Add to favourites

Under development

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի N 1119-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

_____   ____-ի   2022թ.     N_______-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1119-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի սեպտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության համակարգում զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնողներին, քրեակատարողական ծառայության և փրկարար ծառայության ծառայողներին դրամական օգնություններ տալու կարգը, չափերը և պայմանները սահմանելու մասին» N 1119-Ն որոշման(այսուհետև՝ Որոշում) մեջ կարտարել հետևյալ փոփոխությունները և լրացումը.

1) Որոշման ողջ տեքստից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,

2) Որոշման նախաբանում «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 30.2-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ և 12-րդ մասերի» բառերը փոխարինել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 63-րդ հոդվածի» բառերով,

3) Որոշման 9-րդ հավելվածի 2-րդ կետում «ղեկավարին» բառերից հետո լրացնել «՝ օրենքով սահմանված դեպքի ծագման օրվանից վեց ամսվա ընթացքում» բառերը,

4) Որոշման 9-րդ հավելվածի 3-րդ կետի 4-րդ ենթակետը խմբագրրել հետևյալ բովանդակությամբ.

«4) զինծառայողի (քրեակատարողական ծառայողի և փրկարար ծառայության ծառայողի) հետ համատեղ բնակվող ընտանիքի անդամի մահվան դեպքում՝ մահվան վկայականի և ազգակցական կապը հավաստող փաստաթղթի (ծննդյան կամ ամուսնության վկայական) պատճենները, ինչպես նաև մինչև մահանալը համատեղ բնակվելու մասին տեղեկանքը՝ տրված համապատասխան մարմինների կողմից:»:

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը  հաջորդող օրվանից:

 

Հայաստանի Հանրապետության

             վարչապետ                                          Ն. Փաշինյան

                                                                           ք. Երևան 

                                                                      «     »____2022թ.

  • Discussed

    01.03.2022 - 16.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Social welfare

  • Ministry

    Police

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4285

Print