Under development
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ վարչապետի որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի թիվ 751-Լ որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման ընդունման
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
2021 թվականի հուլիսի 7-ին Պարեկային ծառայությանը զուգահեռ գործարկվել է նաև Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը, որը հանդիսանում է քաղաքացիներից ահազանգերի ընդունման կենտրոն և րոպեների ընթացքում տալիս է անհրաժեշտ խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում մոտեցնում պարեկային կարգախումբը՝ ապահովելով դժվարին իրավիճակում հայտնված անձանց կարճ ժամանակահատվածում Ոստիկանության աջակցության ցուցաբերումը:
Համաձայն ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարության և ՀՀ կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների 5-ամյա ծրագրի՝ ինչպես Պարեկային ծառայության, այնպես էլ Օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումներ պետք է ձևավորվեն ՀՀ բոլոր մարզերում։
Ըստ այդմ՝ 2022 թվականի ապրիլ-մայիս ամիսներին նախատեսվում է Լոռու և Շիրակի մարզերում ևս գործարկել Օպերատիվ կառավարման կենտրոնի ստորաբաժանումներ, որոնք հանդիսանալու են Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի ենթակա ստորաբաժանումներ։
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագիծը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը
Անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության կանոնադրությունը հաստատելու մասին» թիվ 751-Լ որոշման մեջ՝ որոշման հավելվածի 31-րդ կետում ավելացնելով նաև «Օպերատիվ կառավարման կենտրոնի ենթակա ստորաբաժանումներ» հասկացությունը։
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի մասով փոփոխություններ չի առաջանա:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ոստիկանության կենտրոնական ապարատի անմիջական ենթակայության հիմնական մասնագիտական կառուցվածքային ստորաբաժանումների ցանկում կընդգրկվեն նաև օպերատիվ կառավարման կենտրոնի ենթակա ստորաբաժանումները:
-
Discussed
22.03.2022 - 06.04.2022
-
Type
Decision
-
Area
Protection of public order, ensuring public security and the community policing
-
Ministry
Police
Views 4132
Print