Add to favourites

«ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ԳՈՒՅՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

««ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ «ԳՈՒՅՔ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐԻ ԴԻՄԱՑ» ՄԻՋՈՑԱՌՈՒՄԸ ԵՎ ԴՐԱ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

Անհրաժեշտությունը։ «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում մասնավոր հատվածի ներդրումների խրախուսմամբ, դրանց համար բարենպաստ պայմանների ստեղծմամբ, մասնավորապես մասնավոր հատվածին օժանդակելով, իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրի տարածքում, ապահովել անհրաժեշտ ենթակառուցվածքներ, ինչը կնպաստի ծրագրի կենսունակությունը (օրինակ, ներդրումային ենթածրագրերի մոտակայքում գտնվող հասարակական կառույցներ, ճանապարհներ/մայթեր, ջուր/ջրահեռացում, հաղորդակցություն և այլն): Նպատակն է Շահառուների համար ստեղծել ծրագիր իրականացնելու համար անհրաժեշտ ենթակառուցվածքների հասանելիություն առանց լրացուցիչ ծախսերի իրականացման, մասնավորապես՝ ճանապարհների, գազամատակարարման, էլեկտրաէներգիայի, ջրամատակարարման և ջրահեռացման միջոցով։

«Գույք ներդրումների դիմաց» միջոցառման նպատակն է նպատակն է ՀՀ տարածքում մասնավոր հատվածի ներդրումների խրախուսումը, դրանց համար ստեղծելով բարենպաստ պայմաններ, մասնավորապես օժանդակել մասնավոր հատվածին, իր կողմից իրականացվող ներդրումային ծրագրի համար անհրաժեշտ պետական գույքի (շենք, շինություն, հողատարածք)  տրամադրմամբ: Նպատակներից է նաև պետական գույքի օգտագործման արդյունավետության բարձրացումը։

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները։ Ներկայումս ՀՀ-ում ենթակառուցվածքների զարգացման աստիճանը, չնայած վերջին տարիներին աճող տեմպերին, շարունակում է ներդրումային միջավայրի գրավիչ լինելու տեսանկյունից մնալ ցածր։ ՀՀ կառավարությունը, կարևորություն տալով ներդրումային միջավայրի բարելավմանը և կառավարման համակարգի զարգացմանը և կատարելագործմանը՝ նպատակ ունի ենթակառուցվածքների ստեղծման ու զարգացման, ինչպես նաև պետության կողմից անհրաժեշտ գույքի տրամադրման միջոցով միջոցով ներգրավել նոր ներդրումներ։

        Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը։ Հայաստանի Հանրապե­տության տնտեսությունում իրականացվող քաղաքականությունը նպատա­կաուղղված է մրցունակ ենթակառուցվածքների ձևավորմանը և զարգացմանը, նոր ներդրումների ներգրավվմանը:

        Կարգավորման նպատակը և բնույթը։ Առաջարկվում է պետության կողմից անհրաժեշտ ենթակառուցվածքների կառուցման, ինչպես նաև համապատասխան գույքի տրամադրման միջոցով աջակցություն տրամադրել ներդրողներին՝ ՀՀ-ում ներդրումներ իրականացնելու նպատակով։

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք։ Նախագիծը մշակվել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության կողմից:

         Ակնկալվող արդյունքը։ Նախագծի ընդունումը հնարավորություն կտա համապատասխան պետական աջակցության միջոցով տարեկան ներգրավել ավելի քան 100 մլն ԱՄՆ դոլարի («Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» միջոցառման մասով) և 50 մլն ԱՄՆ դոլարի («Գույք ներդրումների դիմաց» միջոցառման մասով) չափով ներդրումներ։

         Այլ տեղեկություններ։ Նախագծի ընդունման կապակցու­թյամբ անհրաժեշտ ֆինանսական միջոցները նախատեսվում է հատկացնել  Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902-ի որոշմամբ հաստատված հավելված 1-ի «Էկոնոմիկայի նախարարություն» բաժնի 3.7  և 3.8 կետերով նախատեսված ֆինանսավորման աղբյուրներից, ինչպես նաև պետական բյուջեի համապատասխան հոդվածներից և օրենքով չարգելված այլ աղբյուրների միջոցով:

Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050 կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

Նախագծը բխում է ՀՀ Կառավարության 2021-2026թթ. ծրագրի «ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» կետից. Գործարար և ներդրումային միջավայրի բարելավման համար առաջնահերթ նպատակներն են ենթակառուցվածքների և ռեսուրսների հասանելիության բարձրացումը, ինչպես նաև ռիսկերի նվազեցումն առաջնահերթ ծրագրերի համար: Այդ նպատակով ներդրողների համար ապահովվելու է տնտեսական ենթակառուցվածքների առավելագույն հասանելիություն և անհրաժեշտ պետական գույքի տրամադրում։

 

  • Discussed

    16.03.2022 - 31.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Economy, Economical

  • Ministry

    Ministry of Economy

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4485

Print