Meri Hovhannisyan
20.03.2022
Jisht voroshum e ev es hamazayn em ayd voroshumi het
2 - Agree
2 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 19-Ի N 796-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ԸՆԴՈՒՆՄԱՆ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունումը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 18-ի «Կրթության և գիտության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2018 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» N 796-Ա որոշուման մեջ Դավիթ Գևորգի Գևորգյանի ուսումնառության ժամկետի ավարտի փոփոխության անհրաժեշտությունից:
Ընթացիկ իրավիճակը և կարգավորման նպատակը
Դավիթ Գևորգի Գևորգյանն ընդունվել է ՌԴ Մոսկվայի ֆիզիկատեխնիկական ինստիտուտ բակալավրիատում ուսանելու համար և այդ կապակցությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշման համաձայն մինչև ուսումնառության ավարտը 2022 թվականի ամառային զորակոչ տրվել է տարկետում:
Քաղաքացուն տարկետում է տրվել մինչև 2022 թվականի ամառային զորակոչը, սակայն բուհի կողմից տրված տեղեկանքով նրա ուսումնառությունը ավարտվում է 2022 թվականի օգոստոսի 19-ին, որի արդյունքում էլ բուհի կողմից ներկայացված տեղեկանքի և որոշման միջև առաջացել է հակասություն։
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ կվերացվի տեղ գտած անճշտությունը, և Դ. Գևորգյանի հնարավորություն կունենա իր ուսումնառությունը ավարտելու 2022 թվականի ձմեռային զորակոչին:
Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշման մեջ և լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունմամբ հնարավորություն կընձեռվի քաղաքացի Դ. Գևորգյանի ավարտելու ուսումնառությունը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հուլիսի 19-ի N 796-Ա որոշման մեջ փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Discussed
19.03.2022 - 05.04.2022
Type
Decision
Area
Education and science
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 3580
Print20.03.2022
Jisht voroshum e ev es hamazayn em ayd voroshumi het