ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ «ՀՀՇՆ 13.01 - «ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՐԱՄԱՆ
-
5 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀՀՇՆ -2022 «ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 82 ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը
Նշված նորմերի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է ՀՀ տարածքում, քաղաքային և գյուղական համայնքներում՝ այդ թվում Երևան քաղաքում ծավալված շինարարական աշխատանքների արդյունավետ ընթացքի ապահովման պահանջով, որի համար խորհրդային տարիներին մշակված նորմերի կիրառումը այլևս արդիական չէ, չի բխում քաղաքաշինության բնագավառի արդի պահանջներից:
2. Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
ՀՀ տարածքում ներկայումս գործում են նախկին ԽՍՀՄ շինարարական նորմերը՝ ՍՆիՊ 3.01.03-84 «Գեոդեզիական աշխատանքները շինարարությունում», որոնք այլևս արդիական չեն նորագույն տեխնոլոգիաներով իրականացվող կառուցապատման ծրագրերի համար և չեն համապատասխանում ստանդարտացման փաստաթղթերի ազգային համակարգի, քաղաքաշինական, բնապահպանական ու սանիտարական նորմերին, համահունչ չեն ԱՊՀ և ԵՄ երկրներում գործող արդի ընթացակարգերին, միջկառավարական, միջպետական պայմանագրերով ստանձնած պահանջներին ու սահմանված մարտահրավերներին:
Ակնհայտ է, որ նախագծային կամ շինարարական կազմակերպությունները շինարարական նախագծերի մշակման աշխատանքները և գործնականում իրականացման միջոցառումները շատ դեպքերում ապահովում են իրենց «հայեցողությամբ», ներդնում և կիրառում են նորմատիվ բնույթի այնպիսի «ընթացակարգեր», որոնք օրենսդրորեն ՀՀ տարածքում հիմնավորված չեն:
Հարկ է նշել, որ ՀՀ պետական բյուջեների միջոցների հաշվին մեծածավալ աշխատանքներ են կատարվում թե բնակարանաշինության և թե դպրոցաշինության ոլորտներում, որոնց նախագծման և շինարարության որակը մեծապես կախված է ճիշտ կատարված գեոդեզիական աշխատանքներից:
Հաշվի առնելով վերոգրյալը՝ որպես պահանջված առաջնահերթություն, ՀՀ քաղաքաշինության կոմիտեն ՀՀ 2021-2022 թվականների պետական բյուջեների միջոցների հաշվին նախաձեռնել է «Գեոդեզիական աշխատանքները շինարարությունում» շինարարական նորմերի մշակման գործընթացը: 2021 թվականի ապրիլի 8-ի NՀՀՔԿ-ԳՀԱՇՁԲ-21/19 պետական գնման պայմանագրի համաձայն՝ Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանին պատվիրվել են «Գեոդեզիական աշխատանքները շինարարությունում» շինարարական նորմերի մշակման և տեղայնացման աշխատանքները: Աշխատանքների կատարման ժամկետ է սահմանվել 350 օրացուցային օրը:
Մշակված փաստաթղթի առաջին և երկրորդ խմբագրությունները սահմանված կարգով ներկայացվել են շահագրգիռ մարմինների և կազմակերպությունների քննարկմանը, որից հետո այն վերջնամշակվել է և առաջարկվել պետական իրավական փորձաքննության՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջին համապատասխան:
3. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Արդիական նորմատիվ փաստաթղթի ձեռքբերում, նախագծային և շինարարական օբյեկտների արդյունքային ցուցանիշների համապատասխանեցում միջազգային չափանիշներին:
-
Discussed
23.02.2022 - 10.03.2022
-
Type
Order
-
Area
Urban planning
-
Ministry
Urban Development Committee
Views 3817
Print