէ առարկա օտար լեզվով:Նախ հայոց լեզվի ուսուցումը շատ վատ վիճակում է,դա երևում է և եթերում և մամուլում:Մտածեք Հայոց լեզուն մակարդակով մատուցելու մասին Ռուսաց լեզվի կամ որևէ այլ օտար լեզվի դասավանդումը չի կարող կազմակերպվել մայրենիի հաշվին:
2 Ruslan A...yan 26.09.2017 15:52:22 Ռուսաց լեզվի տիրապետումը հանդիսանում է քաղաքացու մրցակցային առավելությունը բարձրագույն կրթություն ստանալիս և մասնագիտական հմտություններ ձևավորելիս:
3 Ruslan A...yan 26.09.2017 15:52:22 Երևի ռուսաց լեզվի փոխարեն պետք է նշեին անգլերեն լեզու. Ընդհանրապես անգլերեն լեզվի իմացությունն է ապահովելու բարձրակարգ կրթության ստացումը: Իսկ ռուսերեն լեզվի մասին ձեր գեղարվեստական շարադրանքը երևի փորձեք մայր օրենքով ստուգեք. արդյոք չի խախտվում աշակերտի ազատ կամքի արտահայտման իրավունքը: Ոչ ոք իրավունք չունի ստիպելու աշակերտին սովորել մի օտար լեզու, որը իր հետագա կրթական կյանքում կարող է ընդհանրապես պետք չլինի.. Բոլոր օտար լեզուներն էլ կարևոր են
4 Կարեն Խաչատրյան 26.09.2017 15:59:37 Առաջարկել ռուսներին ապահովել այնպիսի գիտամշակութային առաջընթաց որի հետ շփվելու համար մարդու մոտ առաջանա կամավոր ցանկություն սովորելու իրենց լեզուն: Առաջարկը Կքննարկվի
5 K k 26.09.2017 18:22:33 Բալթյան երկրներում բնակչության 40% ռուսներ կամ ռւսախոս են, բայց նման օրինագիծ երբեք չքննարկվեց, որովհետև պետական այրերը ազգային մտածելակերպ ունեցող գործիչներ են: Ինչն է ստիպում 1% պակաս ռուսախոս բնակչություն ունեցող Հայաստանին նման օրինագիծը, միթե շողոքորթությունը , անկշտությունը չէ, որ դարերով կորցնում ենք մեր տարածքներն ու վեջապես Երկիրը: Մնացել է լեզուն ու կրոնը, բոլորին դարձրեք ռւսախոս, կաթողիկոսն էլ բոլորին թող համոզի դառնան ուղղափառ, վերջանանք: Քննարկման դրվածը հայեցակարգ է և ոչ օրինագիծ
6 Արթուր Մովսեսյան 26.09.2017 20:00:08 Միշտ լավ է լեզուներ իմանալը։ Բայց չի կարելի մի օտար լեզվին բարձր դասել մյուսներից այն էլ այն դեպքում երբ անգլերեն, գերմաներեն կամ այլ լեզու ավելի պահանջված է քան ռուսերեն է։ Պետք է բոլոր օտար լեզուների համար նույնպիսի հայացակարգ մշակել։ Իսկ եթե ինչ-որ մեկն ուզում է խորացված սովորել դրա համար հաստատություններ կան լեզվի կենտրոններ կամ համալսարաններ։ Ոչ մի լեզու գերադասելի չէ մյուսից և հայեցակարգը նման բան չի ենթադրում
7 Տիգրան Սիրունյան 26.09.2017 21:16:48 Առաջարկում եմ բավարարվել եղածով, չչափազանցնել ռուսերենի կարևորությունը և այդ չափազանցությունը չպարտադրել մեր երեխաներին: Հանրակրթության որակի և մատչելիության բարձրացման նպատակով նախատեսվում է վերանայել մաթեմատիկայի, բնական գիտու¬թյունների, ճարտարագիտության և տեղեկատվական տեխնոլոգիաների, օտար լեզուների ուսուցման հայեցակարգային մոտեցումները
8 Աշոտ Բագրատունի 26.09.2017 21:22:38 Սովետն անցյալում է, մենք՝ ներկայում, իսկ ապագան հաստատ միայն ռսերենով չի որոշվում: Շեշտը դրեք այլ օտար լեզուների վրա եւ թող որ մարդիկ ընտրեն, ոչ թե պատրադրեք, խելքի կարասներ: Կրկնվում է
9 Արման Ռևազյան 26.09.2017 23:23:41 Այդ սովորողներից մեկն ում մոտ պետք է, որ ձևավորվեր ռուսերեն լեզվամտածողություն, ես եմ: Այն ձևավորվեց և, այժմ անձամբ ես համարում եմ ինձ հաշմանդամ քանի որ օտար լեզվամտածողություն ձևավորել հնարավոր է միայն հարազատ լեզվամտածողության հաշվին: Հնարավոր չէ ունենալ տարբեր լեզվամտածողություն: Սա բացարձակ վնաս է տալիս քանի որ կորցնում ենք (ինքներս ենք սպանում) հայ փիլիսոփաներ, բանաստեղծներ, հայերեն գրող գիտնականներ և այլն, դրա տեղը լռացնում ենք ռուսալեզու մտավորականների շարքերը: Հաշվի առնելով, որ դեռ սովետական ժամանակներից մոդայիկ է ռուսական կրթությունը, համարում եմ, որ այս հայեցակարգը ժամանակավրեպ է և մեծ ու նօր հարված կհասցնի հայերենով կրթությանը: Առաջարկում եմ ուժ չվատնել անիմաստ ու վնասակար բաների և ամբողջ ուժը ներդնել Հայոց Կրթության որակի բարցրացման խնդրի լուծման համար: Այս խնդիրը լուծելուց հետո միայն կարելի է այս տեսակի հարցերի մասին մտածել: Հայեցակարգի ձևակերպումները ուղղված են ոչ թե լեզվամտածողության ձևավորմանը, այլ լեզվին տիրապետելու որակի բարձրացմանը:
10 Արման Ռևազյան 27.09.2017 18:13:03 Իմ նախորդ գրարմանը պառասխանեցիք "Հայեցակարգի ձևակերպումները ուղղված են ոչ թե լեզվամտածողության ձևավորմանը, այլ լեզվին տիրապետելու որակի բարձրացմանը:" : Եթե այդպես է, ապա "Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը" չեք կարող ունենալ, որովհետև այդտեղ սևով սպիտակի վրա գրված է "Սովորողների մոտ կձևավորվի լեզվամտածողություն": Իսկ եթե խոսքը զուտ որակի բարձրացման մասին է, ապա պետք է ընդհանուր կրթության որակը բարցրացնել այլ ոչ թէ առանձին ռուսաց լեզվի: Եթե սխալ եմ, ապա ցույց տվեք նման հայեցակարգ, որ վերաբերվում է օրինակ ֆիզիկային: Կխմբագրվի համապատախան փոփոխությամբ
11 Էդգար Հարությունյան 27.09.2017 00:45:58 Կցանկանայի ուշադրություն դարձնեիք IV գլխի 1֊ին կետին․ «Շատ շրջանավարտներ չեն տիրապետում բանավոր և գրավոր խոսքի հմտություններին, գրական ռուսաց լեզվի և խոսքի կանոններին։» Այստեղ տեսնում եմ տրամաբանական սխալ․ եթե աշակերտը արդեն ավարտել է դպրոցը և դարձել է շրջանավարտ, ապա ինչպե՞ս է, որ այդ շրջանավարտները չեն տիրապետում ռուսաց լեզվին։ Չէ՞ որ եթե նրանք ավարտել են դպրոցը, ապա ունեն ամենաքիչը բավարար գիտելիքներ այդ առարկայից։ Իսկ չտիապետող աշակերտները պետք է, որ անբավարար գնահատական ստացած լինեին և չավարտեին դպրոցը։ Այստեղ կա խնդիր ոչ միայն ռուսաց առարկայի տիրապետման և համապատասխան գնահատականի միջև այլ նաև մյուս առարկաների։ Առաջարկում եմ դեն նետել այս հայեցակարգը և մշակել լուրջ, խելամիտ և իրականությանը համապատասխանող խնդիրներ լուծող բարեփոխումներ ամբողջ կրթական համակարգում։ Այսպիսի իրավիճակում, երբ ամբողջ կրթական համակարգը խնդիրներով լցված է, մշակվում է մի հայեցակարգ, որի կարիքը գոնե հիմա չկա։ Հիմնվելով Գիտությունների Ազգային Ակադեմիայի փաստացի անգործության վրա, պարզ երևում է, որ ՀՀ֊ին պետք է այնպիսի կադրեր, որոնք մրցունակ են լինելու ամբողջ աշխարհում։ Իսկ ռուսախոս գիտնականը առավելագույը կարող է սահմանափակվել Ռուսաստանով, որտեղ ընդհանրապես գիտություն չկա։ Որպես լուրջ համակարգային փոփոխություն առաջարկում եմ, որպեսզի ՀՀ բոլոր սովորողները քննություն հանձնեն ոչ թե մարդկային գործոնի ազդեցությամբ, այլ ամբողջապես ավտոմատացված եղանակով՝ հատուկ մշակված ծրագրային համակարգով և այնպիսի թեսթերով, որոնք ոչ թե հիմնված են հիշողության վրա, այլ տրամաբանության և մտածողության։ Որպեսզի օրինակ աշակերտը, որը գիտի, որ ավարտական քննությունը տալու է իր դպրոցում, իր ուսուցիչների հսկողության տակ, չմտածի, որ «դե լավ է, կգան և կօգնեն»։ Ցավոք բոլորին հայտնի է այս մեխանիզմը։ Եվ խնդիրը, որը բարձրաձայված է հայեցակարգում և վերաբերում է բոլոր առարկաներին առանց բացառությունների, կլուծվի իմ կողմից նշված խնդրի լուծմամբ։ Ընդունելի չէ: Մեջբերումն ամբողջական չէ, որի պատճառով հարցը այլ հարթակ է տեղափոխվել: Խոսքը ռուսաց լեզվի ծրագրերի մասին է, որոնք լիովին չեն ապահովում սովորողների հաղորդակցական կարողությունների մակարդակը: Անհրաժեշտություն է առաջացել վերանայել ծրագրերը:
12 Մարինա Ս 27.09.2017 19:25:00 Նույնիսկ խորհրդային ժամանակաշրջանում, սովորելով հայկական դպրոցում, երբեք չեն եղել ռուսերենով դասավանդվող առարկաներ: Առանց դրա էլ բոլորը հասկանում էին, կարողանում էին հաղորդակցվել ցանկացած ռուսալեզու անձի հետ, գրել, կարդալ` նվազագույն մակարդակով գոնե: Ինչու հիմա?: Թողեք հանգիստ մեր երեխաներին, տեղից էլ այնքան են ծանրաբեռնված ավելորդ առարկաներով և դրանց բարդությամբ: Փոխարենը առարկաների ուսուցանման ձևերն ու մեթոդները վերանայեք և ուսուցիչների մոտիվացիան բարձրացրեք` դրանք հետաքրքիր և արդյունավետ դարձնելու համար: Բեռնաթափման վերաբերյալ առաջարկը հաշվի կառնվի
13 Մարիամ Չախոյան 28.09.2017 08:31:52 Մեր դպրոցներում ռուսերենը դասավանդվում է նույնքան ՛՛ուշադրությամբ՛՛, որքան մյուս առարկաները․ ինչո՞ւ է հարկավոր հատուկ ուշադրություն դարձնել ռուսերեն լեզվի առարկային։ Եթե Ռուսաստանն այդքան մտահոգված է Հայաստանում ռուսերեն լեզվի ջատագովմամբ, ապա թող մյուս երկրների պես ինքն էլ առաջարկի տարբեր գայթակղիչ ուսումնական ծրագրեր, կարիերիայի աճի հնարավորություններ, վերջապես զանազան մրցույթներ անցկացնի ու պարգևներ սահմանի նրանց համար, ովքեր լավ կտիրապետեն ռուսերեն լեզվին, ինչպես դա անում է նաև հենց ինքը այլ երկրներում։ Հատուկ ուշադրություն է դարձվում բոլոր օտար լեզուներին
14 Harutyun Aslanyan 28.09.2017 10:18:41 Տպավորություն է ստեղծվում, որ հայեցակարգը գրված է մայրենի լեզվի համար և հետո կարկատած «ռուսերեն», «ռուսաց լեզու» տերմիններով: Համոզվելու համար բավական է կարդալ միայն Հիմնավորում հոդվածը, որտեղ գրված է՝ «Դասավանդման առաջնային նպատակն է. զարգացնել սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցման կարողությունները՝ հաշվի առնելով նրա տարիքային առանձնահատկություններն ու նախասիրությունները:» Ի՞նչ է, սովորողի բանավոր և գրավոր հաղորդակցման կարողությունները զարգացված չէին մինչև ռուսերեն սովորելը: Նկատի ունեմ այստեղ անպայման պետք է նշել թե ո՞ր օտար լեզվով հաղորդակցվելու կարողության զարգացման մասին է խոսքը: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ խոսք է գնում ընդհանրապես հաղորդակցման կարողության մասին ինչը շատ ավելի լավ կարող է զարգանալ մայրենի լեզվով, կարծում եմ: Այնուհետև գրված է՝ «Ստեղծել հաղորդակցության հիմք, կարողանալով որոշակի իրադրություններում և նախատեսված թեմաների շրջանակում հանպատրաստից հաղորդակցվել ռուսերենով, ստանալ գիտելիքներ տվյալ երկրի, ժողովրդի, նրա պատմության ու մշակույթի ամենաբնորոշ երևույթների մասին:» Նորից՝ ի՞նչ է նշանակում ստեղծել հաղորդակցության հիմք: Նկատի ունեմ պետք է նշել ո՞ր օտար լեզվի մասին է խոսքը (հաղորդակցությունը կարող է լինել ցանկացած լեզվով, նույնիսկ կենդանիների հետ): Հաջորդը՝ ո՞ր «տվյալ երկրի ու ժողովրդի» մասին է խոսքը (գուցե նկատի ունեք Բաշքորդոստանն ու բաշկիրների՞ն որոնք նույնպես ռուսալեզու են): Եվ վերջապես, ի՞նչ է, անհնա՞ր է «տվյալ երկրի ու ժողովրդի» պատմության ու մշակույթի մասին խորը գիտելիքներ ստանալ հայերեն լեզվով: Կառաջարկեի նաև հիմնավորման մեջ, բացի վարչապետի հանձնարարականից, բերել հիմնավորումներ այս հայեցակարգի անհրաժեշտության մասին: Խոսքը ռուսերենով հաղորդակցվելու մասին է: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականը եղել է որակական փոփոխություն առաջացնել օտար լեզվի դասավանդման մեթոդիկայում:
15 Նուշիկ Միքայելյան 28.09.2017 14:43:06 Ժամանակակից կյանքը տալիս է մեզ՝ բոլորիս հնարավորություն ընտրել և սովորել այն լեզուն ( Մայրենիից հետո կամ զուգահեռ), որը մե՛ր ընտրած ասպարեզում, մեր մասնագիտական կատարելագործմանը կամ մեր աշխատանքին կարող է նպաստել: Ազգային անվտանգությունը հայ մարդուն թելադրում է առաջին հերթին ոչ միայն իմանալ, այլև փայլուն տիրապետել մայրենի լեզվին, որը մեր դեպքում երկու ճյուղ ունի, և որից երկրորդ՝ արևմտահայերենը նույնիսկ պետական կարգավիճակ չունի, թեպետ, մեր Ազգը ունենալով Սփյուռք, և բազմաթիվ հայորդիք, ովքեր արևմտահայերենին են տիրապետում, նույն Ազգի ներկայացուցչի հետ հաղորդակցվելու, իրար լեզու լիարժեք հասկանալու, մտածելակերպին և լեզվամտածողությանը հարազատ մնալու խնդիր ունեն: Մեր Ազգային անվտանգությունը մեզ պետք է հուշեր նախ և առաջ անդրադառնալ մեր ներազգային այս կարևորագույն խնդրին, որից հետո նոր՝ գուցե կարելի լիներ նախապատվություն տալ այս կամ այն լեզվին... Մեր հեռուստաեթերը վաղուց արդեն ողողված է միմիայն ռուսերեն լեզվով թարգմանված ֆիլմերով, հաղորդումներով, և այլն, որտեղ գրեթե իր ողջ «հասակով» արդեն իսկ ամրապնդված է Հայաստանում և Հայաստանում ապրող մարդուն ռուսերենին՝ անգամ մայրենի լեզվի հաշվին հարազատ պահելու մղումը...Անգլերենով, ֆրանսերենով, գերմաներենով հնչող հաղորդումներ կամ ֆիլմեր չկան և առանց այս հայեցակարգի անգամ, մեր եթերում, իր ներկայությամբ Հայոց լեզվին ոչ միայն չի զիջում, այլև գերազանցում է՝ ռուսերենը: Կարծում եմ, որ հարկավոր է հարգել մարդու ընտրության իրավունքը և ռուսերենը, այլ օտար լեզուների կողքին պահպանել և դասավանդել, թողնելով ուսանողներին, մայրենիի կողքին այս կամ այն լեզվին տիրապետելու որոշումը և ընտրությունը: Ավագ դպրոցի խորացված ուսուցմամբ հոսքերի համար կարող է երաշ¬խա¬¬¬վորվել Արևմտահայերենի ուսուցումը 10-րդ և 11-րդ դաարաններում
16 Լիլիթ Հարությունյան 28.09.2017 19:45:17 Այլ առարկաներըն անգամ ռուսերենի խորացված ուսուցմամբ դպրոցներում, ռուսերենով դասավանդման վերաբերյալ դրույթը հակասում է «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածին. ըստ որի` Հայաստանի Հանրապետությունում գործող կրթական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Խոսքը բնագիտական առարկաների որոշ թեմաների ռուսերենով ուսուցման մասին է
17 Լիլիթ Հարությունյան 29.09.2017 10:16:30 Խնդրում եմ իմ՝ 28.09.2017 թ. առաջարկն ամփոփաթերթում ներառել հետևյալ խմբագրությամբ. «Հայաստանի Հանրապետության կրթական համակարգը միալեզու է, ուստի հայեցակարգի 5-րդ բաժնի 2-րդ պարբերությամբ նախատեսված` «Ռուսաց լեզվի ուսուցում այս կամ այն առարկայական ոլորտում (ֆիզիկա, մաթեմատիկա, աշխարագրություն և այլն), այսինքն՝ ավագ դպրոցում մի շարք առարկաններից որոշ թեմաների՝ հայերենին զուգահեռ դասավանդում» նորմը պետք է հանել՝ «Լեզվի մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի 1-ին պարբերությանը հակասելու հիմքով. ըստ որի՝ Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող կրթական և ուսումնական համակարգերում դասավանդման և դաստիարակության լեզուն գրական հայերենն է: Հայեցակարգում նախատեսված նորմը բնորոշ է երկլեզու (բազմալեզու) կրթական համակարգին:
18 Կարեն Ավագյան 28.09.2017 20:30:09 Վիկտոր Համբարձումյան: «Ինչ վերաբերում է հայոց լեզվին, ապա պետք է համոզված և վստահորեն ասել, որ հայոց լեզուն աշխարհի ամենահարուստ, զարգացած և կատարելագործված լեզուներից մեկն է։ Մենք գիտենք, որ, օրինակ, բնական գիտությունների բնագավառում հայոց լեզուն որպես լավ մշակված, ճոխ լեզու, հաջողությամբ ծառայում է իր նպատակին, դառնալով կատարյալ հաղորդակցության միջոց նաև գիտության բնագավառում։ Հենց այս հանգամանքն է, որ մեզ ավելի մեծ չափով է պարտավորեցնում, մեզանից՝ գիտության մշակներիցս, պահանջվում է մշտապես հետևել նրա ընթացքին, ճիշտ զարգացմանը, խստորեն հսկել նրա ճիշտ կիրառմանը ո՛չ միայն գիտության, այլև բոլոր բնագավառներում։ Հետաքրքիր է, որ լեզուն ունի իր որոշակի տրամաբանությունը։ Նա արտացոլում է մարդու մտածողությունը, այլ կերպ ասած՝ մտածելակերպը։ Եթե այսպես է, ուրեմն, լեզվի կատարելագործման վիճակից շատ մեծ չափով կախված է այն, թե ինչպես է մարդը մտածում և գործում։ Ես պետք է ասեմ, որ լեզվի, հատկապես մայրենի լեզվի, ինչպես և նրա առանձին դրսևորումների՝ խոսքի, լավ տիրապետումն ու կատարելագործումը էական նշանակություն ունեն սերունդների դաստիարակության, նրանց մտածողության զարգացման համար։ Այնպես որ, դա ունի նաև գործնական մեծ նշանակություն։ Հենց այս տեսակետից էլ մենք պետք է միշտ հոգատար լինենք լեզվի ճիշտ զարգացման նկատմամբ և ավելի ու ավելի ձգտենք նրա կատարելագործմանը։ Այժմ մեզանից պահանջվում է, որ մենք իրար հետ խոսենք, գրենք, այսինքն հաղորդակցության մեջ մտնենք միայն ու միայն լավ լեզվով» : Մենք տեր ենք մեր ժառանգությանը և դեմ այս նախագծին : Այսօր գովազդվում են և իսկապես կան ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐի ուսուցման բազմաթիվ արագացված մեթոդներ, ուստի նման արհեստական սուր հարցադրումը , ընդհուպ «հայեցակարգի» մակարդակի, անընդունելի եմ համարում: Երբևէ հայոց լեզվի հարուստ բառապաշարը կասկածի տակ չի եղել: Առաջարկը կքննարկվի:
19 Levon Yavrumyan 28.09.2017 22:32:15 ընթերցեք Ձեր եզրակացությունը . «ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ Ամփոփելով շարադրվածը՝ կարելի է պնդել, որ իրավիճակի բարելավումը հնարավոր է դպրոցում լիարժեք լեզվակրթության խնդրի լուծման պարագայում` սովորողներին բազմազգ և բազմամշակութային, ժողովրդավարական հասարա­կության մեջ ապրելուն և գոր­ծունեություն ծավալելուն նախապատրաստելով» : Որտե՞ղ եք տեսել Հայաստանում Բազմազգ ու բազմամշակութային հասարակություն: Մեզ նման փոքր ազգերի և պետությունների համար օտար լեզվի ուսուցումը պարտադիր է
20 Դավիթ Մաթևոսյան 29.09.2017 01:20:41 որևէ օտար լեզու օտար այլ լեզուների հանդեպ, մանավանդ մայրենիի հանդեպ արտոնյալ դասավանդաան, արտոնյալ կարգավիճակի իրավունք ունենալ չի կարող։ քննարկելի է միայն մի բան՝ լեզվի միջազգային լինելու, տարածվածության աստիճանը և ըստ այդմ՝դասավանդման մակարդակը, խորությունը, գիտական ու գեղարվեստական գրականության տարածվածությունը։ այլ կերպ՝ պիտի լինի բոլոր օտար լեզուների դասավանդման ՄԻԱՅՆ ՄԵԿ հայեցակարգ։ Որևէ օտար լեզու, այդ թվում՝ ռուսաց լեզուն, ՀՀ-ում չի կարող առավելություն ունենալ մայրենի լեզվի նկատմամբ: Իսկ հայեցակարգը դեռևս քննարկման փուլում է: