«Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 405-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին»
-
0 - Agree
-
14 - Disagree
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՙ ՚ ----------- 2022 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 12-Ի
N 405-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 2-րդ և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ ու 34-րդ հոդվածների 1-ին մասերով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի «Քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման կարգերը, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինները և դրանց գործունեության կարգը, փորձաքննության եզրակացությունների ձևերը, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 405-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված 1-ին հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն հավելվածի.
2) որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված 2-րդ հավելվածում՝
ա. 1-ին գլուխը լրացնել 2.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«2.1. Պահեստազորում հաշվառված քաղաքացիների բժշկական հետազոտությունները ներառում են`
1) միկրոպրեցիպիտացիայի ռեակցիան.
2) արյան խմբի և ռեզուս պատկանելության որոշումը (եթե բացակայում է գրառում զինվորական գրքույկում).
3) ֆլյուորոգրաֆիա կամ կրծքավանդակի օրգանների ռենտգեն հետազոտությունը.
4) մեզի և արյան ընդհանուր քննությունը.
5) էլեկտրասրտագրումը.
6) որովայնի օրգանների ՈՒՁ հետազոտությունը.
7) տուբերկուլինային մաշկային փորձը:»,
բ. 4-րդ գլխի 2-րդ կետի 2-րդ ենթակետում «21 մմ» բառերը փոխարինել «17 մմ» բառերով,
3) որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված 3-րդ հավելվածի 3-րդ կետում «8» թիվը փոխարինել «11» թվով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
18.03.2022 - 03.04.2022
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Ministry of Defense
Views 4037
Print