<<Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով հաշվարկված ավելացված արժեքի հարկի գումարների պետական բյուջե վճարման կարգը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշում
-
1 - Agree
-
0 - Disagree
Նախագծով առաջարկվում է սահմանել, որ.
1) Հայաստանի Հանրապետությունում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց մատուցված էլեկտրոնային ծառայությունների մասով ոչ ռեզիդենտ կազմակերպության կողմից հաշվարկված ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) գումարները ոչ ռեզիդենտ կազմակերպությունը պետական բյուջե կարող է վճարել
- հայաստանյան և օտարերկրյա վճարահաշվարկային ծառայություն մատուցող կազմակերպությունների (բանկերի, վճարահաշվարկային կազմակերպությունների) միջոցով,
- պետական վճարումների էլեկտրոնային հարթակի (e-payments) միջոցով,
- Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքի (http:// www.petekamutner.am) ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգի միջոցով: Միաժամանակ, նախատեսվում է, որ e-VAT համակարգի միջոցով վճարումների կատարմանը ներկայացվող պահանջները պետք է հաստատվի հարկային մարմնի կողմից` համաձայնեցնելով Կենտրոնական բանկի հետ,
2) ԱԱՀ-ի գումարների վճարելիս պարտադիր պետք է ներառվի տեղեկատվություն վճարումն իրականացնող ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկ վճարողի հաշվառման համարի, կազմակերպության անվանման ու միասնական հաշվի համարի վերաբերյալ,
3) ԱԱՀ-ի գումարների մուտքագրումը միասնական հաշվին կատարվելու է հայկական դրամով, որոնք Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով ուղղվելու են ոչ ռեզիդենտ կազմակերպության հարկային պարտավորությունների մարմանը:
-
Discussed
09.03.2022 - 24.03.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 4036
Print