Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի թիվ 1301-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ ____-ի N ___-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 12-Ի N 1301-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի նոյեմբերի 12-ի «Երրորդ երկրներից քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ներմուծման, արտահանման և (կամ) տարանցիկ փոխադրման եզրակացության (թույլատրող փաստաթղթի) տրամադրման կարգը, ինչպես նաև երրորդ երկրներից Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք ներմուծման, Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքից արտահանման և Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով տարանցիկ փախադրման դեպքում սահմանափակումների ենթակա քաղաքացիական և ծառայողական զենքի, դրա հիմնական (բաղկացուցիչ) մասերի ու փամփուշտների ցանկը հաստատելու և լիազոր մարմին ճանաչելու մասին» N 1301-Ն որոշման (այսուհետև՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 2-րդ կետից և 4-րդ հավելվածի 6-րդ կետից հանել «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր» բառերը,
2) Որոշման 2-րդ հավելվածում՝
ա. աղյուսակի 26-րդ կետում «9306 30 100 0-ից (բացառությամբ ռազմական նշանակության արտադրանքի)» բառերը փոխարինել «3603 30 000 0-ից» բառերով.
բ. աղյուսակի 33-րդ կետում «9705 00 000 0-ից 9706 00 000 0-ից» բառերը փոխարինել «9705 10 000 0-ից 9706 10 000 0-ից 9706 90 000 0-ից» բառերով:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏԻ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » ______________ 2022թ.
Ք. Երևան
-
Discussed
01.03.2022 - 16.03.2022
-
Type
Decision
-
Area
Security
-
Ministry
Police
Views 4087
Print