Add to favourites

«Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման ռազմավարությունը եվ 2022-2024թթ ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ռազմավարությանը և ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագծի

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ռազմավարությանը և ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագծի մշակման նպատակն է ապահովել ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության  կառավարության 2021-2026 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշման Հավելված N 1-ի ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությանը վերապահված միջոցառումների 30.1 կետի պահանջներով:

Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի ցանցի ձևավորման նպատակն է ՀՀ բոլոր բնակավայրերում բարձր արագությամբ լայնաշերտ ինտերնետ կապի ապահովումը, հանրապետության ողջ տարածքում քաղաքացիների և գործարար միջավայրի համար հասանելի հեռահաղորդակցական ցանցային ենթակառուցվածքի ստեղծումը, ինչպես նաև հինական ենթակառուցվածքի հիման վրա հետագա հեռահաղորդակցական, գործարար, կրթական֊գիտական, մշակութային և ժամանցային հնարավորությունների ընդլայնումը:

 

  • Կարգավորման հարաբերությունների ներկա իրավիճակը և առկա խնդիրները

2020 թվականի տարեվերջի դրությամբ Հանրապետության բոլոր բնակավայրերն ապահովված են հանրային շարժական կապի 2G, 3G, 4G+ տեխնոլոգիաների ծածկույթով, սակայն ամրակցված ինտերնետ կապի հասանելիությունը Հայաստանի Հանրապետությունում դեռևս մնում է ոչ լիարժեք, մասնավորապես՝ օպտիկամանրաթելային FTTx տեխնոլոգիայի hիման վրա ամրակցված լայնաշերտ ինտերնետ հասանելիությամբ ապահովված են ՀՀ բնակավայրերի ընդամենը՝ 51.2%-ը (513 բնակավայր)

 

1.2 Առկա խնդիրների առաջարկվող լուծումները

Հայաստանի Հանրապետության բոլոր բնակավայրերը լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիությամբ ապահովելով՝ հնարավորություն կընձեռնվի հանրապետությունում ձևավորել համաշխարհային մակարդակի տեղեկատվական/հաղորդակցական տեխնոլոգիաների ենթակառուցվածք:

 

  1. Կարգավորման առարկան

Նախագծով կարգավորվում է լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ապահովման նպատակով նախատեսվող քայլերի իրականացման գործընթացը:

Հայաստանի Հանրապետության կառավարության «Հայաստանի Հանրապետության տարածքում լայնաշերտ ինտերնետ կապի հասանելիության ռազմավարությունը և ռազմավարությունից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում ավելացում կամ նվազեցում, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն չի առաջացնում:

 

 

  1. Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը

Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում լայնաշերտ շարժական և ամրակցված գերարագ ինտերնետ կապի արդիականացումը տեղեկատվական հասարակության կայացման առաջնահերթ միջոցառումներից է, որը խթան կհանդիսանա էլ-առևտրի, էլ-կառավարման, էլ-ուսուցման և այլ էլեկտրոնային ծառայությունների կիրառությանը:

 

4 Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ

 

Ռազմավարությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 1902–Լ որոշման Հավելված N 1-ի «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն» բաժնի 30.1-րդ կետի պահանջներից:

 

  • Discussed

    10.03.2022 - 25.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Telecommunication(electronic communication)

  • Ministry

    Ministry of High-Tech Industry

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4665

Print