«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
1 - Agree
-
1 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 19-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 7-րդ մաս.
«7. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային պայմանագրերով նախատեսված հարկային արտոնությունների կիրառության կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասում՝
1) 20-րդ կետի «31 ապրանքախմբի ծածկագրերին» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 31-րդ խմբի ծածկագրերին» բառերով, «3808 91» և «0106 41 000» թվերից առաջ լրացնել «ԱՏԳ ԱԱ» բառը, «ապրանքախմբի» բառը հանել, «5305 00 000 0» թիվը փոխարինել «1404 90 000 8» թվով և «9406 00 310 0» թիվը փոխարինել «9406 90 310 0» թվով.
2) 21-րդ կետի «570110» թիվը փոխարինել «5701 10» թվով և «5702 10» թիվը փոխարինել «5702 10 000 0» թվով.
3) 26-րդ կետի «7109» թիվը փոխարինել «7109 00 000 0» թվով,
4) 27-րդ կետի «ծխախոտի արտադրանքի օտարումը» բառերը փոխարինել «այն ծխախոտի արտադրանքի օտարումը, որի առավելագույն մանրածախ գինը Կառավարության սահմանած կարգով ենթակա է տուփի վրա մակնշման» բառերով:
Հոդված 3. Օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 21-րդ և 26-րդ կետերում, 88-րդ հոդվածի 1-ին մասի աղյուսակում, 389-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերում և 445-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի «ա» ենթակետում «ԱՏԳԱԱ» բառը փոխարինել «ԱՏԳ ԱԱ» բառով:
Հոդված 4. Օրենսգրքի 87-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 5-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն կետի կիրառության իմաստով՝ ծխախոտի արտադրանք են համարվում նաև ԱՏԳ ԱԱ 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ապրանքները:»
2) 1-ին մասի վերջին պարբերության «ԱՏԳ ԱԱ 2711 21 ապրանքային դիրքին» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2711 21 000 0 ծածկագրին» բառերով:
Հոդված 5. Օրենսգրքի 88-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի՝
ա. «և 2404 11 000 9» բառերը փոխարինել «, 2404 11 000 9, 2404 12 000 0 և 2404 19 000» բառերով,
բ. «ապրանքային դիրքերին» բառերը փոխարինել «ծածկագրերին» բառերով,
գ. աղյուսակում «2203» թիվը փոխարինել «2203 00» թվով, «2402 10 00011» թիվը փոխարինել «2402 10 000 01» թվով, «2402 90 00011» թիվը փոխարինել «2402 90 000 01» թվով, «2402 10 00012» թիվը փոխարինել «2402 10 000 02» թվով, «2402 90 00012» թիվը փոխարինել «2402 90 000 02» թվով, «2710 19 710» թիվը փոխարինել «2710 19 710 0» թվով, «2710 19 980» թիվը փոխարինել «2710 19 980 0» թվով, «2709» թիվը փոխարինել «2709 00» թվով, «2711 11» թիվը փոխարինել «2711 11 000 0» թվով, «2711 21» թիվը փոխարինել «2711 21 000 0» թվով,
դ. աղյուսակի 9-րդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ և ուժը կորցրած ճանաչել 10-րդ տողը.
«2206 00 |
խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք), պտղային, հատապտղային, մրգային և այլ գինիներ |
1 լիտր |
150» |
ե. վերջին տողում «3100» թիվը փոխարինել «4600» թվով,
զ. վերջին տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
«2404 12 000 0 2404 19 000 |
Ծխախոտի արտադրանք |
1 միլի լիտր |
|
|
100 |
115» |
2) 6-րդ մասի «ԱՏԳԱԱ 220820» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2208 20» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 101-րդ հոդվածի 1-ին մասում «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 - 2710 19 980 ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 ապրանքախմբի ծածկագրին դասվող շարժիչային յուղերի)» բառերը փոխարինել «ԱՏԳ ԱԱ 2710 19 710 0 - 2710 19 980 0 ծածկագրերին դասվող ապրանքների (բացառությամբ ԱՏԳ ԱԱ 2710 19 820 0 ծածկագրին դասվող շարժիչային յուղերի)» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 389-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում «2206» թիվը փոխարինել «2206 00» թվով:
Հոդված 8. Օրենսգրքի 390-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի աղյուսակի՝
ա. «090300 000» թիվը փոխարինել «0903 00 000 0» թվով, «1505» թիվը փոխարինել «1505 00» թվով, «1506» թիվը փոխարինել «1506 00 000 0» թվով, «1510 00» թիվը փոխարինել «1510» թվով, «1601» թիվը փոխարինել «1601 00» թվով, «1603» թիվը փոխարինել «1603 00» թվով, «1903» թիվը փոխարինել «1903 00 000 0» թվով, «2006» թիվը փոխարինել «2006 00» թվով, «2203» թիվը փոխարինել «2203 00» թվով, «3002 20 000» թիվը փոխարինել «3002 41 000 0» թվով, «3002 30 000» թիվը փոխարինել «3002 42 000 0» թվով, «3211 00» թիվը փոխարինել «3211 00 000 0» թվով,
բ. վերջին տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.
«2404 12 000 0, 2404 19 000 |
Ծխախոտի արտադրանք |
Ծխախոտի արտադրանք |
2) 3-րդ մասի «0903 00 000» թիվը փոխարինել «0903 00 000 0» թվով:
Հոդված 9. Օրենսգրքի 396.1-ին հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2-րդ մաս.
«2. Հայաստանի Հանրապետության վավերացված միջազգային համաձայնագրերի հիման վրա հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը, դրոշմավորման ներդրման ժամկետները, այդ թվում՝ պիլոտային ծրագրերի իրականացման ժամկետները, մինչև դրոշմավորման ներդրման ժամկետը չօտարված՝ դրոշմավորման ենթակա ապրանքային մնացորդների դրոշմավորման կարգը, դրոշմավորման կանոնները, ապրանքների շրջանառության նկատմամբ մոնիթորինգի տեղեկատվական համակարգի ներդրման առանձնահատկությունները հաստատում է Կառավարությունը:»:
Հոդված 10. Ուժի մեջ մտնելը և անցումային մասը.
- Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող ամսվա 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքի:
- Սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի «դ.» կետը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հուլիսի 1-ից:
- Պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ արտադրող կամ ներմուծող հանդիսացող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելն արտադրված կամ ներմուծված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի իրացումը թույլատրվում է մինչև 2022 թվականի մայիսի 31-ը ներառյալ:
- Անմիջական արտադրող կամ անմիջական ներմուծող չհանդիսացող՝ պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքներ իրացնող անձանց կողմից մինչև 2022 թվականի հունիսի 1-ը ձեռք բերված՝ դրոշմապիտակներով չդրոշմավորված՝ ԱՏԳ ԱԱ 2404 12 000 0 և 2404 19 000 ծածկագրերին դասվող ծխախոտային արտադրանքի՝ առանց դրոշմապիտակի իրացումը թույլատրվում է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը ներառյալ:
-
Discussed
22.03.2022 - 06.04.2022
-
Type
Law
-
Area
State revenue, Economy, Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 5424
Print