Add to favourites

Under development

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.

          Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պահանջն ամրագրված է ՀՀ Սահմանադրության 82-րդ հոդվածում, համաձայն որի` յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների իրավունք:

          Աշխատանքի վայրում աշխատողների առողջության պահպանումը և անվտանգության ապահովումը հանդիսանում է ՀՀ աշխատանքային օրենսդրության կարևորագույն բաղադրիչներից մեկը:

          ՀՀ աշխատանքային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 4-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի համաձայն՝ աշխատանքային օրենսդրությունը սահմանում է` աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը:

          Աշխատողների անվտանգության ապահովման և առողջության պահպանման կանոնների և նորմերի սահմանման պահանջն ամրագրված է նաև միջազգային իրավունքի նորմերով` Աշխատանքի միջազգային կազմակերպության կոնվենցիաներով (թիվ 17, 18, 81, 94), Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայով (3-րդ, 22-րդ հոդվածներ), որոնք վավերացվել են Հայաստանի Հանրապետության կողմից:

          Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոնները և նորմերը ՀՀ կառավարության կողմից սահմանելը բխում է ոլորտի համալիր իրավական կարգավորման ապահովման և ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1978-Ն որոշման 2-րդ հավելվածի 72-րդ կետով նախատեսված գործողության կատարման անհրաժեշտությունից:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը.

          ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1978-Ն որոշման 2-րդ հավելվածի 72-րդ կետով  նախատեսված է մինչև 2022 թվականի մարտի 31-ն «Աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործման և ամբողջականացման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակում» գործողությունը։

          Վերը նշված գործողության կատարումն ապահովելու նպատակով մշակվել է «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ), որով ՀՀ կառավարությանը լիազորություն է տրվում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը սահմանելու։

3. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ.

Նախագծի մշակումը բխում է ՀՀ կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1978-Ն որոշման 2-րդ հավելվածի 72-րդ կետով նախատեսված գործողությունից, որն է՝ մինչև 2022 թվականի մարտի 31-ն աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման պահանջները սահմանող ՀՀ օրենսդրության կատարելագործման և ամբողջականացման համար համապատասխան իրավական ակտերի նախագծերի մշակման գործողությունը։

4. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք.

Նախագիծը մշակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից։

5. Ակնկալվող արդյունքը

Նախագծի ընդունման արդյունքում Սահմանադրության 6-րդ հոդվածի պահանջին համապատասխան՝ Օրենսգրքով Կառավարությունը կլիազորվի՝ աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման հիմնական կանոններն ու նորմերը սահմանելու վերաբերյալ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտ ընդունելու։

Աշխատողների անվտանգության և առողջության պահպանման պարտավորություն սահմանված է նաև Հանրապետական կոլեկտիվ պայմանագրի (որի կողմերն են ՀՀ կառավարությունը, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան, Հայաստանի գործատուների հանրապետական միությունը) 1-ին բաժնում։ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի նաև նշված բաժնի կատարումը։

6. Նախագծի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի ընդունման կապակցությամբ լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխությունների անհրաժեշտություն առկա չէ:

  • Discussed

    15.03.2022 - 30.03.2022

  • Type

    Law

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 5474

Print