ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹՐ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
-
2 - Agree
-
1 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹՐ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-Ի N 81-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով՝
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝
- Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2021 թվականի նոյեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները դասագրքերով ապահովելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2009 թվականի օգոստոսի 21-ի N 752-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 81-Ն հրամանի հավելվածի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.
17. Նախարարության, Երևանի քաղաքապետարանի, ՀՀ մարզպպետարանների ենթակայությամբ գործող հաստատությունների դասագրքերը, ինչպես նաև ազգային փոքրամասնությունների 1-12-րդ դասարանների սովորողների դասագրքերն առաքվում են ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին համապատասխան իրականացված դասագրքերի հրատարակման մրցույթում հաղթած կազմակերպությունների կողմից մինչև օգոստոսի 15-ը, որտեղից իրականացվում է դասագրքերի բաշխում՝ հատկացում ուսումնական հաստատություններին:
Նախարարության ենթակայության երկրորդ և երրորդ կրթական աստիճան իրականացնող հաստատությունների դասագրքերի ընդունումն ու բաշխումը կատարվում է ՀՀ մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում ԴՏՀՏՇՀ ներկայացուցչի մասնակցությամբ:
ՀՀ պետական բյուջեով հրատարակվող հաստատությունների տարրական դասարանների դասագրքերի հանձնումը ՀՀ մարզպետարաններ և Երևանի քաղաքապետարան իրականացվում է հանձնման և ընդունման ակտով, ինչի վերաբերյալ 3-օրյա ժամկետում Նախարարությանը ներկայացվում է հաշվետվություն:
- Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
-
Discussed
16.02.2022 - 03.03.2022
-
Type
Order
-
Area
Education and science
-
Ministry
Ministry of Education, Science, Culture and Sport
Views 4455
Print