Add to favourites

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

 

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

 

2022 թվականի N –Ն

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները՝ Կառավարությունը որոշում է.

  1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն որոշման

1) N1 հավելվածում

ա. «Ընդհանուր դրույթներ»-ի 4-րդ պարբերությունում լրացնել 55-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.«55) դատաբժշկական փորձաքննություն»

բ. «Ընդհանուր դրույթներ»-ի 5-րդ պարբերությունում լրացնել 55-րդ կետ հետևյալ բովանդակությամբ.«55) դատաբժշկական փորձաքննություն»

2) N 2 հավելվածում

ա. 44-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«44.ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԴԻԱԿԻ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

  1. Դեպքի վայրի ճամպրուկ՝ համապատասխան գործիքներով, սարքերով և պարագաներով
  2. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ բժշկական, ձեռնոցներ կենցաղային, դիակների հերձման համար նախատեսված անջրաթափանց խալաթներ և գոգնոցներ, և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)
  3. Շարժական ռենտգեն ապարատ
  4. Լուսանկարչական սարք
  5. Դիակի հասակաչափ
  6. Դիակների պահպանման սառնարան /կասետային և/կամ խցային՝ (ընդհանուր) /Կասետային խցեր ունենալու դեպքում՝ դիակները վերջիններում տեղադրելու համար ամբաձիչ//
  7. Դիակների տեղափոխման սայլակներ
  8. Դիահերձման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու
  9. Տեխնիկական, և/կամ էլեկտրոնային կշեռքներ
  10. Դիահերձումների համար ընդհանուր սրահ
  11. Շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակների դեպքում նախատեսված դիահերձման առանձին սրահ
  12. Դիահերձման սեղաններ՝ ախտահանիչ տարայով
  13. Դիահերձման յուրաքանչյուր սեղանին կից սառը ծորակ
  14. Լվացարաններ հոսող ջրով
  15. Մինչ ընդհանուր կոյուղի լցվելը կոյուղաջրերի ախտահանման համար նախատեսված ամբարիչ
  16. Դիակի մշակման և զմրսման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու
  17. Սեղան փոքր՝ օրգանահամալիրի ուսումնասիրման համար
  18. Գրասենյակային սեղաններ և աթոռներ` բժիշկների և բուժքույրերի /բժշկական վիճակագրություն վարողների/ համար
  19. Բժշկական պահարաններ
  20. Օդամաքրիչ համակարգ
  21. Օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ
  22. Սանիտարների համար նախատեսված համապատասխան կահավորված սենյակ /պահարաններ, աթոռներ, սեղաններ/
  23. Շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակների դեպքում դիահերձման համար նախատեսված արտահագուստի հավաքածու
  24. Դիահերձարանում օդի ջերմաստիճանը և խոնավությունը չափող սարքեր
  25. Մանրէազերծող լամպեր՝ դիահերձման սրահների համար
  26. Ախտահանող նյութեր՝ քլորամին, քլորակիր և/կամ այլ
  27. Տարաներ /տարբեր չափսերի/ հյուսվածքաբանական հետազոտության նմուշներ համար
  28. Տարաներ /տարբեր չափսերի/ դատաքիմիական ուսումնասիրության հետազոտության նմուշների համար
  29. Տարաներ և առարկայական ապակիներ դատակենսաբանական հետազոտության նմուշների համար
  30. Դիահերձման համար և դիակի զմրսման համար անհրաժեշտ նյութեր
  31. Համակարգիչ/ներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

 

ԿԵՆԴԱՆԻ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

32. Փորձաքննությունների համար նախատեսված սենյակ

33. Անհատական պաշտպանիչ միջոցներ (խալաթներ, դիմակներ, ձեռնոցներ)

34. Գինեկոլոգիական բազկաթոռ

35. Հանդերձապահարան

36. Մետաղյա պահարան

37. Փորձաքննությունների համար անհրաժեշտ բժշկական նյութեր, գործիքներ և պարագաներ:

38. Գրասեղաններ, գրադարակներ, աթոռներ

39. Համակարգիչ/ներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

40. Տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի

41. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չեն 40-րդ կետի պահանջները)

 

 

ԴԱՏԱԿԵՆՍԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

42. Դեպքի վայրի ճամպրուկ՝ համապատասխան գործիքներով, սարքերով և պարագաներով

43. Անհատական պաշտպանիչ միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)

44. Լաբորատոր կշեռքներ

45. Լաբորատոր տարածքներում օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

46. Համակարգիչներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

47. Մանրադիտակ

48. Կայունաջերմոց /թերմոստատ/

49. Թորման սարք

50. Կենտրոնախուսակ /ցենտրիֆուգա/

51. Մանրէազերծող լամպ

52. Միկրոսպեկտրոսկոպ – արյան հին հետքերում Hb-ի դերիվատների հայտնաբերման սարք

53. Ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարք – շարժական՝ կենսաբանական կասկածելի հետքերի հայտնաբերման սարք մուգ գույնի իրերի վրա

54. Չորացնող ախտահանիչ պահարան

55. Սառնարան

56. Օկուլյարային միկրոմետրեր – մազի հաստության որոշման սարք

57. Լաբորատոր գործիքներ, պարագաներ /մկրատ, ունելի, նշտար, շտատիվ, թելիկները փեղեքող ասեղներ, թասիկներ` ապակյա, էմալապատ և պոլիմերային, ապակյա/պլաստիկե բաժակներ, փորձանոթներ, ապակյա խառնիչներ/

58. Մետաղյա և ժապավենաձև սանտիմետրեր

59. Խոշորացույցներ

60. Ժամանակաչափ

61. Առնվազն մեկ լաբորատոր և մեկ գրասենյակային սենյակ

62. Գրասենյակային սեղաններ, գրադարակներ և աթոռներ

63. Աղբարկղեր՝ կենսաբանական և կենցաղային թափոնների համար

64. Կենսաբանական թափոնների հեռացման պոլիէթիլենային պարկեր

65. Մետաղյա պահարան՝ փաստաթղթերի և իրեղեն ապացույցների պահպանման համար

66. Էլեկտրական սալիկ

ԴԱՏԱԳԵՆԵՏԻԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

 

67. Դեպքի վայրի ճամպրուկ` հագեցված դեպքի վայրում գենետիկական նմուշառման համար համապատասխան գործիքներով, սարքերով և պարագաներով, անհատական պաշտպանության միջոցներով

68. Իրեղեն ապացույցների պահման պահարան՝ օդափոխության համակարգով

69. Թվային թերմոստատ էպենդորֆ փորձանոթների համար մինչև 100°C

70. Թվային թերմոստատ-խառնիչ էպենդորֆ փորձանոթների համար մինչև 100°C

71. Խառնիչ սարք /վորտեքս/ էպենդորֆ փորձանոթների համար

72. Կենտրոնախուսակ /ցենտրիֆուգ/ ծրագրավորվող մինչև 16,000 պտտ/րոպե

73. Ավտոմատ պիպետներ` փոփոխական ծավալներով

74. Կանգնակ Էպենդորֆ փորձանոթների համար

75. Մագնիսական կանգնակ

76. Չորացնող ախտահանող պահարան

77. Սառնարաններ

78. Սառցարաններ թվային էկրանով` առնվազն t - 0°C, - 25-40°C

79. Էլեկտրոնային կշեռք

80. PH-մետր

81. Ջրի թորման սարք

82. Ախտահանիչ պահարան

83. Օդամաքրիչ պահարան

84. ՊՇՌ բոքս

85. Օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

86. Օդորակիչ

87. Լաբորատոր գույք /սեղաններ, դարակներ, աթոռներ և այլ պարագաներ/

88. Առնվազն չորս միմյանցից առանձնացված լաբորատոր տարածքներ, ներառյալ իրեղեն ապացույցների նկարագրության սենյակ հոսող ջրի առկայությամբ՝ շենքի ընդհանուր տարածքներից առանձնացված միջանցքով, և առնվազն մեկ գրասենյակային տարածք հագեցված համակարգիչներով` ինտերնետային կապի ապահովմամբ և տպիչով

89. ԴՆԹ անջատման համար նախատեսված սարք և/կամ միջոցներ

90. Մանրադիտակ բինոկուլյար

91. Իրական ժամանակում վերլուծող պոլիմերազային շղթայական ռեակցիայի սարք

92. Թերմոցիկլեր /ամպլիֆիկատոր/ ՊՇՌ ռեակցիայի իրականացման համար

93. Գենետիկական վերլուծիչ սարք` /սեքվենատոր/ մարդու կորիզային բջիջների, ԴՆԹ-ի կարճ տանդեմային հատվածների վերլուծման ծրագրային ապահովմամբ

 

ԿԵՆՍԱՔԻՄԻԱԿԱՆ հետազոտությունների

94. Լաբորատոր տարածք` հագեցված`

95. Սառնարան-սառցարանով

96. Կենտրոնախուսակ` մինչև 3000պտտ/րոպ

97. Ավտոմատ պիպետներ` փոփոխական ծավալով

98. Օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

99. Կանգնակ փորձանոթների համար

100. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)

101. Կենսաքիմիական վերլուծիչ՝ կից թերմոստատով կամ ներկառուցված թերմոստատով

102. Իմունոֆերմենտային վերլուծիչ՝ կից թերմոստատ-խառնիչով

 

ԴԱՏԱՔԻՄԻԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

103. Դեպքի վայրի ճամպրուկ՝ համապատասխան գործիքներով, սարքերով և պարագաներով

104. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոց և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)

105. Առաջին և/կամ երկրորդ դասի էլեկտրոնային կշեռք

106. Օդաքարշիչ պահարաններ

107. Լաբորատոր տարածքներում օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

108. Մետաղյա պահարան

109. Մանրադիտակներ

110. Կայունաջերմոց /Թերմոստատ/

111. PH-մետրեր՝ դյուրակիր կամ ստացիոնար

112. Ջրային բաղնիք

113. Թորման սարք

114. Իմունոֆերմենտային վերլուծիչ սարք

115. Կենտրոնախուսակ/Ցենտրիֆուգա/

116. Ավտոմատ պիպետներ

117. Քրոմատոգրաֆիկ սարք /գազային և հեղուկային/

118. Դիակից վերցված նյութերի տարա

119. Մագնիսային խառնիչ

120. Մանրէազերծող լամպ

121. Ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարք

122. Չորացնող ախտահանիչ պահարան

123. Սառնարան

124. Սառցարան (մինչև - 18-20°C)

125. Ազոտային խտացուցիչ

126. Ուլտրաձայնային բաղնիք

127. Համասեռ զանգված ստանալու սարք

128. Լվացարաններ` ջրի հոսքի ծորակով

129. Մինչ ընդհանուր կոյուղի լցվելը կոյուղաջրերի վնասազերծման համար նախատեսված ամբարիչ

130. Լաբորատոր սեղաններ, լաբորատոր պահարաններ

131. Գրասենյակային սեղաններ, գրադարակներ և աթոռներ

132. Հանդերձապահարան

133. Համակարգիչներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

134. Առնվազն երկու լաբորատոր սենյակ, նմուշառման համար նախատեսված սենյակ՝ առանձին սանհանգույցով և լվացարանով, առնվազն մեկ գրասենյակային տարածք:

ԴԱՏԱՀՅՈՒՍՎԱԾԱԲԱՆԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

135. Կայունաջերմոց /Թերմոստատ/

136. Հյուսվածքների մշակման և պարաֆինային բլոկների պատրաստման սարքավորումներ կամ պարագաներ

137. Միկրոտոմ ` կտրվածքների պատրաստման համար

138. Միկրոպրեպարատների ներկման սարքավորում կամ պարագաներ

139. Մանրադիտակներ

140. PH-մետր՝ դյուրակիր կամ ստացիոնար

141. Կենտրոնախյուսակ /Ցենտրիֆուգա/

142. Օդաքարշիչ պահարան

143. Ջրային բաղնիք

144. Սառնարան

145. Թորման սարք

146. Լաբորատոր տարածքներում օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

147. Անհատական պաշտպանության միջոցներ

148. Լաբորատոր գույք /պահարաններ, սեղաններ, դարակներ, աթոռներ/

149. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ և պարագաներ

 ԲԺՇԿԱՔՐԵԱԳԻՏԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

150. Անհատական պաշտպանության միջոցներ

151. Թվային լուսանկարչական սարքեր

152. Մանրադիտակ

153. Դիահերձման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու

154. Տեխնիկական և /կամ էլեկտրոնային կշեռքներ

155. Լվացարաններ ջրի հոսքի ծորակով

156. Օդաքարշիչ պահարան

157. Լաբորատոր տարածքներում օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ

158. Մետաղյա պահարան

159. Անհրաժեշտ լաբորատոր գործիքներ և պարագաներ

160. Մամլիչ

161. Սառնարան

162. Ուլտրամանուշակագույն ճառագայթիչ սարք

163. Մանրէազերծող լամպ

164. Գրասենյակային սեղաններ, գրադարակներ և աթոռներ

165. Լաբորատոր գույք /պահարաններ, սեղաններ, դարակներ, աթոռներ/

166. Համակարգիչներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

167. Առնվազն մեկ լաբորատոր և մեկ գրասենյակային սենյակ

 

ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

  1. Ավագ բուժաշխատողներ` դատաբժշկական փորձաքննություն հետդիպլոմային կրթությամբ
  2. Ավագ բուժաշխատողներ` կլինիկական ախտաբանություն, ախտաբանական անատոմիա և կլինիկական մորֆոլոգիա, բժշկական գենետիկա, կլինիկական լաբորատոր ախտորոշում մասնագիտացմամբ
  3. Կենսաբան և/կամ կենսաքիմիկ և/կամ քիմիկ և/կամ գենետիկ` համապատասխան մասնագիտական կրթությամբ և որակավորմամբ (բացառություն` մանկավարժական կրթության)
  4. Քիմիկոս և/կամ կենսաքիմիկոս և/կամ դեղագետ և/կամ բժշկական թունաբան և/կամ կլինիկական կենսաքիմիկ և/կամ կլինիկական բջջաբան
  5. Միջին բուժաշխատող/ներ
  6. Կրտսեր բուժաշխատող/ներ*Սույն կետը վերաբերում է «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված բժշկական օգնության և սպասարկման իրականացման պայմաններում դատաբժշկական փորձաքննություն գործունեության իրականացմանը:»

*բազային բժշկական կրթության դեպքում` վերջին 5 տարվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված վերապատրաստման առկայությամբ:

բ. լրացնել 44.1.-ին կետ հետևյալ բովանդակությամբ.

«44.1. ԱՅԼ ՎԱՅՐՈՒՄ ԵՎՍ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՍԱՀՄԱՆՎՈՂ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐՆ ՈՒ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ

ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԲԺՇԿԱԿԱՆ ԳՈՐԾԻՔՆԵՐ

ԴԻԱԿԻ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

  1. Դեպքի վայրի ճամպրուկ՝ համապատասխան գործիքներով, սարքերով և պարագաներով
  2. Անհատական պաշտպանության միջոցներ (խալաթներ, բախիլներ, դիմակներ, գլխարկներ, ձեռնոցներ բժշկական, ձեռնոցներ կենցաղային, դիակների հերձման համար նախատեսված անջրաթափանց խալաթներ և գոգնոցներ, և այլ անհրաժեշտ անհատական պաշտպանության միջոցներ)
  3. Լուսանկարչական սարք
  4. Դիակի հասակաչափ
  5. Դիակների պահպանման սառնարան /կասետային և/կամ խցային՝ (ընդհանուր) /Կասետային խցեր ունենալու դեպքում՝ դիակները վերջիններում տեղադրելու համար ամբաձիչ//
  6. Դիակների տեղափոխման սայլակներ
  7. Դիահերձման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու
  8. Տեխնիկական, և/կամ էլեկտրոնային կշեռքներ
  9. Դիահերձումների համար ընդհանուր սրահ
  10. Շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակների դեպքում նախատեսված դիահերձման առանձին սրահ (ըստ անհրաժեշտության` սույն ենթակետով նախատեսված դիահերձում իրականացնելու դեպքում)
  11. Դիահերձման սեղաններ՝ ախտահանիչ տարայով
  12. Դիահերձման յուրաքանչյուր սեղանին կից սառը ծորակ
  13. Լվացարաններ հոսող ջրով
  14. Մինչ ընդհանուր կոյուղի լցվելը կոյուղաջրերի ախտահանման համար նախատեսված ամբարիչ
  15. Դիակի մշակման և զմրսման համար անհրաժեշտ գործիքների հավաքածու
  16. Սեղան փոքր՝ օրգանահամալիրի ուսումնասիրման համար
  17. Գրասենյակային սեղաններ և աթոռներ` բժիշկների և բուժքույրերի /բժշկական վիճակագրություն վարողների/ համար
  18. Բժշկական պահարաններ
  19. Օդամաքրիչ համակարգ
  20. Օդափոխության կենտրոնացված կամ լոկալ համակարգ
  21. Սանիտարների համար նախատեսված համապատասխան կահավորված սենյակ /պահարաններ, աթոռներ, սեղաններ/
  22. Շրջապատի համար վտանգ ներկայացնող վարակների դեպքում դիահերձման համար նախատեսված արտահագուստի հավաքածու (ըստ անհրաժեշտության` սույն ենթակետով նախատեսված դիահերձում իրականացնելու դեպքում)
  23. Դիահերձարանում օդի ջերմաստիճանը և խոնավությունը չափող սարքեր
  24. Մանրէազերծող լամպեր՝ դիահերձման սրահների համար
  25. Ախտահանող նյութեր՝ քլորամին, քլորակիր և/կամ այլ
  26. Տարաներ /տարբեր չափսերի/ հյուսվածքաբանական հետազոտության նմուշներ համար
  27. Տարաներ /տարբեր չափսերի/ դատաքիմիական ուսումնասիրության հետազոտության նմուշների համար
  28. Տարաներ և առարկայական ապակիներ դատակենսաբանական հետազոտության նմուշների համար
  29. Դիահերձման համար և դիակի զմրսման համար անհրաժեշտ նյութեր
  30. Համակարգիչ/ներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ

    ԿԵՆԴԱՆԻ ԱՆՁԱՆՑ ԴԱՏԱԲԺՇԿԱԿԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ

  31. Փորձաքննությունների համար նախատեսված սենյակ
  32. Անհատական պաշտպանիչ միջոցներ (խալաթներ, դիմակներ, ձեռնոցներ)
  33. Գինեկոլոգիական բազկաթոռ
  34. Հանդերձապահարան
  35. Մետաղյա պահարան
  36. Փորձաքննությունների համար անհրաժեշտ բժշկական նյութեր, գործիքներ և պարագաներ:
  37. Գրասեղաններ, գրադարակներ, աթոռներ
  38. Համակարգիչ/ներ` ինտերնետային կապի կիրառման հնարավորությամբ
  39. Տաք օդով չորացնող ապարատ` համապատասխան մակնիշի
  40. Ավտոկլավ (Բ դասի ավտոկլավի առկայության դեպքում պարտադիր չեն 40-րդ կետի պահանջները)

    ԿԱԴՐԱՅԻՆ ՀԱԳԵՑՎԱԾՈՒԹՅՈՒՆ

1. Ավագ բուժաշխատող/ներ` դատաբժշկական փորձաքննություն հետդիպլոմային կրթությամբ և վերջին 5 տարվա ընթացքում օրենսդրությամբ սահմանված վերապատրաստման առկայությամբ:

2. Կրտսեր բուժաշխատող»

 

  1. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏ                                                                                   Ն. ՓԱՇԻՆՅԱՆ

  • Discussed

    16.02.2022 - 03.03.2022

  • Type

    Decision

  • Area

    Healthcare

  • Ministry

    Ministry of Healthcare

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4719

Print

Related documents / links