Add to favourites

«ՀՀ կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի N 1665-ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»

 

ՆԱԽԱԳԻԾ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

____ ____________ի 2022 թվականի N _____-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 27-Ի N 1665-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ, 29-րդ հոդվածի 1-ին, 30-րդ հոդվածի 2-րդ, 37-րդ հոդվածի 1-ին մասերը և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները ՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 27-ի «Իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ տվյալների փոփոխության դեպքում պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունների` ինքնաշխատ կերպով փոփոխման կարգը, ինքնաշխատ կերպով փոփոխման ենթակա տվյալների և այդ տվյալների բազաների ցանկերը հաստատելու մասին» N 1665-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները՝

1) Վերնագրից հանել «, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ» բառերը,

2) Նախաբանը «29-րդ հոդվածի 1-ին» բառերից հետո լրացնել «, 30-րդ հոդվածի 2-րդ» բառերով,

3) 1-ին կետի առաջին ենթակետից հանել «, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների» բառերը,

4)  1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ  «1.1)» ենթակետով.

« 1.1) Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի մահվան դեպքում անհատ ձեռնարկատիրոջ ինքնաշխատ եղանակով հաշվառումից հանման կարգը՝ համաձայն N 1.1 հավելվածի.»

5)  1-ին կետի երկրորդ և երրորդ ենթակետերից հանել «, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների» բառերը

6)  Որոշումը լրացնել հետևյալ բովանդակությամբ «2.1)» և «2.2)» կետերով.

«2․1) Սույն որոշմամբ իրավաբանական անձանց գործադիր մարմնի ղեկավարի վերաբերյալ տեղեկությունների ինքնաշխատ փոփոխություններին վերաբերող կարգավորումները տարածվում են նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների ղեկավարների վերաբերյալ տեղեկությունների վրա։

2.2) Սույն որոշմամբ սահմանված տեղեկությունները փոփոխվում են, և գրառումներ կատարվում են իրավաբանական անձանց այն մասնակցի կամ գործադիր մարմնի ղեկավարի կամ անհատ ձեռնարկատերերի համար, որոնց անձնագրերն անվավեր են ճանաչվել, կամ որոնց մահվան գրանցումը կատարվել է սույն կետն ուժի մեջ մտնելուց հետո։»․

7) Որոշումը լրացնել N 1.1. հավելվածով համաձայն սույն որոշման հավելվածի։

8) Որոշման N 1 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

ա. Վերնագրից հանել «, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ» բառերը,

բ. 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Սույն կարգով սահմանվում է իրավաբանական անձի՝ ՀՀ քաղաքացի հանդիսացող մասնակցի, գործադիր մարմնի ղեկավարի, ինչպես նաև անհատ ձեռարկատիրոջ անձնագիրն անվավեր ճանաչվելու դեպքում անձնագրային տվյալների փոփոխման գործընթացը։

  1. Իրավաբանական անձի՝ ՀՀ քաղաքացի մասնակցի, գործադիր մարմնի ղեկավարի, ինչպես նաև անհատ ձեռնարկատիրոջ անձնագրի անվավեր ճանաչվելու հետևանքով անձնագրային տվյալների փոփոխության դեպքում Հայաստանի Հանրապետության իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանում գրառված համապատասխան տեղեկությունները փոփոխվում ենինքնաշխատ կերպով՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով Հայաստանի Հանրապետության ոստիկանությունից Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգի միջոցով:»

գ. 3-րդ կետի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Օրենքով և սույն կարգով սահմանված տեղեկությունների փոփոխության նպատակով համակարգը յուրաքանչյուր աշխատանքային օր Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգի տվյալների շտեմարանի հետ ստուգում է անհրաժեշտ տվյալները և արդիականացնում է պետական միասնական գրանցամատյանի տվյալները:»

9) Որոշման N 2 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

ա. Վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆՈՒՄ ԳՐԱՌՎԱԾ  ԻՆՔՆԱՇԽԱՏ  ԿԵՐՊՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԲԱԶԱՆԵՐԻ ՑԱՆԿ»

բ. 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Իրավաբանական անձանց և անհատ ձեռնարկատերերի վերաբերյալ փոփոխվող կամ գրառվող տվյալները վերցվում են տվյալների հետևյալ բազաներից՝

1) Հայաստանի Հանրապետության բնակչության պետական ռեգիստրի համակարգի տեղեկատվական բազա,

2) Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյան:»։

10) Որոշման N 3 հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններն ու լրացումները.

ա. Վերնագրից հանել «, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ» բառերը,

բ. 1-ին կետից հանել «, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների» բառերը, իսկ «վերաբերյալ տվյալների» բառերից հետո լրացնել «անձնագրի անվավեր ճանաչվելու հետևանքով» բառերը,

գ. Առաջին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

      «1) իրավաբանական անձի՝ մասնակցի կամ գործադիր մարմնի ղեկավարի ՀՀ քաղաքացի ֆիզիկական անձ լինելու դեպքում` անունը, ազգանունը, անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված).»,

դ. Երկրորդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

    « 2) ՀՀ քաղաքացի անհատ ձեռնարկատերերի դեպքում` անհատ ձեռնարկատիրոջ անձնագրային տվյալները (սերիան, համարը, երբ և ում կողմից է տրված)։»:

 

  1.  Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 


 

 

Հավելված

ՀՀ կառավարության 2021 թվականի

—————— ———-ի N ———-Ն որոշման

Հավելված N 1,1

ՀՀ կառավարության 2012 թվականի

դեկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման

 

ԿԱՐԳ

ՈՐՊԵՍ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐ ՀԱՇՎԱՌՎԱԾ ԱՆՁԻ ՄԱՀՎԱՆ ԴԵՊՔՈՒՄ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ԻՆՔՆԱՇԽԱՏ ԵՂԱՆԱԿՈՎ ՀԱՇՎԱՌՈՒՄԻՑ ՀԱՆՄԱՆ

 

1․ Սույն կարգով սահմանվում է ՀՀ քաղաքացի համարվող և որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի մահվան դեպքում անհատ ձեռնարկատիրոջ ինքնաշխատ եղանակով հաշվառումից հանման գործընթացը։ 

2․ Եթե ֆիզիկական անձի մահվան գրանցումը կատարվել է մինչև սույն կարգի ուժի մեջ մտնելը, ապա մահվան հիմքով անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանումն իրականացվում է շահագրգիռ անձի դիմումի հիման վրա՝ մահվան վկայականի ներկայացման դեպքում։

  1. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված քաղաքացու մահվան դեպքում պետական միասնական գրանցամատյանում կատարվում է գրառում՝ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման մասին՝ նոր տեղեկությունները փոխօգնության կարգով ստանալով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից՝ տեղեկատվական համակարգի միջոցով:
  2. Որպես անհատ ձեռնարկատեր հաշվառված անձի մահվան դեպքում օրենքով սահմանված տեղեկությունների գրառման նպատակով համակարգը յուրաքանչյուր աշխատանքային օր Հայաստանի Հանրապետության քաղաքացիական կացության ակտերի գրանցման միասնական էլեկտրոնային գրանցամատյանի տվյալների շտեմարանի հետ ստուգում է անհրաժեշտ տվյալները։
  3. Հաշվառումից հանման մասին պետական միասնական գրանցամատյանից քաղվածքը թղթային կամ էլեկտրոնային եղանակով՝ առանց պետական տուրքի վճարման տրամադրվում է հաշվառումից հանումից հետո քաղվածք տրամադրելու պահանջ ներկայացրած առաջին անձին։
  • Discussed

    23.02.2022 - 10.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Justice, State revenue, Financial

  • Ministry

    Ministry of Justice

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3282

Print