Add to favourites

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԻՆՉԵՎ 2030 ԹՎԱԿԱՆԸ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 3-րդ և «Կրթության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 4-րդ մասի՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, քանի որ «Կրթության մասին» ՀՀ օրենքի նշված  կետի պահանջով, կրթության բանագավառում պետական քաղաքականության կազմակերպական հիմքը կրթության զարգացման պետական ծրագիրն է, որը ՀՀ կառավարության ներկայացմամբ հաստատում է ՀՀ ազգային ժողովը: Նախագծով նախատեսվում է ռազմավարական այնպիսի մոտեցումների որդեգրում, որոնք կապահովեն կրթության կայուն զարգացման առավել նպատակամղվածություն, որակ, արդյունավետություն և արդյունավորություն: Կրթության առաջընթացն առավել նպատակային և արդյունավետ դարձնելու համար հետագա զարգացումները կիրականացվեն` ՀՀ կառավարության  կողմից սահմանված գերակա ուղղությունների և զարգացման նպատակային ցուցանիշների, որոնք կնպաստեն Հայաստանի ընդհանուր մրցունակության բարձրացմանը:

 

  

 

  • Discussed

    14.02.2022 - 01.03.2022

  • Type

    Law

  • Area

    Education and science

  • Ministry

    Ministry of Education, Science, Culture and Sport

Send a letter to the draft author

Your suggestion will be posted on the site within 10 working days

Cancel

Views 25437

Print

Suggestions

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

01.03.2022

Առաջարկում ենք «ՀՀ կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագրից» բխող գործողությունների ծրագրի իրականացման յուրաքանչյուր փուլի ավարտին (առաջարկում ենք յուրաքանչյուր փուլի տևողությունը սահմանել ոչ ավել քան 12 ամիս) իրականացնել նախորդ փուլի արդյունքների գնահատում և դրա հիման վրա՝ հաջորդ փուլի թիրախների և ցուցանիշների վերանայում: Առաջարկում ենք նաև սահմանել յուրանքաչյուր փուլի արդյունքների հանրայնացման, ինչպես նաև հանրային հաշվետվության ներկայացման ընթացակարգեր` հնարավորություն տալով քաղաքացիական հասարակությանն ու շահագրգիռ կողմերին ներգրավվել թե՛ ծրագրի մշտադիտարկմանը, թե՛ արդյունքների քննարկմանը (էջ 47, կետ 88)։

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

01.03.2022

Ի՞նչն է հիմք ծառայել ակնկալելու, որ ապագայում բնագիտության և մաթեմատիկայի միջազգային գնահատման արդյունքներով Հայաստանի դպրոցականները կցուցաբերեն շարունակական աճ: 2019թ․-ին կազմակերպված TIMSS ստուգտեսի 4-րդ դասարանցիների ցուցանիշը միջինից ցածր է եղել ՝ 498, մինչդեռ 8-րդ դասարանցիները 2019թ․-ին չեն մասնակցել ստուգատեսին և չկան որևէ նախնական հիմքեր 2023թ․-ին նրանց կողմից առավել բարձր արդյուքներ արձանագրելու համար՝ հաշվի առնելով նաև մաթեմատիկա առարկայի 2021թ․-ի ՀՀ կրթության տեսչական մարմնի ստուգումների արդյուքները (էջ 46, կետ 86ժ)։

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան

01.03.2022

Հաշվի առնելով, որ նախադպրոցական ծառայությունները նախադպրոցական տարիքի ("Նախադպրոցական կրթության մասին օրենք"-ը նախադպրոցական տարիք սահմանում է երեխայի 0-6 տարեկան հասակը) յուրաքանչյուր երեխայի կրթության, զարգացման, ուսուցման, խնամքի, հոգածության ու հսկողության, դաստիարակության, ինչպես նաև առողջության պահպանմանն ու ամրապնդմանը միտված ծառայություններն են, որքանո՞վ է իրատեսական և ինչպե՞ս է հիմնավորվում այն պնդումը, որ 2030 թ․-ին բոլոր բնակավայրերում հասանելի կլինեն մատչելի նախադպրոցական ծառայություններ, երբ սույն ծրագրում արձանագրված է, որ 229 բնակավայրերում նախադպրոցական որևէ կրթական ծառայություն դեռևս չի մատուցվում, իսկ պլանավորվող նախադպրոցական կրթական հաստատությունների կառուցումն այդ բնակավայրերում անհրաժեշտաբար չի ենթադրում որակյալ ծառայությունների մատուցում ոլորտի որակյալ մասնագետների կողմից (էջ 45, կետ 86ա)։

See more