Under development
«Ոստիկանության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ
-
1 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
- Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
«Ոստիկանության մասին» օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի համաձայն՝ Ոստիկանությունը հանցագործությունների և այլ իրավախախտումների դեմ պայքարելիս օրենքով սահմանված կարգով և դեպքերում պարտավոր է իրականացնել պետական և հասարակական մարմինների հետ համապատասխան միջոցառումներ` առանց հսկողության թողնված անչափահասների, ինչպես նաև հաշվառման մեջ գտնվող անչափահասների կողմից կատարվող հանցագործությունները կանխելու և անչափահասներին դաստիարակելու ուղղությամբ: Սակայն որևէ հոդվածում ամրագրված չէ անչափահասներին հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ:
Հարկ է նշել, որ ներկայումս ոստիկանության մասնագիտացված՝ անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման ստորաբաժանումներն իրավախախտ կամ հանցագործություն կատարած անչափահասների կամ անչափահասի վարքագծի վրա բացասական ներգործություն ունեցող ծնողների վերաբերյալ հաշվառում իրականացնում են ՀՀ ՆԳՆ 08.08.1996թ. թիվ 633 հրամանով հաստատված հրահանգի պահանջների համաձայն: Սակայն մի շարք օրենքների և իրավական ակտերի ընդունումից և փոփոխությունից ելնելով, նշված հրամանով հաստատված հրահանգի որոշ կետեր այլևս չեն կիրառվում, ինչպես նաև նշված հրահանգը իրենից ներկայացնում է անչափահասների գործերով տեսչությունների աշխատանքները կազմակերպելու ժամանակավոր հրահանգ:
Միևնույն ժամանակ, նշված հրամանով հաստատված կարգը նորմատիվ հիմք չունի և նախագծով նախատեսվում է ապահովել Սահմանադրության 6-րդ հոդվածի և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին համապատասխանությունը:
Ելնելով վերոգրյալից՝ ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողները անչափահաս մեղադրյալի, վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու և ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսումից խուսափող ճանաչված, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետևանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների շրջանում արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու, իրենց գործառույթներն ամրագրող իրավական ակտի արդիականացման համար անհրաժեշտ է մշակել և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ոստիկանության իրավասու ծառայողների կողմից իրականացվող աշխատանքների կազմակերպման կարգը, ինչը հնարավոր կլինի «Ոստիկանության մասին» օրենքում համապատասխան լրացում կատարելուց հետո միայն:
- Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ
Նախագծի ընդունումը չի բխում որևէ ռազմավարական փաստաթղթից:
- Առաջարկվող կարգավորման բնույթը և նպատակը
Սույն նախագծով առաջարկվում է «Ոստիկանության մասին» օրենքում սահմանել անչափահաս մեղադրյալի, վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու և ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսումից խուսափող ճանաչված, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետևանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման վերցնելու վերաբերյալ դրույթ, որի համաձայն կհաստատվի ՀՀ կառավարության կողմից հաստատված կարգը, ինչն էլ հնարավորություն կնձեռի ոստիկանության մասնագիտացված ստորաբաժանումների իրավասու ծառայողներին համապատասխան արդյունավետ կանխարգելիչ աշխատանքներ իրականացնել անչափահասների և վերջիններիս ծնողների շրջանում:
- Լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտությունը և պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում սպասվելիք փոփոխությունները
Նախագծի ընդունման արդյունքում լրացուցիչ ֆինանսական միջոցների անհրաժեշտություն, ՀՀ պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ չեն նախատեսվում:
- Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության կողմից:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման արդյունքում ՀՀ ոստիկանության կողմից ՀՀ կառավարության քննարկմանը կներկայացվի անչափահաս անչափահաս մեղադրյալի, վարչական իրավախախտում կատարած, հանցանքը կատարելու պահին քրեական պատասխանատվության համար սահմանված տարիքի չհասած անչափահասի, երկու և ավելի անգամ բնակության վայրը ինքնակամ լքած մինչև 16 տարեկան անչափահասի, համապատասխան որոշման հիման վրա պարտադիր ուսումից խուսափող ճանաչված, թափառաշրջիկությամբ, մուրացկանությամբ, շահումով խաղերով զբաղվող, ոգելից խմիչքներ, թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), թունավոր կամ այլ թմրեցնող նյութեր օգտագործող անչափահասի, ազատազրկման ձևով պատիժը կրած անչափահասի, դատարանի կողմից դաստիարակչական բնույթի հարկադրանքի միջոցներ կիրառելու հետևանքով քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ում վարքագծի նկատմամբ հետագա վերահսկողությունը դրվել է ոստիկանության վրա, համաներման հետևանքով պատժից կամ քրեական պատասխանատվությունից ազատված անչափահասի, ինչպես նաև անչափահասի վրա բացասական ազդեցություն ունեցող ծնողների կամ այլ օրինական ներկայացուցիչների պրոֆիլակտիկ (կանխարգելիչ) հաշվառման կարգը:
-
Discussed
12.02.2022 - 27.02.2022
-
Type
Law
-
Area
Combating domestic violence and protection of minor's rights
-
Ministry
Police
Views 4883
Print