Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի թիվ 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի
- Ընթացիկ իրավիճակը և ակտի ընդունման անհրաժեշտությունը.
ՀՀ ոստիկանության պետի կազմհաստիքային համապատասխան հրամանով ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնում կրճատվել է ծառայության վաշտը և սահմանվել է ծառայության դասակ: Նշված փոփոխությունը կատարվել է պարեկային ծառայության կազմավորման գործընթացի շրջանակներում։ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է վերը նշված կառուցվածքային փոփոխությունը ՀՀ կառավարության 03.07.2014թ N 712-Ն որոշման մեջ արտացոլելու հանգամանքով:
- Կարգավորման նպատակը և բնույթը.
ՀՀ կառավարության 03.07.2014թ. թիվ 712-Ն որոշման թիվ 8 հավելվածի «Ե» բաժնի 11-րդ կետում սահմանված է «ծառայության վաշտի ծառայողներ» հասկացությունը: Քանի որ, վերը նշված կառուցվածքային փոփոխության արդյունքում «վաշտը» փոխարինվել է «դասակով», նախագծով ըստ էության նախատեսվում է կատարել համապատասխան անվանափոխություն։
Նախագծի ընդունմամբ անհրաժեշտություն կառաջանա ՀՀ ոստիկանության բյուջետային հատկացումներում ավելացում կատարելու:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծում նախատեսված կառուցվածքային փոփոխությունը կատարվել է պարեկային ծառայության կազմավորման գործընթացի շրջանակներում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.
ՀՀ ոստիկանություն:
- Ակնկալվող արդյունքը.
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի հուլիսի 3-ի N 712-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի սույն որոշման N 8 հավելվածով սահմանված ոստիկանության կառուցվածքային ստորաբաժանումների անվանումների համապատասխանության Ոստիկանության կառուցվածքին։ Ինչպես նաև կբարելավվի Ոստիկանության ծառայողների սոցիալական ապահովությունը:
-
Discussed
16.03.2022 - 31.03.2022
-
Type
Decision
-
Area
Financial
-
Ministry
Police
Views 4086
Print