Add to favourites

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր

«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ աշխատանքային օրենսգրքում սահմանել «պարտադիր կամ հարկադիր աշխատանք» եզրույթը, ինչպես նաև այդպիսի աշխատանք չհամարվող աշխատանքների շրջանակը՝ հաշվի առնելով ՀՀ Սահմանադրության 57-րդ հոդվածի 5-րդ մասի, «Հարկադիր կամ պարտադիր աշխատանքի մասին» Աշխատանքի միջազգային կազմակերպության N 29 հիմնարար կոնվենցիայի և «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի պահանջները։

ՀՀ աշխատանքային օրենսգրքում վերը նշված լրացմամբ պայմանավորված՝  «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին» և «Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման ենթարկված անձանց նույնացման և աջակցության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով նախատեսվում է համապատասխանեցնել պարտադիր կամ հարկադիր աշխատանքների եզրույթը՝ միասնականության ապահովման տեսանկյունից:

 

  • Discussed

    15.02.2022 - 03.03.2022

  • Type

    Law

  • Area

    Job and employment

  • Ministry

    Ministry of Labor and Social Affairs

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 4327

Print