«Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ
-
7 - Agree
-
0 - Disagree
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 2015 թվականի փոփոխությունների արդյունքում Հայաստանի Հանրապետության նախագահի ինստիտուտի դերը էականորեն փոփոխվել է: Միաժամանակ, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության (այսուհետ՝ Սահմանադրություն) 123-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Հանրապետության նախագահն իր գործառույթներն իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված լիազորությունների միջոցով:
Հարկ է նշել, որ «Ահաբեկչության դեմ պայքարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով (այսուհետ՝ Օրենք) ահաբեկչության դեմ պայքարն անմիջականորեն իրականացնող սուբյեկտների և գործադիր իշխանության հանրապետական մյուս մարմինների գործողությունների համակարգումը, ինչպես նաև հակաահաբեկչական գործողության օպերատիվ շտաբի ընդհանուր ղեկավարումը վերապահված է Հայաստանի Հանրապետության Նախագահին, մինչդեռ Սահմանադրությամբ վերջինիս նման լիազորություն չի վերապահվել:
Բացի այդ, Սահմանադրության 159-րդ հոդվածով գործադիր իշխանության մարմինները նախատեսվեցին «պետական կառավարման համակարգի մարմիններ» եզրույթով, այնինչ Օրենքի մի շարք հոդվածներում այդ մարմինները վկայակոչված են այլ կերպ:
Ամբողջ վերոշարադրյալը վկայում է Օրենքը Սահմանադրության փոփոխություններին համապատասխանեցնելու անհրաժեշտության մասին:
-
Discussed
07.09.2017 - 07.10.2017
-
Type
Law
-
Area
Security
-
Ministry
Ministry of Justice
Views 9579
Print