Add to favourites

Under development

ԱՐՄԱՆ ՆԱԻՐԻԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱՐՄԱՆ ՆԱԻՐԻԻ ԾԱՌՈՒԿՅԱՆԻՆ  ՇԱՐՔԱՅԻՆ ԿԱԶՄԻ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱUԻՆ»  ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ   ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ

 

«Արման Նաիրիի Ծառուկյանին  շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու  մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ Հայաստանի Հանրապետության Նախագահի 2021 թվականի սեպտեմբերի 7-ի  № 256-Ա հրամանագրով Արման Նաիրիի Ծառուկյանին շնորհվել է  Հայաստանի  Հանրապետության  քաղաքացիություն   և  հանդես է գալու միջազգային մրցաշարերում Հայաստանի Հանրապետության   դրոշի ներքո:

   Հաշվի առնելով վերը նշվածը՝ անհրաժեշտություն է առաջացել շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու Արման Նաիրիի Ծառուկյանին՝ համաձայն «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 21‑րդ հոդվածի 5-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի «Քաղաքացուն բացառիկ դեպքերում պարտադիր զինվորական ծառայությունից ազատելու կարգը սահմանելու մասին» № 89-Ն որոշման հավելվածի 2-րդ կետի 2-րդ ենթակետի։  

Արման Նաիրիի Ծառուկյանը  հաշվառված հանրապետական զինվորական կոմիսարիատում:

      «Արման Նաիրիի Ծառուկյանին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայությունից  ազատելու  մաuին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեում ծախսերի ու եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:

  • Discussed

    23.02.2022 - 15.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Sport and youth

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 3471

Print