«ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
««ԴԵՂԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
««Դեղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) ընդունումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետություն մարդասիրական օգնության կարգով ստացվող դեղերի, ինչպես նաև բժշկական արտադրատեսակների պատվերի ձևավորման, համաձայնեցման, ստացման, հաշվառման և բաշխման կարգի համար իրավական հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ։
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները.
ՀՀ կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի 1432-Ն որոշմամբ հաստատված է «Մարդասիրական օգնության կարգով Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության անունով ստացվող դեղերի և բժշկական արտադրատեսակների պատվերի ձևավորման, ստացման, հաշվառման և բաշխման կարգը», որի ընդունման իրավական հիմքերը բացակայում են: Բացի այդ, «Դեղերի մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում չգրանցված դեղեր կարող են ներմուծվող` Լիազոր մարմնի հետ սահմանված կարգով համաձայնեցնելուց հետո, սակայն հստակեցված չէ համաձայնեցման կարգը սահմանող իրավասու մարմինը։
3. Կարգավորման նպատակը և բնույթը.
Նախագծի նպատակն է ապահովել մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծվող չգրանցված դեղերի շրջանառության լիարժեք կարգավորում:
4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների և իրավաբանական վարչությունների կողմից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտության և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունների մասին.
Սույն նախագծի ընդունումը ՀՀ 2022 թվականի պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության չի հանգեցնի:
6. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. «Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ
«Դեղերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը չի բխում ռազմավարական կամ ծրագրային որևէ փաստաթղթից:
-
Discussed
22.03.2022 - 06.04.2022
-
Type
Law
-
Area
Healthcare
-
Ministry
Ministry of Healthcare
Views 3753
Print