Under development
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի N 619-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ
-
0 - Agree
-
1 - Disagree
Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 11-Ի N 619-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակումը բխում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և ՀՀ վարչապետի «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» N 1316-Ա որոշման հավելվածի 5-րդ կետի պահանջներից: |
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները հաստատված են կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի N 619-Ն որոշմամբ, որի դրույթները և կիրառվող հասկացությունները բխում են «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» օրենքի դրույթներից: 2021 թվականին ընդունվել է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որի համաձայն 2023 թվականի փետրվարի 1-ից հաշմանդամության գնահատման բժշկասոցիալական մոդելը փոխարինվելու է ֆունկցիոնալության գնահատման մոդելով: Հետևաբար, մինչ նշված օրենքի ուժի մեջ մտնելը, անհրաժեշտ է ենթաօրենսդրական ակտերը համապատասխանեցնել դրա պահանջներին: |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Նախագծով կառավարության 2006 թվականի մայիսի 11-ի «Աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության կամ առողջությանը հասցված այլ վնասի դեպքում մասնագիտական աշխատունակության կորստի աստիճանի սահմանման չափանիշները հաստատելու մասին» N 619-Ն որոշումը համապատասխանեցվում է «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին: |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
Նախագիծը մշակել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Ենթաօրենսդրական իրավական ակտի համապատասխանեցում «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի դրույթներին և կիրառվող հասկացություններին: |
6. |
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխությունները |
|
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների և ծախսերի էական փոփոխություններ չեն նախատեսվում: |
7. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերության դրույթներից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա:»։ |
-
Discussed
16.02.2022 - 04.03.2022
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 3769
Print