«ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1474-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻն» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
1 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹՈՒՄ ՀԱՏՈՒԿ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1474-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը.
2021 թվականի հունիսի 30-ին ՀՀ ազգային ժողովի կողմից երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության նոր օրենսգիրքը (այսուհետ՝ Օրենսգիրք): Ըստ այդմ՝ անհրաժեշտություն է առաջացել ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի «Պաշտպանության ենթակա անձանց նկատմամբ ոստիկանության կողմից պաշտպանության միջոցների իրականացման կարգը սահմանելու մասին» N 1474-Ն որոշումը և Օրենսգրքի կարգավորումներին համահունչ սահմանել քրեական վարույթում հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգը և պայմանները:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը.
Նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի N 1474-Ն որոշումը և Օրենսգրքի կարգավորումներին համահունչ սահմանել քրեական վարույթում հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգը և պայմանները:
3. Ակնկալվող արդյունքը.
Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ունենալ քրեական վարույթում հատուկ պաշտպանության միջոցների կիրառման կարգի և պայմանների վերաբերյալ հստակ կարգավորումներ՝ ապահովելով Օրենսգրքի նորմերի պատշաճ կիրառումը և անձանց իրավունքների արդյունավետ պաշտպանությունը:
4. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ.
Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Օրենսգրքի ընդունմամբ, ինչն իր հերթին բխում էր Հայաստանի Հանրապետության դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունից:
5. Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները.
Նախագծի ընդունման դեպքում պետական բյուջեի եկամուտների ավելացում կամ նվազում չի նախատեսվում:
-
Discussed
10.03.2022 - 25.03.2022
-
Type
Decision
-
Area
Justice
-
Ministry
Ministry of Justice
Views 3204
Print