«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Քաղաքաշինության մասին» 1998 թվականի մայիսի 5-ի ՀՕ-217 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 10-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.
«Կառավարությունը քաղաքաշինության բնագավառում`
1)հաստատում է քաղաքաշինության բնագավառում պետական քաղաքականությունը, Հայաստանի Հանրապետության տարածքի և բնակավայրերի կայուն զարգացման ռազմավարությունը.
2) սահմանում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման, փորձաքննության և հաստատման կարգերը, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի փորձաքննության տեսակները.
3) հաստատում է բնագավառի քաղաքաշինական և տարածքային զարգացման հանրապետական և մարզային պետական ծրագրերը.
4) հաստատում է սույն օրենքի 17-րդ հոդվածի չորրորդ մասի «ա» և «բ» կետերով սահմանված, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված դեպքերում` նաև այլ քաղաքաշինական փաստաթղթերը.
5) հաստատում է քաղաքաշինական գործունեության տնտեսական խրախուսման քաղաքականությունը.
6) հաստատում է հաշմանդամություն ունեցող անձանց համար բնակելի, հասարակական, արտադրական շենքերի ու շինությունների, տրանսպորտային ենթակառուցվածքների մատչելիության ապահովմանն ուղղված ծրագիրը, սահմանում է առաջնահերթություններ.
7) հաստատում է միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքների կազմակերպման ու տեղաբաշխման սխեմաների կարգերը, կառուցապատման նախագծերը ու դրանց կանոնակարգման միջոցառումները.
8) սահմանում է քաղաքաշինական գործունեության իրականացման և հողամասերի գործառնական նշանակության փոփոխության կարգերը՝ քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի (տարածական պլանավորման փաստաթղթերի) բացակայության դեպքերում.
9) սահմանում է շենքերի ու շինությունների տեխնիկական վիճակի հետազննության և անձնագրավորման կարգերը.
10) սահմանում է տարածքների ինժեներաերկրաբանական հետազննման կարգը.
11) սահմանում է շինարարության ոլորտում գնագոյացման քաղաքականությունը, գնագոյացման նորմերի ու նորմատիվների կիրառման կարգը.
12) հաստատում է շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման ռազմավարությունը.
13) հաստատում է քաղաքաշինական գործունեության իրականացման և կառուցապատման թույլտվությունների (նախագծման առաջադրանքի, շինթույլտվության, ավարտական ակտի) տրամադրման կարգը.
14) հաստատում է ինքնակամ կառույցների օրինականացման, տնօրինման և քանդման (ապամոնտաժման) կարգերը.
15) սահմանում է շինարարության ոլորտի ռիսկայնության օբյեկտների դասակարգման մեթոդաբանությունը.
16) հաստատում է կառուցապատման ներդրումային ծրագրերը.
17) սահմանում է քաղաքաշինության բնագավառի գործունեության տեսակների պատասխանատու մասնագետների հավաստագրման, թեստավորման իրականացման և տրամադրման կարգը, հավաստագրերի ձևերը, լիցենզավորված անձանց և հավաստագրված մասնագետների ռեգիստրի ձևավորման, տվյալների փոփոխության, լրացման, վարման ռեգիստրից օգտվելու հասանելիություն ունեցող պետական մարմինների ցանկը և մոնիթորինգի իրականացման կարգը.
18) հաստատում է շինարարության թույլտվություն չպահանջող աշխատանքների, ըստ ռիսկայնության աստիճանի քաղաքաշինական օբյեկտների դասակարգման և քաղաքաշինության բնագավառում լիցենզիա չպահանջող քաղաքաշինական աշխատանքների ցանկերը.
19) սահմանում է Հայաստանի Հանրապետությունում գործող կազմակերպությունների նախաձեռնությամբ կամ հրավերով օտարերկրյա մասնագետների և կազմակերպությունների կարճաժամկետ գործունեության թույլտվության տրամադրման կարգը՝ քաղաքաշինության բնագավառի պետական կառավարման մարմնի ներկայացմամբ.
20) սահմանում է բնական և տեխնածին երևույթների հետևանքով քանդված բնակարանային ֆոնդի, ինչպես նաև ոչ հիմնական շինությունների բնակիչների վերաբնակեցման և տարածքների ազատման մոտեցումները և առաջնահերթությունները.
21) սահմանում է ուժեղացման և վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման պետական քաղաքականությունը, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման կարգը, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազնությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ և շրջանառու բնակարանային ֆոնդ ստեղծելու կարգերը.
22) սահմանում է հողերի օգտագործման սխեմաների մշակման ու հաստատման կարգերը.
23) հաստատում է քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և քաղաքաշինական համալիր փորձաքննության հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգերը:»:
Հոդված 2. Օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասի 5.1 կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5.1) հաստատում է քաղաքաշինական նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերը, սահմանում է դրանց մշակման և հաստատման կարգերը.»,
Հոդված 3. Օրենքի 10.1 հոդվածի 16-րդ կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«16) մշակում և հաստատում է քաղաքաշինական կադաստրի վարման կարգը և համակարգում է այդ աշխատանքները»:
Հոդված 4. Օրենքի 10.1 հոդվածի 3-րդ մասը լրացնել 27-40 կետերով
27) սահմանում է նոր շինարարության, գոյություն ունեցող շենքերի ու շինությունների հիմնանորոգման, վերակառուցման, վերականգնման, ուժեղացման, ընդլայնման, արդիականացման, վերազինման աշխատանքների արժեքի ձևավորման մեթոդաբանությունը (կարգը), գնագոյացման նորմատիվ փաստաթղթերի տեսակները,
28) հաստատում է շինարարական աշխատանքների կազմակերպման և դրանց նկատմամբ տեխնիկական ու հեղինակային հսկողության ծառայությունների մատուցման կարգերը.
29) հաստատում է քաղաքաշինական փաստաթղթերի մշակման աշխատանքների արժեքի հաշվարկման կարգը, կառուցվող շենքերի, շինությունների կառուցվածքների և շինարարական աշխատանքների տեսակների արժեքի խոշորացված ցուցանիշները.
30) մշակում է քաղաքաշինության գործունեության ապահովման համար անհրաժեշտ մեթոդական ցուցումներ, ուղեցույցներ, ձեռնարկներ և տերմիններ.
31) մշակում է շենքերի և շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարելավման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը.
32) մշակում և Կառավարություն է ներկայացնում ինքնակամ կառույցների օրինականացման, տնօրինման և քանդման (ապամոնտաժման) կարգերը.
33) սահմանում է հաշմանդամություն ունեցող անձանց համար շենքերի ու շինությունների մատչելիությունն ապահովող պայմանները.
34) հաստատում է քաղաքաշինության բնագավառում լիցենզավորված անձանց կողմից ներկայացվող հաշվետվության և քաղաքաշինության բնագավառի մասնագետների հետ կնքվող աշխատանքային պայմանագրերի օրինակելի ձևերը, մասնագիտական որակավորման թեստավորման հարցաշարերը, հայտարարության տեքստին ներկայացվող պահանջները.
35) իրականացնում է օրենսդրությամբ սահմանված կարգով քաղաքաշինական գործունեության տեսակներին համապատասխան մասնագիտական գործունեություն իրականացնող մասնագետների գրանցումը.
36) վարում է քաղաքաշինության բնագավառի լիցենզավորված կազմակերպությունների և մասնագետների էլեկտրոնային գրանցամատյանները.
37) առաջարկություն է ներկայացնում բնական և տեխնածին երևույթների հետևանքով քանդված բնակարանային ֆոնդի, ինչպես նաև ոչ հիմնական շինությունների բնակիչների վերաբնակեցման և տարածքների ազատման մոտեցումների և առաջնահերթությունների վերաբերյալ.
38) մշակում և վարչապետին է ներկայացնում առաջարկություններ՝ ուժեղացման և վերակառուցման (3-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) և քանդման ենթակա՝ վթարային (4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող) բնակարանային ֆոնդի հիմնախնդիրների կանոնակարգման, այդ ֆոնդից քաղաքացիների վերաբնակեցման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի հետազնությունների անցկացման և հետազննության արդյունքում տրված եզրակացությունների վարման, բնակարանային ֆոնդի տեխնիկական վիճակի վերաբերյալ տեղեկատվական համակարգ և շրջանառու բնակարանային ֆոնդ ստեղծելու մասին.
39) հաստատում է բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը.
40) մշակում է տեխնիկական վիճակից ելնելով բնակելի, հասարակական և արտադրական շենքերի և շինությունների շահագործման համար ոչ պիտանի ճանաչելու կարգը, միջգերատեսչական հանձնաժողովի որոշման և մասնագիտական եզրակացության օրինակելի ձևերը:»:
Հոդված 5. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի «զ)» կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«զ) միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներին հարակից տարածքներում.»:
Հոդված 6. «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի վերջին պարբերությունը խմբագրել հետևյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածով սահմանված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների պահպանման և առանձնացման գոտիների, դրանց կարգավորման և գործունեության, ինչպես նաև հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման և նախագծային փաստաթղթերի հաստատման կարգերը սահմանում է Հայաստանի Հանրապետության Կառավարությունը»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Կառավարությունն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկ տարվա ընթացքում ապահովում է սույն օրենքից բխող որոշումների ընդունումը:
-
Discussed
17.03.2022 - 01.04.2022
-
Type
Law
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 4114
Print