Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

The summary includes all the content proposals presented in the draft, online written within 2 working days,sent by e-mail within 10 working days

project.digest.no Suggesion author, date of receipt Suggestion content Conclusion Changes made
1 2 3 4
1 Սամվել Բարսեղյան 15.02.2022 22:54:12 Բարև ձեզ,ես շատ կխնդրեի որ կրթական ռազմավարությունը մշակելիս մեծ ուշադրություն դարձնեք հայոց պատմությանը,խնդիրներից ամենակարևորը դա թեստային տարբերակով քննություններն են,պատմությունն այն առարկան է,որը տալիս է հնարավորություն քննադատել,վերլուծել,դրա շնորիվ ընդգծել նույնիսկ առկա ազգային խնդիրները և շատ դրական կողմեր,իսկ երբ աշակերտը պետք է և գիտի,որ վերջում թեստ է լրացնելու փորձում է անգիր անել զրկվելով վերը նշված ունակություններն զարգացնելուց։Կանխավ շնորհակալություն։ Ներկայացված առաջարկությունը սույն նախագծով կարգավորման ենթակա չէ: Հանրակրթության պետական չափորոշիչը սահմանում է կարողունակությունների վրա հիմնված մոտեցում, որը կարևորում է ոչ թե այն գիտելիքներն ու կարողությունները, որոնք պետք է սովորողը ձեռք բերի առանձին առարկաների, այդ թվում՝ հայոց պատմության ուսումնասիրության արդյունքում, այլ այն հիմնական, առանցքային կարողունակությունները (գիտելիք, հմտություն, վերաբերմունք, արժեքային համակարգ), որոնց պետք է տիրապետի սովորողը: Կարողունակությունները ձևավորվում են սովորողի ուսումնառության ողջ ընթացքում՝ ուսուցման կազմակերպման տարբեր ձևերի, սովորողի կողմից ուսումնական առարկաների ծրագրերի բովանդակության յուրացման, ինչպես նաև ուսուցման գործընթացում դաստիարակության միջոցով և բխում են հանրակրթության հիմնական նպատակներից: Չափորոշչով նախագծային ուսուցման պարտադիր պահանջի ամրագրումը, սովորողների առանցքային կարողունակությունները՝ ստեղծարարության և հետազոտական հմտությունների, ինքնուրույն վերլուծությունների և քննադատական մտածողության տեսանկյունից։
2 Արտակ Քյուրումյան 18.02.2022 12:08:57 էջ 32 պարագրաֆ 77-ի կետ երկուսում սկզբունքների թվում նշվում է «կրթական հաստատությունների ինքնավարության և հանրային հաշվետվողականության ու թափանցիկության հավասարակշռում»: Անհրաժեշտ է հստակեցնել, թե ի՞նչ է նշանակում «հավասարակշռում»: Ի՞նչ դրսևորումներ ունեն ներկա «անհավասարակշռությունները» և ու՞մ օգտին են դրանք (կամ ո՞վ և ինչպե՞ս է տուժում դրանից:): Խնդիրը լավ չի ձևակերպված, ինչը հանգեցնելու է անհասկանալի լուծումների: Ընդունվել է ի գիտություն:
3 Արտակ Քյուրումյան 18.02.2022 12:08:57 էջ 22 պարագրաֆ 40 «կառավարման խորհուրդների դերը շատ դեպքերում ձևական բնույթ կրում» Անհրաժեշտ է տալ «ինչու՞» հարցի պատասխանը Ընդունվել է ի գիտություն:
4 Արտակ Քյուրումյան 18.02.2022 12:08:57 էջ 22 պարագրաֆ 40 «որոշումները կայացվում են կամ միանձնյա, կամ ուղղորդված ձևերով» Անհրաժեշտ է ներկայացնել մի քանի հարցի պատասխան: Ինչու՞ է ձևական բնույթ կրում: Ո՞վ է կայացնում որոշումները. խորհրդի նախագահը, խորհրդի որևէ անդամ, տնօրենը, այլ: Ո՞վ է ուղղորդում որոշումների կայացումը. խորհրդի նախագահը, խորհրդի որևէ անդամ, տնօրենը, այլ: Եթե մարտահրավերը չի վերլուծվել, խնդիրը հստակ չի ձևակերպվել, լուծումը նորից կրելու է «ձևական» բնույթ: Ընդունվել է ի գիտություն:
5 Արտակ Քյուրումյան 18.02.2022 12:08:57 էջ 22 պարագրաֆ 41. «ծնողական խորհուրդների մասնակցությունը» ձևական բնույթ է կրում: Անհրաժեշտ է տալ «ինչու՞» հարցի պատասխանը: Ծնողները հետաքրքված չե՞ն իրենց երեխաների կրթությամբ: Չեմ հավատում: Խնդրում եմ այլ պատճառ ներկայացնել: Ընդունվել է ի գիտություն:
6 Արտակ Քյուրումյան 18.02.2022 12:08:57 էջ 22 պարագրաֆ 41 հաշվետվողականությունը ձևական բնույթ է կրում: Ինչու՞: Ո՞վ է համաձայնվում ընդունել «ձևական» հաշվետվությունները: Թե՞ ընդունելու գործընթացն է ձևական: Իսկ այդ հաշվետվությունների բովանդակությունը էական է, թե՞ «ձևական»:: Ստուգելու և պատասխանատվության ի՞նչ միջոցներ կան «ձևական» հաշվետվույթուններ ներկայացնելու համար: Եթե այս հարցերի պատասխանները չլինեն և խնդիրն ավելի հստակ ձևակերպված չլինի, լուծումները ևս լինելու են «ձևական»: Ընդունվել է ի գիտություն:
7 Արտակ Քյուրումյան 18.02.2022 21:43:10 Զարգացման պետական ծրագրում չեն օգտագործվում «ակադեմիական ազնվություն» արտահայտությունը, կամ «գրագողություն» բառը: Սա նշանակում է, որ ԿԳՄՍ նախարարության կարծիքով «ակադեմիական ազնվությունը» և «գրագողությունը» Հայաստանի կրթական համակարգի համար մարտահրավերներ չեն հանդիսանում: Առաջարկում եմ փաստաթղթում ավելի հստակ նշել այս հանգամանքը, որպեսզի երկիմաստ չլինի: Ռազմավարության գործողությունները միտված են կրթության որակի բարելավմանը, որը իր հերթին չի կարող իրագործելի լինել, եթե համակարգում առկա են ակադեմիական անազնվությունն ու գրագողությունը։ Ուստի գործողություննեը միտված են կրթության որակի ապահովմանը։
8 Արտակ Քյուրումյան 18.02.2022 21:43:10 էջ 24 պարագրաֆ 49 «Ֆինանսական կառավարման մեխանիզմները հնացած են: Չնայած ծրագրային բյուջետավորման անցմանը, գերակշռում է կազմակերպությունների ֆինանսավորման մեթոդաբանությունը»: Այս ձևակերպումները անհասկանալի են: Ի՞նչ նկատի ունի ԿԳՄՍ նախարարությունը «գերակշռում է կազմակերպությունների ֆինանսավորման մեթոդաբանությունը» ասելով: Պետական բյուջեի բոլոր ծրագրերն իրականացվում են որոշակի կազմակերպությունների կողմից (միջոցով): Ֆինանսական միջոցները փոխանցվում են իրավաբանական անձանց (կազմակերպույունների) բանկային կամ գանձապետական հաշիվներին: Դպրոցը պետական բյուջեից ֆինանսավորում կարող է ստանալ մի քանի միջոցառման շրջանակներում: Այս արտահայտությունը հետագա պարզաբանման կարիք ունի: Ընդունված է։ Մեջբերված ձևակերպումը խմբագրվել է, որպեսզի պարզ դառնա,որ խոսքը վերաբերվում է նրան, որ բյուջետային ծրագրերի և միջոցառումների ծախսակազմման մեթոդաբանությունը լրամշակման կարիք ունի։
9 Արտակ Քյուրումյան 18.02.2022 21:43:10 էջ 28, պարագրաֆ 62: Պետական ֆինանսական կառավարման ոլորտին վերաբերող փաստաթղթերում որպես KPI-ի հայերեն համարժեք օգտագործվում է կատարողական հիմնական ցուցանիշ (ԿՀՑ) արտահայտությունը: Առաջարկում եմ ճշտել ՀՀ ֆինանսների նախարարության հետ, որպեսզի պետական տարբեր փաստաթղթերում օգտագործվեն նույն տերմինները: Կդիտարկենք, սակայն օգտագործվում է նաև Հիմնական որակական ցուցանիշ
10 Արտակ Քյուրումյան 18.02.2022 21:43:10 էջ 28 պարագրաֆ 62, խոսվում է «կառավարման արդյունավետության» մասին: Արդյունավետություն հասկացության օգտագործումն իմաստ ունի միայն եթե պետական մարմինն ապահովել է արդյունքը: Օրինակ, եթե աշակերտները ստացել են պահանջվող որակի կրթություն և մի դպրոցում մեկ աշակերտի հաշվով ֆինանսավորումը կազմել է 200 հազար դրամ, մյուսի դեպքում 220 հազար դրամ, ապա կարելի է ասել, որ առաջին դպրոցը ֆինանսական կառավարման առումով ավելի արդյունավետ գործունեություն է ծավալել: Եթե աշակերտների կրթությունը չի բավարարում պահանջվող նվազագույն որակը (կրթության որակը սահմանելը կրթության մասնագետների գործն է), ապա ոչ մի դեպքում չի կարելի խոսել արդյունավետության / անարդյունավետության մասին: Այդ հանգամանքով պայմանավորված խիստ կարևոր է, որպեսզի սահմանվի կրթության նպատակը և այն բավարարի SMART պահանջները. լինի specific, measurable, attainable, realistic, time bound. Առաջարկվող ռազմավարության մեջ հստակ է միայն նպատակի ժամկետը (2030թ): Առաջարկվող նպատակը specific, measurable, attainable, realistic չէ, կամ առնվազն ԿԳՄՍ նախարարությունը դրանք լավ չի ներկայացրել: Առանց արդյունքի արդյունավետության մասին խոսելն անիմաստ է: Առաջարկում եմ մշակել սահմանված նպատակի չափորոշիչ և սահմանել նպատակային ցուցանիշ: Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ միասին մշակվել և դեռ վերանայվում է գործողությունների մանրամասն և չափելի ծրագիրը, որը օրենքի ընդունումից հետո կներկայացվի կառավարության հաստատմանը։
11 Արտակ Քյուրումյան 19.02.2022 20:15:29 Չեն բացահայտվել և գնահատված չեն ռազմավարության իրականացմանը խոչընդոտող ռիսկերը Նախ, անհրաժեշտ է ներկայացնել, թե ի՞նչ ռիսկեր է առերեսում ռազմավարությունը: Այնուհետև անհրաժեշտ է գնահատել այդ ռիսկերը: Անհրաժեշտ է ներկայացնել այն գործիքները, որոնք առկա են ռազմավարությունն իրականացնողի տրամադրության տակ: Առանց ռիսկերի բացահայտման, գնահատման և ռիսկերի կառավարման առկա գործիքների ներկայացման փաստաթուղթը ռազմավարություն չի դառնում: Լավագույն դեպքում նման փաստաթուղթը կարելի է անվանել տեսլական կամ հայեցակարգ: Ընդունված է ի գիտություն
12 Արտակ Քյուրումյան 19.02.2022 20:15:29 Ռիսկերի հետ միասին անհրաժեշտ է ներկայացնել նաև ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսները (մարդկային, կառավարչական, նյութական, տեխնիկական, տեխնոլոգիական, ֆինանսական, այլ): Առանց ռազմավարության իրականացման համար անհրաժեշտ ռեսուրսների գնահատման փաստաթուղթը ռազմավարություն չէ, այլ լավագույն դեպքում տեսլական կամ հայեցակարգ: Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ միասին մշակվել և դեռ վերանայվում է գործողությունների մանրամասն և չափելի ծրագիրը, որը օրենքի ընդունումից հետո կներկայացվի կառավարության հաստատմանը։
13 Արտակ Քյուրումյան 20.02.2022 09:07:18 Անհրաժեշտ է բոլոր դպրոցները տեղափոխել ԿԳՄՍ նախարարության ենթակայության ներքո, կազմել և հրապարակել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքով (https://www.arlis.am/documentview.aspx?docid=150887) նախատեսված ֆինանսական հաշվետվությունները (ֆինանսական արդյունքի, ֆինանսական վիճակի, դրամական հոսքերի և ակտիվներում փոփոխությունների մասին հաշվետվությունները, ինչպես նաև վերը նշված հաշվետվություններին կից ծանոթությունները) յուրաքանչյուր դպրոցի համար, ինչպես նաև հանրակրթության համախմբված ֆինանսական հաշվետվությունը (վերջում նաև կրթության համախմբված հաշվետվությունը): Միայն այդ հաշվետվություններում ներառված տվյալների վերլուծությունը հնարավորություն կտա տեսնել հանրակրթության իրական ծախսերը (այդ թվում դպրոցական շենքերի մաշվածության հետ կապված) և կատարելագործել դպրոցների ֆինանսավորման մեխանիզմը, նվազեցնելով ներկայում հայեցողական կարգով կատարվող «վերաբաշխումները»: Ներկա պահին գործող 2006թ. ՀՀ կառավարության N1262 որոշմամբ (https://www.arlis.am/documentview.aspx?docid=139827) հաստատված բանաձևը ֆինանսավորում է նախատեսում միայն ընթացիկ ծախսերի մի մասի համար (չգիտենք նաև, թե որ մասի համար, քանի որ բանաձևի կիրառման արդյունքները երբեք համակարգված կերպով չեն վերլուծվել): Այն չի գործում աշակերտների փոքր թվաքանակ ունեցող դպրոցների դեպքում, ինչի պատճառով ՀՀ 12 պետական բարձրաստիճան պաշտոնյայի տրվել են դպրոցների ֆինանսավորման ծավալներում «վերաբաշխումները» կատարելու լայն լիազորություններ: ԿԳՄՍ նախարարությունը երբեք տեղեկատվություն չի ներկայացրել այդ «վերաբաշխումների» վերաբերյալ (ինչ ծավալով վերաբաշխումներ են կատարվում, քանի դպրոցի ֆինանսավորում է ավելանում և քանիսինը պակասում): Հասկանալի չէ, թե ինչպես է ԿԳՄՍ նախարարությունը դուրս բերում բանաձևի գործակիցները և դրամական մեծությամբ արտահայտված այլ ցուցանիշները: Ներկա բանաձևը հիմնված չէ հավաքված փաստերի վերլուծության վրա, ինչի պատճառով ՀՀ կառավարությունը, հանրակրթության ֆինանսավորման դեպքում, շարունակում է խարխափել խավարում: Ընդունվել է ի գիտություն:
14 Արտակ Քյուրումյան 20.02.2022 10:14:03 «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հղում է կատարում Հայաստանի վերափոխման ռազմավարությանը: Խնդրում եմ տրամադրել այդ ռազմավարության հղումը (կամ փաստաթուղթը): Եթե խոսքը ՀՀ վարչապետի 2020թ. սպետեմբերի 21-ի ելույթի մասին է (https://www.primeminister.am/hy/press-release/item/2020/09/21/Nikol-Pashinyan-meeting-Sept-21/), ապա դա ընդամենը պրեզենտացիա և չի համապատասխանում ռազմավարությանը կամ ծրագրին ներկայացվող պահանջներին: Ռազմավարությունը և ծրագիրը պետք է ունենան վերջնական արդյունքի կոնկրետ, չափելի, հասանելի, իրատեսական և ժամկետով սահմանափակված (SMART) չափորոշիչներ և դրանց ցուցանիշներ, ներկա իրավիճակը օբյեկտիվ, չափելի չափորոշիչների օգնությամբ ներկայացնող բաժին, ռիսկերի բացահայտման, գնահատման և կառավարման բաժին (ինչպես օրինակ միջնաժամկետ ծախսային ծրագրում), ռազմավարության և ծրագրի ռեսուրսային հիմնավորման բաժին (ռազմավարության դեպքում ավելի ընդհանրական, ծրագրերի դեպքում ավելի կոնկրետ): Առանց կոնկրետ ոլորտային ռազմավարության ծրագրի մշակումը (որը ծրագրերի մշակմանը ներկայացվող պահանջներին չի համապատասխանում) խնդրահարույց է: Կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին ՀՀ օրենքի նախագծի հետ միասին մշակվել և դեռ վերանայվում է գործողությունների մանրամասն և չափելի ծրագիրը, որը օրենքի ընդունումից հետո կներկայացվի կառավարության հաստատմանը:
15 Արտակ Քյուրումյան 20.02.2022 10:14:03 Բյուջետային փաստաթղթերում հանրակրթության ծրագրի վերջնական արդյունքի ցուցանիշներ են սահմանվել 12-ամյա պարտադիր կրթության, կրթության առաջին և երկրորդ մակարդակներում ընդգրկվածության տոկոսը, իսկ 2022թ. բյուջետային փաստաթղթերի համաձայն նաև տարրական, ընթերցանությունից և մաթեմատիկայից հիմնակն դպրոցն ավարտողների գիտելիքների նվազագույն մակարդակն ապահովող սովորողների համամասնությունը: Առաջարկում եմ ներկայացված ծրագրում և ռազմավարական փաստաթղթերում ներկայացնել, թե ինչպես են սահմանված մեգանպատակից բխող չափորոշիչներն արտահայտելու այդ նպատակը: Այլապես, հետագայում Հայաստանի Հանրապետությունը կարող է կանգնել փաստի առաջ, որ կա մեգանպատակ և ընդհանրական կերպով հայտարարված են նաև ոլորտային նպատակներ, սակայն հայտնի չէ, թե ինչպես են դրանք չափում և ինչպես է 2030թ. հանրությունը որոշելու, թե արդյոք ՀՀ կառավարությունը հասել է իր նպատակին: Նաև անհրաժեշտ է տալ չափորոշչի ներկա և ապագա ցուցանիշները մեծությունները, որովհետև դրանց տարբերություններից է կախված, թե ինչքան ռեսուրս է հարկավոր նպատակներին հասնելու համար: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությունը պետք է հաստատի «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագիրը, որտեղ կսահմանվեն նշված ռազմավարական նպատակներն ու ցուցանիշները:
16 Արտակ Քյուրումյան 20.02.2022 11:19:48 ՀՀ վարչապետի 2020թ. սեպտեմբերի 21-ին ելույթը դիտարկել եմ սոսկ որպես պրեզենտացիա: Եթե ԿԳՄՍ նախարարությունն այն դիտարկում է որպես «ռազմավարություն» և վերջինիս հղում կատարելով առաջարկում է ՀՀ Ազգային ժողովի կողմից օրենքի տեսքով հաստատվող ծրագիր, ապա անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ է նշանակում, որ քաղաքացին «առաջին հերթին իրեն է համարում սեփական բարեկեցության և առողջության պատասխանատուն» և որքանով է այն համատեղելի ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված «քաղաքացիական համերաշխության» սկզբունքի հետ: Անհրաժեշտ է նաև հստակեցնել համայնքի, կառավարության և պետության պատասխանատվության շրջանակները, որպեսզի քաղաքացու համար պարզ լինի, թե ինչը չէ պետական և տարածքային կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության շրջանակներում, որպեսզի քաղաքացին հստակ իմանա իր պատասխանատվության շրջանակը: Օրինակ, եթե պետական մարմինների թույլ վերահսկողության արդյունքում որևէ քիմիական ձեռնարկություն ունենա թունավոր արտանետումներ, կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից աղբահանության վատ կազմակերպման պատճառով ստեղծվի համաճարակային իրավիճակ, ինչպես կարող է ՀՀ քաղաքացին լինել իր առողջության պատասխանատուն: Նախագծում ներառված «մեգանպատակի» ձևակերպումը մեծ անորոշություններ է մտցնում և աղավաղում է պետության, կառավարության, պետական և տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության շրջանակը: Ո՞ր փաստաթղթում է արձանագրվում, որ պետություն, կառավարությունը կամ Հայաստանի Հանրապետության որևէ այլ իշխանական մարմին պատասխանատվություն է կրում ՀՀ քաղաքացիների «գիտելիքի, մշակույթի, գիտակցության, հմտությունների համատարած, ներառական, նորարարական և հանրամատչելի զարգացման համար»: Անհրաժեշտ է հստակ սահմանել այդ ամենը: Այլապես տպավորություն է ստեղծվում, որ փաստաթուղթը սահմանում է քաղաքացու պատասխանատվության շրջանակը, բայց ոչ պետության, կառավարության, պետական և տարածքային ու տեղական ինքնակառավարման մարմինների պատասխանատվության շրջանակը: Ընդունված չէ։ Քաղաքացու իրավունքները, համայնքի և պետության պարտավորությունները սահմանված են օրենքներով։
17 Արտակ Քյուրումյան 20.02.2022 18:57:23 էջ 30, պարագրաֆ 68-ում նշվում է, որ ՀՀ բուհերի տարբեր իրավակազմակերպական ձևերի առկայությունը պետական և մասնավոր բուհերի միջև հավասար մրցակցության համար խոչընդոտ է հանդիսանում: Մասնավոր բուհերը Հայաստանում գրանցված են որպես ուսումնաարտադրական կոոպերատիվ ( «Գլաձոր» համալսարան, https://drive.google.com/file/d/1JkssnA78BbwxHyCMZqm4MBf09-UBswGu/view), ՍՊԸ («Հյուսիսային համալսարան», https://www.northern.am/images/kanonadrutyun/nu-KANONAKARG.PDF, «Մխիթար Գոշ», https://mkhitargosh.am/docs/1.pdf): Հավանաբար կարող են լինել նաև որպես ՓԲԸ գրանցված բուհեր: Առաջարկում եմ հստակեցնել, թե ինչպես է այս կետը կյանքի կոչվելու. մասնավոր բուհերն են վերագրանցվելու որպես հիմնադրամ (ՊՈԱԿ չեն կարող դառնալ, եթե պետությունը չմիջամտի), թե պետական բուհերն են վերագրանցվելու որպես կոոպերատիվ, ՍՊԸ կամ ՓԲԸ: Առաջարկում եմ ներկայացնել նաև, թե ինչպես է որոշվելու բուհի համար ընդունելի լավագույն իրավակազմակերպական ձևը:: Խոսքը վերաբերում է բուհերին իրենց համար հատուկ կարգավիճակ սահմանելուն։
18 Արտակ Քյուրումյան 20.02.2022 18:57:23 2018թ. թավշյա հեղափոխությունը զգալի չափով պայմանավորված էր տիրող անարդար մթնոլորտով: Էջ 15, պարագրաֆ 22: «Սրան գումարվում է սոցիալական արդարության տեսանկյունից մտահոգիչ այն իրավիճակը, ըստ որի ընտանիքի սոցիալ-տնտեսական վիճակը էապես պայմանավորում է երեխայի կրթական արդյունքը»: Սրանով ծրագիրն անդրադառնում է այն մարտահրավեր, որն առերեսում է Հայաստանը, սակայն չի ներկայացնում, թե ինչպես է կառավարությունը պատրաստվում մեղմել սոցիալական անարդարության հետևանքները կրթության ոլորտում: Ենթադրում եմ, ծրագրի հեղինակների կարծիքով ինչ-որ առումով պատասխանն առկա է էջ 32-33 պարագրաֆ 77-ի կետ 5-ում, բայց առանց կոնկրետ լուծումներ առաջարկելու այս ձևակերպումը կրում է հռչակագրային բնույթ: Խնդրին լուծում տալուց առաջ անհրաժեշտ է հստակ ձևակերպել խնդիրը: Ի՞նչ դրսևորումներ ունի սոցիալական անարդարությունը կրթության ոլորտում: Ձևակերպման համաձայն ստացվում է, որ ԿԳՄՍ նախարարությունն այն տեսնում է միայն հասանելիության տեսքով: Վերլուծությունը թերի է, ինչով պայմանավորված խնդրի ձևակերպումը թերի է, իսկ առաջարկվող լուծումը լղոզված: Պետության, կառավարության կողմից իրականացվում են տարատեսակ սոցիալական ծրագրեր /օրինակ՝ բարձրագույն կրթության հասանելիության համար պետությունը ուսանողական նպաստի փոխհատուցման ձևով հասցեական աջակցություն է ցուցաբերում սոցիալական տարբեր խմբերի՝ ընտանիքիերի անապահովության համակարգում ընդգրկված ուսանողներ, սոցիալական աջակցություն ստացող սահմանամերձ բնակավայրերի ուսանողներ և այլն
19 Արտակ Քյուրումյան 20.02.2022 18:57:23 էջ 19-ում, պարագրաֆ 33, նշվում է բարձրագույն կրթության ոլորտում «հավասարակշռված հաշվետվողականության» մասին: Կազմակերպությունների հաշվետվողականությունը սահմանվում է օրենսդրությամբ և կնքված դրամաշնորհային և այլ պայմանագրերով: Անհրաժեշտ է հստակեցնել, թե ինչ «հավասարակշռված հաշվետվողականության» մասին է խոսքը և ինչն է ինչի հետ հավասարակշռվելու: Եթե հավասարակշռության մասին է խոսքը, ապա դա նշանակում է, որ երկու կողմ/գործոն/հանգամանք կա և փորձ է արվելու դրանց կշիռները հավասարեցնել: Անհրաժեշտ է հստակեցնել ինչ կողմերի/գործոնների/հանգամանքների մասին է խոսքը, ինչպես է ԿԳՄՍ նախարարությունը որոշելու դրանց կշիռները և ինչպես է դրանք հավասարեցնելու: Հավասարակշռված հաշվետվողականությունը այս պարագայում չի վերաբերում առանձին կազմակերպությունների հաշվետվողականությանը, այն ենթադրում է բարձրագույն կրթության համակարգի գործող դերակատարների, այդ թվում պետության,ինշպես նաև բուհեր առանձին մարմինների հավասարակշռված գործունեությանը և հաշվետվողականությանը։
20 Արտակ Քյուրումյան 23.02.2022 13:03:45 էջ 40, պարագրաֆ 81-ի (թ) կետում խոսվում է ԲՈՒՀ-երի ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման չափանիշների վերանայման և ներդրման մասին: Նախկինում ևս կար ծրագրերը հավատարմագրելու պահանջ (նախկինում խոսքը կարծեմ մասնագիտությունների հավատարմագրման մասին էր, բայց դա հարցի երկրորդական կողմն է): Իմ ունեցած տեղեկություններով, նախկինում հավատարմագրվել է 1-2 ծրագիր (մասնագիտություն): Եթե կարգավորման նպատակը նորից 1-2 ծրագիր հավատարմագրելն է, ապա անհրաժեշտ է այդ մասին նշել: Եթե ԿԳՄՍ նախարարությունը պատրաստվում է ներդնել մեխանիզմներ, որոնք բուհերին կխանեն հավատարմագրել ծրագրերը, ապա անհրաժեշտ է նշել այդ մասին և ներկայացնել մեխանիզմների նախնական տարբերակների համառոտ նկարագիրը: Նաև, 2022թ. փետրվարի 18-20 e-draft-ում այս նախագծի հետ կապված մի շարք այլ խնդիրներ եմ բարձրաձայնել, որոնք փետրվարի 23-ի դրությամբ կայքում առկա չեն: Մասնավորապես, նշել եմ ակադեմիական ազնվության և գրագողության հետ կապված խնդիրները բաց թողնելու հանգամանքը, կարծում եմ որ անհրաժեշտ է հստակեցնել ինչ է նշանակում հաշվետվողականության հավասարակշռված համակարգ (իմ դիտարկման մեջ նշել էի, որ հաշվետվողականությունը սահմանվում է օրենսդրությամբ և պայմանագրերով), գրառում եմ կատարել սոցիալական արդարության և մի շարք այլ խնդիրների մասին: Հուսով եմ "մոդեռացիայի" արդյունքում այդ դիտարկումները ԿԳՄՍ նախարարությունը չի հեռացրել: Բարձրագույն կրթության և գիտության մասին ՀՀ օրենքի նախագծում հատկացված է մեկ ամբողջական հոդված (Հոդված 17. Բուհի հավատարմագրումը) բուհերի հավատարմագրման գործընթացներին, որտեղ մանրամասն ներկայացված է գործընթացը։ Հավասարակշռված հաշվետվողականությունը այս պարագայում չի վերաբերում առանձին կազմակերպությունների հաշվետվողականությանը, այն ենթադրում է բարձրագույն կրթության համակարգի գործող դերակատարների, այդ թվում` պետության, ինչպես նաև բուհեի առանձին մարմինների հավասարակշռված գործունեությանը և հաշվետվողականությանը։ Ռազմավարության գործողությունները միտված են կրթության որակի բարելավմանը, որը իր հերթին չի կարող իրագործելի լինել, եթե համակարգում առկա են ակադեմիական անազնվությունն ու գրագողությունը։ Ուստի, գործողություննեը միտված են կրթության որակի ապահովմանը։
21 Arman Sargsyan 21.02.2022 21:54:03 Առաջարկում եմ որ ամեն ինչ անել որպեսզի Հայաստանի բուհերից գոնե 4-ը ընդգրկվեն աշխարհի հեղինակավոր QS World university rankings և Times higher education (THE) վարկանշային ցանկում Սա արդեն ներառված է օրենքում և նաև գործողությունների պլանում։
22 Arman Sargsyan 21.02.2022 21:57:42 Ուշադրություն դարձնել բուհերում դասավանդող դասախոսների վերապատրաստումներին: Ներդնել նոր և միջազգայնորեն պահանջված բակալավրի և մագիստրատուրայի ծրագրեր: Օրենքում գործողություններն միտված են միջազգայնորեն մրցունակ բարձրագույն կրթություն ունենալուն։ Միևնույն ժամանակ անդրադարձ է կատարվում բարձր մասնագիտական որակավորում և պատրաստվածություն ունեցող մանկավարժական և դասախոսական կազմի ապահովմանը, որոնք տիրապետում են ժամանակակից դասավանդման մեթոդներին ու կիրառում են դրանք, մասնավորապես` դասավանդող անձնակազմի համալրման արդյունավետ մեխանիզմների մշակմանն և ներդրմանը։
23 Arman Sargsyan 21.02.2022 22:00:49 Ստեղծել այնպիսի պայմաններ որ շատերը ցանկանան զբաղվել գիտությամբ և դասախոսությամբ: Համագործակցել մասնավոր հայտնի կազմակերպությունների հետ Օրենքի գործողություններում ներառված է մասնավոր հատվածի հետ համագործակցությունների բարելավմանը։
24 Տարոն 22.02.2022 18:58:18 Հարգելի պրն. ԿԳՍՄՆ նախարար, բազմաթիվ բողոքներ են ներկայացված դեռևս 2018֊ից՝ 9֊րդ դասարանի ավարտական քննությունների վերաբերյալ։ Շատ ծնողների, ուսուցիչների և աշակերտների մեծ ցանկությունն է վերացնել այդ քննությունը, քանի որ դա այդքան էլ ճիշտ գիտելիքի ստուգման մեթոդ չէ։ Միգուցե մտածել մեկ այլ եղանակ։ Բացի այն, որ աշակերտների մեծ մասն անցնում է դժվար հոգեբանական շրջան՝ նաև շատ անհավասարություններ ու խախտումներ են տեղի ունենում քննության ժամանակ, ինչը կանխել հնարավոր չէ, որովհետև տեղյակ չի ոչ ոք։ Ինձ հետ՝ վստահ եմ, համաձայն են շատերը։Խնդրում եմ չանտեսել։ Շնորհակալություն։ Ընդունվել է ի գիտություն: Հարկ է նշել, որ ՀՀ-ում Միջնակարգ կրթության նորմատիվային ժամկետը 12 տարի է` եռաստիճան համակարգով, իսկ յուրաքանչյուր կրթական աստիճանի ավարտին իրականացվում է հանրակրթության պետական չափորոշչի պահանջներին սովորողների համապատասխանության ստուգում` պետական ամփոփիչ ատեստավորում:
25 Գոռ Նազարյան 23.02.2022 11:50:06 Բարձրագույն կրթության մասին խոսելիս, կարևոր է նախանշել և ցույց տալ կապը գիտության ոլորտի հետ։ Մասնավորապես, ԲՈՒՀ-ական կրթության դեպքում կրթական ծրագրերի կազմակերպման ամբողջ պատասխանատվությունը թողնված է ԲՈՒՀ-երի վրա և չկա կարգավորում այս մասով։ Ավելին, առանձնահատուկ նշվում է մասնագիտությունների կապը աշխատաշուկայի հետ, որ չափազանց կարևոր լինելով հանդերձ, կարող է բացառապես տնտեսությանը սպասարկող կրթական համակարգ ունենալու հիմք դառնալ։ Ուստի առաջարկում եմ ընդգծել ԲՈՒՀ-գիտություն կապը ռազմավարության մեջ։ Հստակեցնել, որ առանձին ԲՈՒՀ-եր կամ ԲՈՒՀ-երի ներսում որոշակի ուղղություններով պետք է լինեն և կիրառական կրթական ծրագրեր, և ավելի ակադեմիական ուղղվածության։ Նման մոտեցման պարագայում առավել թիրախային կդառնա նաև մագիստրոսական կրթության ընտրությունը ուսանողների կողմից՝ կախված վերջիններիս հետաքրքրություններից և կարողություններից։ Մշակվում է առանձին գիտության ոլորտի ռազմավարություն, որը իր հերթին կանդրադառնա այս խնդիրներին նույնպես։ Միևնույն ժամանակմ, այս օրենքի գործողությունների պլանով նախատեսվում են գիտության և կրթության կապը ամրապնդող գործողություններ։