Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

---- 2022 թվականի N ----Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 3-Ի  N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածը, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածի 5-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի «Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանելու մասին» N 1125-Ն որոշման 1-ին կետով սահմանված հավելվածը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն հավելվածի:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հավելված

ՀՀ կառավարության 2022 թվականի

--------ի N -----Ն որոշման

«Հավելված

ՀՀ կառավարության 2020 թվականի

հուլիսի 3-ի N 1125-Ն որոշման

 

Կ Ա Ր Գ

 

ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ

 

  1. Սույն կարգով կարգավորվում են Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի (այսուհետ՝ օրենսգիրք) 160.1-ին հոդվածով սահմանված վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարները վերադարձնելու հետ կապված հարաբերությունները:
  2. Սույն կարգի գործողությունը տարածվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հունիսի 18-ի N 1035-Ն որոշմամբ հաստատված մասնագիտություններից որևէ մեկով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ՝ նախարարություն) կայքում զետեղված Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական և կլինիկական օրդինատուրայի կրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (այսուհետ՝ բուհ) ցանկում ներառված առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և կլինիկական օրդինատուրայում սովորող՝ վարձու աշխատող հանդիսացող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների (այսուհետ՝ սովորող) վրա:
  3. Եթե ուսումնական տարվա ընթացքում սովորողի համար աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները հաշվարկել են միաժամանակ մի քանի գործատուներ, սակայն այդ գործատուներից որևէ մեկը, իսկ հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուների մոտ աշխատող սովորողների դեպքում՝ սովորողն ուսումնական տարվա ամիսների համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորությունները չեն կատարել կամ կատարել են մասնակի, ապա սովորողին այդ գործատուի հաշվարկած եկամտային հարկը վերադարձվում է սույն կարգին համապատասխան այդ պարտավորությունների ամբողջական կատարումից հետո՝ սույն կարգով սահմանված փաստաթղթերը ներկայացվելու դեպքում:
  4. Սովորողի համար ուսումնական տարվա որևէ ամսում հաշվարկված աշխատավարձից և դրան հավասարեցված վճարումներից տարբերվող այլ հարկվող եկամուտներ վճարված լինելու դեպքում այդ եկամուտների մասով հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումարները վերադարձման ենթակա չեն:
  5. Սույն կարգի իմաստով ուսումնական տարին ներառում է բուհի ուսումնական պլանով սահմանված ուսումնառության ամիսները:
  6. Եկամտային հարկի գումարների վերադարձի համար սովորողը բուհում ներկայացնում է դիմում (համաձայն Ձև N1-ի) հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվա սեպտեմբերի 1-ից 15-ը կամ մարտի 1-ից 15-ը, սովորողի՝ բուհի նկատմամբ իր պայմանագրային պարտավորությունները (այդ թվում՝ ուսման վարձի մասով) կատարման դեպքում:
  7. Սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում բուհում դիմում չներկայացնելու դեպքում՝ սովորողը կարող է դիմել հաջորդ կուրս փոխադրվելու կամ ուսումնական հաստատությունն ավարտելու տարվան հաջորդող երկու տարիների ընթացքում սույն կարգի 6-րդ կետով սահմանված ժամկետներում:
  8. Բուհերը համապատասխանաբար մինչև տվյալ տարվա սեպտեմբերի 30-ը կամ մարտի 30-ը նախարարություն են ներկայացնում սույն կարգի 6-րդ կետով սահմանված սովորողների վերաբերյալ տվյալները՝ համաձայն Ձև N2-ի:
  9. Բուհի կողմից տրամադրված՝ սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղեկատվությունը նախարարությունը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե (այսուհետ՝ հարկային մարմին) է ներկայացնում համապատասխանաբար մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 15-ը կամ ապրիլի 15-ը:
  10. Վարձու աշխատողի համար գրանցման հայտում և (կամ) եկամտային հարկի հաշվարկում ներառվելիք` անձին վերաբերող տեղեկատվությունը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ որպես սահմանափակ օգտագործման ենթակա տեղեկատվություն սահմանված լինելու դեպքում` սովորողը հարկային մարմնի կողմից նման պահանջ ներկայացնելուց հետո հարկային մարմնի հարկ վճարողների սպասարկման գործառույթ իրականացնող ստորաբաժանում է ներկայացնում ուսումնական տարվա մեջ ներառվող ամիսների համար հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարների և դրանցից հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վճարված եկամտային հարկի գումարների վերաբերյալ սույն կարգով սահմանված և գործատուի կողմից հաստատված տեղեկանք՝ համաձայն Ձև N3-ի:
  11. Սույն կարգի 8-րդ կետում նշված տեղեկատվության փոփոխությունների դեպքում սովորողը պարտավոր է վճարված եկամտային հարկի գումարները հետագա հաշվետու տարիներին վերադարձնելու համար հերթական դիմումի հետ բուհ ներկայացնել փոփոխությունները հավաստող փաստաթղթերը սույն կարգի 6-րդ կետում նշված ժամկետներում:
  12. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է.

1) նախարարության կամ բուհի կողմից, եթե.

2) հարկային մարմնի կողմից մերժվում է, եթե.

ա. նախարարության կողմից սույն կարգի 9-րդ կետով սահմանված տեղեկատվությունը հարկային մարմին տրամադրելու պահին ուսումնական տարվա մեջ ներառված բոլոր ամիսների համար, որոնց ընթացքում սովորողը համարվել է վարձու աշխատող, ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով եկամտային հարկի գծով հաշվարկված հարկային պարտավորությունները ամբողջությամբ կատարված չեն,

բ. սովորողը սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ նույն կրթական աստիճանում որևէ մասնագիտության գծով օգտվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման հնարավորությունից,

գ. հարկային մարմնում առկա տեղեկատվության հիման վրա պարզվում է, որ ուսումնական տարվա ընթացքում սովորողը փաստացի օգտվել է օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված եկամտային հարկը հետ ստանալու հնարավորությունից,

դ. առկա է սովորողին որևէ հիմքով ավել վերադարձված եկամտային հարկի գումար, որի վերաբերյալ վերջինս ծանուցվել է, և այդ գումարը հաջորդ հաշվետու ժամանակահատվածի վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձնելու վերաբերյալ չի ստացվել սովորողի համաձայնությունը։

  1. Եկամտային հարկի վերադարձը մերժվելու դեպքում մերժման հիմքերի մասին սովորողին ծանուցվում է.

1) բուհի կողմից՝ 6-րդ կետով նախատեսված ժամկետին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում,

2) նախարարության կողմից՝ 8-րդ կետով նախատեսված ժամկետին հաջորդող 10 աշխատանքային օրվա ընթացքում,

3) հարկային մարմնի կողմից՝ 9-րդ կետով նախատեսված ժամկետին հաջորդող 8 աշխատանքային օրվա ընթացքում:

  1. 14. Վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների վերաբերյալ սույն կարգի 8-րդ կետով սահմանված տեղեկատվությունը ստանալուց հետո հարկային մարմինը մերժման հիմքերի բացակայության դեպքում, տեղեկատվությունը ստանալու օրվան հաջորդող 8 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և գանձապետարան է ներկայացնում վարձու աշխատող հանդիսացող սովորող ֆիզիկական անձին ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման վճարման հանձնարարական:
  2. Վերադարձվող գումարը սովորողին փոխանցելու նպատակով հարկային մարմնի կողմից գանձապետարան ներկայացվող վճարման հանձնարարականում նշվում են հետևյալ տվյալները.

1) սովորողի անունը, ազգանունը,

2) սովորողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը,

3) ուսումնական տարին, որին վերաբերում է վերադարձվող գումարը,

4) սովորողի բանկի անվանումը և հաշվեհամարը,

5) վերադարձվող գումարի չափը,

6) եկամտային հարկի հաշվեհամարը, որից պետք է վերադարձվի գումարը:

  1. Հանձնարարականը ներկայացվելու օրվանից հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում վերադարձվող գումարը հարկային մարմնի կողմից գանձապետարանի միջոցով փոխանցվում է սովորողի բանկային հաշվին:
  2. Հարկային մարմինը գանձապետարանից սովորողի անվանական տվյալների, բանկի անվանման, բանկային հաշվեհամարի անհամապատասխանությամբ պայմանավորված` եկամտային հարկի գումարները չվերադարձնելու վերաբերյալ տեղեկատվությունը ստանալու դեպքում, այդ մասին 1 աշխատանքային օրվա ընթացքում ծանուցում է սովորողին՝ ճշտված տվյալների և բանկային հաշվեհամարը հիմնավորող փաստաթղթերի լուսապատճենները հարկային մարմնի համապատասխան էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկելու նպատակով:
  3. Հարկային մարմնի պահանջով 17-րդ կետով սահմանված ճշտված տեղեկատվությունը սովորողի կողմից ներկայացվելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում հարկային մարմինը կազմում և գանձապետարան է ներկայացնում վարձու աշխատող հանդիսացող սովորող ֆիզիկական անձին ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման վճարման հանձնարարականը:
  4. Սովորողին որևէ հիմքով ավել վերադարձված գումարների Հայաստանի Հանրապետության պետական բյուջե վերադարձն իրականացվում է հաջորդ հաշվետու ժամանակահատվածի վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարներից՝ դրա մասին տվյալ սովորողին ծանուցելու և նրա համաձայնությունը ստանալու միջոցով, իսկ նշված համաձայնության կամ վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների բացակայության դեպքում հարկային մարմինը իրականացնում է պարտավորությունների կատարման վերաբերյալ ծանուցում, և տվյալ սովորողն ավել վերադարձված գումարները ծանուցմամբ նշված ժամկետում վճարում է համապատասխան գանձապետական հաշվին: Ծանուցմամբ նշված ժամկետում չվճարելու դեպքում դրանց գանձումն իրականացվում է օրենքով սահմանված կարգով։

 

 

Ձև N1

_________________________________________ -ի

(Բուհի անվանում)

Ռեկտոր__________________________________-ին

(անուն ազգանուն)

___________________________մասնագիտության

______________________________________կուրսի

Սովորող_________________________________-ից

(անուն ազգանուն)

Հեռախոսահամար՝__________________________

Էլ. հասցե՝__________________________________

Հասցե՝_____________________________________

 

ԴԻՄՈՒՄ

 

ՀՀ հարկային օրենսգրքի 160.1-ին հոդվածին համապատասխան՝ __________ ուսումնական տարում վճարված ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձի իրավունքից օգտվելու համար խնդրում եմ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը փոխանցել ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 3-ի № 1125-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 8-րդ կետով սահմանված հետևյալ տեղեկատվությունը :

Կից ներկայացնում եմ.

  1. Անձը հաստատող փաստաթուղթ (պատճեն),
  2. հանրային ծառայության համարանիշ (բացակայության դեպքում՝ հանրային ծառայության համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համար),
  3. բանկային տվյալներ (բանկի անվանումը և հաշվեհամար):

Առդիր՝ ____ էջ:

 

Դիմող _____________   ____________________

                                                   /ստորագրություն/     /անուն,ազգանուն/

                                                                                     _____________

                                                                                          /օր,ամիս,տարի/

 

Ձև N 3

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք
Հարկային գործակալի կողմից ֆիզիկական անձանց 20___թ.  ___________________________              ամիսների   հաշվարկված և վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, դրանցից պահված (հաշվարկված) ու վճարված եկամտային հարկի մասին

Հարկային գործակալ (անվանումը)

 

Հարկային գործակալի հաշվառման համար (ՀՎՀՀ)

 

Տեղեկանքի տրամադրման ամսաթիվը

 

Տվյալներ աշխատավարձ և դրան հավասարեցված վճարումներ ստացող ֆիզիկական անձի մասին

Ֆիզիակական անձի հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ)

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ֆիզիկական անձի անունը, ազգանունը, հայրանունը

 

Ֆիզիկական անձի անձնագրի սերիան, համարը

 

Ֆիզիկական անձի մշտական բնակության վայրի հասցեն

 

Ֆիզիկական անձի ՀՀ-ում ժամանակավոր բնակության վայրը

 

  

Տվյալներ հաշվարկված և վճարված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների, պահված եկամտային հարկի մասին

Աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման հաշվետու ժամանակահատված՝ ամիսներ

 

Հաշվարկված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների գումար (դրամ)

 

Հաշվարկված և վճարված եկամտային հարկի գումար (դրամ)

 

 

Պաշտոնատար անձ

_______________________________________________
ստորագրությունը, անունը, ազգանունը

 

  • Discussed

    04.03.2022 - 19.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 6035

Print