Under development
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԻ ԵՎ ԱՆՁԻ ՖՈՒՆԿՑԻՈՆԱԼՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ՆԵՐԴՆԵԼՈՒ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
Իրավական ակտի հիմնավորումը |
|
1. |
Անհրաժեշտությունը |
|
Նախագծի մշակման անհրաժեշտությունը բխում է 2021 թվականի մայիսի 5-ին ընդունված «Անձի ֆունկցիոնակության գնահատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներից: |
2. |
Առկա իրավիճակը և խնդիրները |
|
Սոցիալական պաշտպանության բնագավառում պարբերաբար իրականացվող բարեփոխումներին զուգահեռ, Հայաստանում դեռ բավարար չէ հաշմանդամություն ունեցող անձանց լիակատար մասնակցությունն ու ներգրավվածությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։ Երկրի տնտեսության և սոցիալական կյանքին հաշմանդամություն ունեցող անձանց ակտիվ մասնակցության խթանման, նրանց ֆունկցիոնալության ամբողջական բացահայտման և անհրաժեշտ նպատակային ծառայությունների մատուցման համար անհրաժեշտ են հիմնարար բարեփոխումներ հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման և ծառայությունների որոշման մոտեցումներում։ Ներկայումս հաշմանդամություն ունեցող անձի կարգավիճակ ստանալով անձը ձեռք է բերում որոշակի արտոնություններ և սահմանափակ ծառայություններ: Որևէ վիճակագրություն չի վարվում, թե որքանով են հաշմանդամություն ունեցող անձանց մատուցվող ծառայությունները բավարարում նրանց կարիքներին (պահանջարկ և առաջարկ) և ինչպիսի ազդեցություն են ունենում այդ ծառայությունները հաշմանդամություն ունեցող անձանց կյանքի որակի բարելավման և սոցիալական ներառման համար: Ինչպես նաև տեղեկատվություն չի հավաքագրվում, թե ինչ խոչընդոտներ կան հաշմանդամություն ունեցող անձանց ազատ տեղաշարժը, հաղորդակցությունը, ինքնասպասարկումը և կենսագործունեության այլ իրավունքներն ապահովելու և իրացնելու համար: Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական պաշտպանությանը, այդ թվում հաշմանդամության գնահատմանն առնչվող հարաբերությունները մինչև 2021 թ. կեսերը կարգավորվում էին «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքով (1993թ): Այդ համատեքստում հաշմանդամությունը դիտարկվում է առավելապես որպես առողջական խնդիրներով պայմանավորված կենսագործունեության սահմանափակում, որոնց վերացման կամ հնարավորինս նվազեցման մեխանիզմներն ունեն անձին աջակցելու, պաշտպանելու ուղղվածություն: Թերևս, առանցքային բաղադրիչ է համարվում ոչ թե անձի գործունեությունը և մասնակցությունը հասարակական կյանքին, կամ դրան խոչընդոտող գործոնների գնահատումն ու դրանց վերացումը, այլ առողջության խաթարումը և սոցիալական պաշտպանության անհրաժեշտությունը, ինչը հաշմանդամություն ունեցող անձի համար նպատակային սոցիալական քաղաքականության, վերականգման և մասնակցության ապահովման նպատակով միջոցառումների մշակման տեսանկյունից չի կարող անհրաժեշտ տեղեկություններ հաղորդել և բավարար համարվել հաշմանդամություն ունեցող անձի լիարժեք սոցիալական ներառման համար։ Չնայած այն հանգամանքին, որ հաշմանդամություն ձեռք բերած անձի համար մշակվում է վերականգնողական անհատական ծրագիր, այնուամենայնիվ, դրա մշակմանը մասնակցում են միայն բժիշկ-փորձագետները, իսկ անձի կարիքից բխող առավել հասցեական ծառայություններ որոշարկելու համար անհրաժեշտ է ընդլայնել գնահատող մասնագետների կազմը՝ ներառելով հարբժշկական մասնագետներ: |
3. |
Կարգավորման նպատակը և բնույթը |
|
Սույն նախագիծը նպատակ է հետապնդում ամփոփել վերջին տարիների ընթացքում կատարված աշխատանքները և առկա իրավիճակը, վեր հանել դեռևս լուծում պահանջող խնդիրները և ներկայացնել հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումները և անձի ֆունկցիոնալության գնահատման նոր համակարգի ներդրման քայլերը: Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելը հիմնված է ՄԱԿ-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի դրույթների և միջազգային լավագույն փորձի վրա, ինչը հնարավորություն կընձեռի պետությանն ունենալու հստակ պատկեր հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներից բխող ծառայությունների պահանջարկի և դրանով պայմանավորված նրանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ միջոցառումների մասին՝ թիրախային ռազմավարություններ մշակելու համար: 2021 թ. մայիսի 5-ին Ազգային Ժողովն ընդունեց «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքը, որի համաձայն արմատական փոփոխության է ենթարկվում հաշմանդամության գնահատման համակարգը՝ բժշկասոցիալական փորձաքննության մոդելից անցում կատարելով անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելին: Նոր մոդելի համաձայն հաշմանդամությունն այլևս չի դիտարկվելու որպես մշտական առողջական խնդիր, այլ ընկալվելու է որպես երևույթ՝ պայմանավորված անձի կայուն առողջական, ֆիզիկական, հոգեկան, մտավոր ու զգայական տևական խնդիրների և նրա միջավայրի փոխազդեցություն, որի արդյունքում սահմանափակվում է անձի գործուներությունն իր առօրյա կյանքում և մասնակցությունը հասարակական կյանքում։ Հետևաբար, հաշմանդամություն ունեցող անձին մատուցվող ծառայություններն ուղղվելու են անձի գործունեության սահմանափակումների կրճատմանն ու մասնակցության ընդլայնմանը (դպրոցում, աշխատանքի վայրում, ընտանեկան և համայնքային կյանքում, սպորտային ու մշակութային միջոցառումներում և այլն)՝ շրջակա միջավայրում առկա ֆիզիկական և վերաբերմունքային խոչընդոտները վերացնելու, լրացուցիչ հնարավորություններ ստեղծելու ու ծառայություններ տրամադրելու միջոցով: Անձի ֆունկցիոնալության գնահատման հիմքում ընկած են ԱՀԿ ՖՄԴ մոտեցումները: ՖՄԴ-ն ապահովվում է հայեցակարգային շրջանակ, ընդհանուր լեզու և տերմինաբանություն անձի մոտ ի հայտ եկած օրգանիզմի ֆունկցիաների ու մարմնի կառուցվածքի խնդիրները, գործունեության և մասնակցության սահմանափակումները, ինչպես նաև անձի համար կարևոր միջավայրային գործոնները գրանցելու կարիքի վրա հիմնված միջամտություններ իրականացնելու համար։ |
4. |
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք |
|
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն, ՄԱԿ-ի Զարգացման Ծրագիր (ՄԱԶԾ), ՄԱԿ-ի Մանկական Հիմնադրամ (ՅՈՒՆԻՍԵՖ), ESI խորհրդատվական ընկերություն: |
5. |
Ակնկալվող արդյունքը |
|
Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդրում, որը կնպաստի հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների և կարիքների բազմակողմանի գնահատմանը, դրանց կարգավորմանն ուղղված ծառայությունների մատուցմանը: |
6. |
Բյուջեում եկամուտների և ծախսերի էական ավելացումը կամ նվազեցումը |
|
Նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների էական ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: |
7. |
Նախագծի ընդունման կապակցությամբ այլ իրավական ակտերում փոփոխություններ և լրացումներ չեն նախատեսվում: |
8. |
Կապը ռազմավարական փաստաթղթերի հետ. Հայաստանի վերափոխման ռազմավարություն 2050, Կառավարության 2021-2026 թթ. ծրագիր, ոլորտային և/կամ այլ ռազմավարություններ |
|
Նախագիծը փոխկապակցված է Հայաստանի Հանրապետության Կառավարության 2021-2026 թվականների ծրագրի հետ և բխում է 4.6 կետի 24-րդ պարբերության դրույթներից` «Ներդրվելու է հաշմանդամության գնահատման նոր մոդել՝ հիմնված անձի կարիքների բազմակողմանի գնահատման վրա:»։ |
-
Discussed
10.02.2022 - 28.02.2022
-
Type
Decision
-
Area
Social welfare
-
Ministry
Ministry of Labor and Social Affairs
Views 3735
Print