Add to favourites

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն, 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն և 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

Հիմնավորում

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի

թիվ 205-Ն, 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն և 2015 թվականի փետրվարի 19-ի

թիվ 160-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

ՀՀ կառավարության որոշման նախագծի վերաբերյալ

 

  1. Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը). Նախագծի նպատակը 2021 թվա­կանի նոյեմբերի 17-ին ՀՀ Ազգա­յին Ժողովի կողմից ըն­դուն­ված՝ «Հայաս­տանի Հան­րա­պե­տու­թյան հարկային օրենսգրքում փոփոխու­թյուն­ներ և լրացումներ կատա­րելու մասին» ՀՕ-360-Ն և «Եկա­մտա­յին հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրեն­քում փոփո­խու­թյուն և լրացումներ կատա­րելու մասին» ՀՕ-361-Ն ՀՀ օրենքների կիրարկումն ապա­հո­վելն է:
  2. Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները. Վերո­նշյալ օրենքներով փոփոխություններ և լրացումներ են կատարվել Հայաս­տանի Հանրա­պե­տու­թյան հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում և «Եկա­մտա­յին հարկի մասին» ՀՀ օրեն­քի 8.2-րդ հոդվածում: Մասնավորապես՝
  • եկամտային հարկի վերադարձման համակարգից օգտվելու առումով ՀՀ հարկային օրենս­գրքի 160-րդ հոդվածով սահմանվել են նոր սահմանափակումներ՝ կախված գույքի գտնվելու վայրից,
  • սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվում է նաև 2014 թվականի նոյեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակա­հատվա­ծում կնքված և պետական գրանցում ստացած՝ բնակարանի կառուցապատման իրավունքի ձեռք ­բեր­ման պայմանագրի հիման վրա բնակարան ձեռք բերելու նպատակով ստացված հիպո­տեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների նկատմամբ,
  • սահմանվել է, որ եկամտային հարկի վերադարձման համակարգը կիրառվում է նաև կազ­­մակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողի հետ 2018 թվա­­կանի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում կնքված և պետական գրանցում ստացած՝ անհատական բնակելի տան կառուցապատման իրա­վունքի ձեռք բերման պայմանագրի հիման վրա անհատական բնակելի տուն ձեռք բերելու նպա­տա­կով ստացված հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումար­ների նկատմամբ:

Խնդիրը կայանում է նրանում, որ եկամտային հարկի վերադարձման գործընթացն իրա­կա­նացնելու համար անհրաժեշտ է համապատասխան փոփոխություններ և լրացումներ կատա­­րել նաև եկամտային հարկի վերադարձման կարգերում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումների մեջ, ինչպես նաև կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնա­կելի շենքերի, անհատական բնակելի տների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկու­թյուն­ներ տրամադրելու կարգում՝ ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշման մեջ:

  1. Առկա խնդիրների առաջարկվող լուծումները. Նախագծով առաջարկվում է ՀՀ կառա­­վա­րության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի հոկ­տեմբերի 5-ի թիվ 1321-Ն և ՀՀ կառա­վա­րության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումները համապատասխանեցնել ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդ­վա­ծում և «Եկա­մտա­­յին հարկի մասին» ՀՀ օրեն­քի 8.2-րդ հոդվածում կատարված փոփո­խու­թյուններին և լրա­ցում­ներին:
  2. Կարգավորման առարկան. Նախագծի կարգավորման առարկան ՀՀ կառավարու­թյան 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն և ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն որոշումներով սահմանված հիպո­տե­կային վարկի սպասարկման համար վարձու աշխատող հանդիսացող ֆիզի­կա­­կան անձի կող­մից վճար­ված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերա­դարձման, ինչպես նաև ՀՀ կառավարության 2015 թվականի փետր­վարի 19-ի թիվ 160-Ն որոշմամբ սահմանված՝ կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնա­կելի շենքերի, անհատական բնակելի տներիվերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ տրամադրելու ընթացակարգերն են:
  3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք. Նախա­­գի­ծը մշակվել է ՀՀ ֆինանսների նախարարության կող­­մից:
  4. Իրավական ակտի ընդունման արդյունքում ակնկալվող արդյունքը. Նախա­գծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է ՀՀ կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 205-Ն, ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի թիվ 1321-Ն և ՀՀ կառա­վա­րության 2015 թվականի փետրվարի 19-ի թիվ 160-Ն որոշումները համա­պա­տաս­խա­նեցնել՝ ՀՀ հարկային օրենսգրքի 160-րդ հոդվածում և «Եկա­մտա­յին հարկի մասին» ՀՀ օրեն­քի 8.2-րդ հոդվածում կատարված փոփոխություններին և լրացումներին:

Նախագծի ընդունումը լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրա­ժեշ­տու­թյուն չի առա­ջաց­­­նում, իսկ դրա ընդուն­­մամբ պայմանավորված՝ պե­տա­­կան բյուջեի եկա­­մուտ­­ների նվա­­զե­­ցում կամ ծախ­­­­սերի ավելա­ցում տեղի չի ունենա:

  1. Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազ­­մա­վա­րություն 2050, Կառավարության 2021-2026թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազ­­­մա­վա­րություններ

Նախագիծը բխում է Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 6.8-րդ «Հար­կա­­բյու­­ջետային քաղաքականություն» մասով սահմանված քաղաքականության ուղղու­թյուն­ներից, ըստ որի հիպոտեկային վարկի տոկոսների չափով եկամտային հարկի վերադարձման համա­կար­­­գին հաղորդվելու է տարածքային համաչափ զարգացման և ավելի ընդգծված սոցիալական ազդեցության նշանակություն։ Աստիճանաբար կասեց­վելու է Երևան քաղաքում նորակառույց շեն­քերի բնակարանների մասով եկամտային հարկի վերա­դարձը՝ խթանելով նոր կառու­ցա­պա­տում­ները մարզերում և ապահովելով համաչափ զար­գա­ցում։

  • Discussed

    07.03.2022 - 22.03.2022

  • Type

    Decision

  • Area

    State revenue, Financial, Economical

  • Ministry

    Ministry of Finance

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4057

Print