ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 30-Ի N 668-Լ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 668-Լ որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին>> Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի
- Կարգավորման նպատակը և բնույթը
Ներկայացվող նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի ապրիլի 30-ի N 668-Լ որոշման մեջ, որով կսահմանվեն փրկարարական ծառայողների համազգեստի ձևը, համազգեստ տալու կարգը և օգտագործման ժամկետները:
Նախագծով փոփոխված են.
- հավելված 1-ը՝ <<Ձև փրկարարական ծառայության համազգեստի>> վերնագրով,
- հավելված 2-ը՝ <<Փրկարարական ծառայության համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները>> վերնագրով:
Նոր մշակվող նախագծով նախատեսվում է գործածությունից հանել համազգեստի որոշ տեսակներ, հավելված 1-ում կատարել մի շարք տեխնիկական բնույթի փոփոխություններ՝ թարմացնել նկարները և համազգեստի նկարագրությունները: Հավելված 2-ում՝ պայմանավորված հավելված 1-ում կատարված համազգեստի տեսակների փոփոխությամբ, նախատեսվում է փոփոխել համազգեստի տրման կարգը և օգտագործման ժամկետները: Ավելացվել է նաև հավելված 2-ին կից 2 նոր ձև՝ փրկարարական ծառայողին հատկացված հանդերձանքի ամրակցման քարտը և ստորաբաժանումների կողմից ներկայացվող հանդերձանքի բաշխման ցուցակը:
Նոր մշակվող նախագծով նախատեսվում է հանել ՝
- կիսաճտքավոր կոշիկը, ամենօրյա համազգեստի ձմեռային անթև սվիտերը,
- ամենօրյա ձեռնոցը,
- ամենօրյա համազգսետի կիսաբամբակյա ամառային գլխարկը,
- քողարկող համազգեստի ամառային և ձմեռային ամբողջ լրակազմը:
Այսպիսով՝ նշված համազգեստի տեսակների հանումը կհանգեցնի ֆինանսական միջոցների տնտեսման:
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Նոր մշակվող նախագծով միայն հանվող համազգեստի տեսակների ֆինանսական միջոցների տնտեսումը կկազմի տարեկան 46968000 դրամ: Մասնավորապես՝
- կիսաճտքավոր կոշիկ՝
շտաբային ծառայողների համար նախատեսված է կրման ժամկետ 2 տարի /667ծառայողx9000դրամ/ տարեկան միջին տնտեսումը կկազմի՝ 3001500 դրամ
շարքային ծառայողների համար կրման ժամկետ սահմանված է 1 տարի, ուստի /2641 ծառայող x 9000 դրամ/ տարեկան միջին տնտեսումը կկազմի՝ 23769000 դրամ
- ձմեռային անթև սվիտերներ՝ կրման ժամկետը սահմանված է 4 տարի
-/3308 ծառայող x 7500 դրամ/-տարեկան միջին տնտեսումը կկազմի 6202500 դրամ
/320 ծառայող/ ՔՊ գունդ/x7500 դրամ/ -տարեկան միջին տնտեսումը կկազմի 600000 դրամ
- ձեռնոց ամենօրյա-/կրման ժամկետը 1 տարի/ 2641 ծառայող x 1000 դրամ, տարեկան միջին տնտեսումը կկազմի 2641000 դրամ
- ամենօրյա համազգեստի կիսաբամբակյա ամառային գլխարկ-/կրման ժամկետը 1 տարի/ 3308 ծառայող x 1500 դրամ, տարեկան տնտեսումը կկազմի 4962000 դրամ։
- քողարկող համազգեստ ամենօրյա 320 ծառայող x10000դրամ, /կրման ժամեկտը 1 տարի/, տարեկան տնտեսումը կկազմի 3200000 դրամ
- մայկա շագանակագույն՝ 320 ծառայող x1200դրամ, /կրման ժամեկտը 1 տարի/, տարեկան տնտեսումը կկազմի 384000 դրամ
- քողարկող ձմեռային բաճկոն՝ 320 ծառայողx12000դրամ, /կրման ժամեկտը 3 տարի/, տարեկան տնտեսումը կկազմի 1280000 դրամ
- քողարկող համազգեստի սվիտեր՝ 320 ծառայողx10000/կրման ժամեկտը 4 տարի/, տարեկան տնտեսումը կկազմի 800000 դրամ
- քողարկող ձմեռային գլխարկ՝ 320 ծառայողx1200դրամ, /կրման ժամեկտը 3 տարի/, տարեկան տնտեսումը կկազմի 128000 դրամ
Նախատեսվում է փոփոխություններ կատարել համազգեստի կրման ժամկետներում՝ ելնելով դրանց օգտագործման առանձնահատկություններից։ Մասնավորապես՝ ավելացվել են շտաբային ծառայողների ճտքավոր կոշիկի կրման ժամկետները՝ 2-ից դարձել է 3 տարի- /667ծառայողx9000դրամ/ տարեկան միջին տնտեսումը կկազմի՝ 2001000 դրամ: Շտաբային ծառայողների ձմեռային համազգեստի (ձմեռային բաճկոն և գլխարկ) օգտագործման ժամկետը 4-ից դարձել է 5 տարի /667ծառայողx13200դրամ/ տարեկան միջին տնտեսումը կկազմի՝ 1760880 դրամ: Շարքային անձնակազմի փիրուզագույն ամենօրյա համազգեստի կրման ժամկետ սահմանվել է 3 տարի՝ նախկին 2 տարվա փոխարեն /2641ծառայող x 10100 դրամ/ տարեկան միջին տնտեսումը կկազմի՝ 8891366 դրամ։ Տնտեսաված միջոցների հաշվին հնարավոր կլինի կարճաթև շապիկ հատկացնել տարեկան 2 հատ։
Նախագծով առաջարկվում է նաև փրկարարական հատուկ և պաշտպանիչ հանդերձանքի օգտագործման ժամկետները երկարացնել՝ հատկացնել և օգտագործել որպես գույք:
- Կապը ռազմավարությունների կամ ծրագրերի հետ
Չկա
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է Արտակարգ իրավիճակների նախարարության կողմից։
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում կսահմանվեն համազգեստի նոր ձև, տրման կարգ և օգտագործման ժամկետներ: Հավելված 1-ը կվերախմբագրվի թարմացված նկարներով և համազգեստների նոր նկարագրությամբ: Կհանվեն հանդերձանքի որոշ տեսակներ: Հավելված 2-ը կվերախմբագրվի տրման կարգի ամբողջական փոփոխությամբ և նոր օգտագործման ժամկետներով: Հավելված 2-ին կից ձև 1-ով և ձև 2-ով կիրականացվեն հանդերձանքի անհատական հաշվառումը: Նախագծի ընդունման արդյունքում՝ հատուկ և պաշտպանիչ հանդերձանքի որպես գույք հատկացումը, հնարավորություն կտա տվյալ գույքն օգագործել նպատակային և ավելի երկար:
- Տեղեկատվություն նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության կամ առկայության մասին
Նախագծի ընդունմամբ այլ իրավական ակտեր ընդունելու կամ այլ իրավական ակտերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չկա:
- Տեղեկատվություն նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի ավելացում նախատեսվելու կամ չնախատեսվելու մասին
Նախագծի ընդունմամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում լրացուցիչ ծախսեր չեն ավելանում:
-
Discussed
23.03.2022 - 07.04.2022
-
Type
Decision
-
Area
Emergency situations
-
Ministry
Ministry of Emergency Situations
Views 3839
Print