««Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Պետական ոչ առեվտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և ««Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծեր
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 1997 թվականի հունիսի 24-ի ՀՕ-137 օրենքի (այսուհետ` Օրենք) 1.2-րդ հոդվածի
1) 13-րդ մասի «Հայաստանի Հանրապետության կառավարության» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության (այսուհետ` նաև կառավարություն)» բառերով.
2) 17-րդ մասից հետո լրացնել 17.1-ին և 17.2-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ.
«17.1. Յուրաքանչյուր ծրագիր ներառում է տվյալ նպատակին ուղղված միայն մեկ գլխավոր կարգադրիչի վերագրվող միջոցառումներ:
17.2. Ծրագրի նպատակն այն կոնկրետ սոցիալական կամ հասարակական խնդիրն Է, որի լուծմանն ուղղված է ծրագիրը:».
3) 18-րդ մասից հետո լրացնել 18.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.
«18.1. Ծրագրի միջոցառումը ծրագրի շրջանակներում քաղաքականության իրագործման նպատակով իրականացվող պետության միջամտությունն է, որն ուղղված է տվյալ ծրագրի համար սահմանված նպատակի իրագործմանը:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածի
1) 5-րդ մասի «գանձապետական ստորաբաժանումներն» բառերը փոխարինել «գանձապետարանի ստորաբաժանումներն» բառով.
2) 7-րդ մասի «մարմնի և նրա տեղական գանձապետական ստորաբաժանումների» բառերը փոխարինել «մարմնի» բառով.
3) 8-րդ մասի «կատարում են պետական լիազորված մարմինը և նրա տեղական գանձապետական ստորաբաժանումները` վերջիններիս» բառերը փոխարինել «կատարում է պետական լիազորված մարմինը`» բառով:
Հոդված 3. Օրենքի 15.1-ին հոդվածի 3-րդ մասի
1) առաջին պարբերության «յուրաքանչյուր ոլորտի (և պետական կառավարման բոլոր մարմինների)» բառերը փոխարինել «պետական բոլոր մարմինների» բառերով.
2) «ա» կետի «տվյալ ոլորտում» բառերը փոխարինել «պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում» բառերով.
3) «բ» կետի «տվյալ ոլորտում իրականացվելիք» բառերը փոխարինել «պետական մարմինների կողմից իրականացվելիք բյուջետային ծրագրերի շրջանակներում կատարվելիք» բառերով:
Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի
1) 2-րդ մասի «դ» կետից հետո լրացնել «դ1» և «դ2» կետեր հետևյալ բովանդակությամբ.
«դ1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ծրագրերի վերջնական արդյունքի ցուցանիշների գծով կանխատեսումները, ինչպես նաև ծրագրերի միջոցառումների իրագործման աստիճանը բնութագրող ֆինանսական և առկա (մշակված) արդյունքային (կատարողական) փաստացի, սպասվելիք և կանխատեսվող (համապատասխանաբար նախորդ, ընթացիկ և ծրագրերի միջոցառումների ավարտի համար նախատեսված բյուջետային տարիների վերջի դրությամբ) ցուցանիշները սահմանող հավելվածները.
դ2) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով նախատեսված ամփոփ ծախսերն ըստ բյուջետային ծախսերի գործառական և տնտեսագիտական դասակարգման:».
2) 3-րդ մասի «ե» կետից հետո լրացնել «ե1» կետ հետևյալ բովանդակությամբ.
«ե1) պետական բյուջեի մասին օրենքի նախագծով առաջարկվող հատկացումների հիմնավորումը` ըստ բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգման, այդ թվում` բյուջետային տարում տրամադրվող վարկերի և բյուջետային երաշխիքների ծավալներն ու ուղղությունները, բյուջետային ծախսերի հաշվարկները հիմնավորող նորմատիվները (համապատասխան նորմատիվների սահմանված լինելու դեպքում).».
4) 4-րդ մասի «ա» կետից հետո լրացնել «ա1» կետ հետևյալ բովանդակությամբ.
«ա1) պետական բյուջեի եկամուտները սույն օրենքի 38-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դասակարգմամբ և ծախսերը` բյուջետային ծախսերի ծրագրային դասակարգմամբ.»:
Հոդված 5. Օրենքի 21-րդ հոդվածի
1) 2.4-րդ մասի «ոլորտային միջնաժամկետ» բառերը փոխարինել «միջնաժամկետ ծախսերի» բառերով.
2) 2.5-րդ մասի «ոլորտային միջնաժամկետ» բառերը փոխարինել «միջնաժամկետ» բառով.
3) 2.6-րդ մասում «Ոլորտային» բառը փոխարինել «Պետական մարմնի» բառերով.
4) 2.7-րդ մասում «ոլորտային» բառը փոխարինել «պետական մարմնի» բառերով.
5) 2.11-ին մասից հետո լրացնել 2.12-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.
«2.12. Պետական լիազորված մարմինը մշակում և առաջիկա տարվա բյուջետային գործընթացն սկսելու մասին Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշմամբ սահմանված ժամկետում պետական մարմիններին է ուղարկում առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու և դրանք պետական լիազորված մարմին ներկայացնելու մեթոդական ցուցումները (դրանց մեջ արտացոլելով այն իրավական ակտերի ցանկը, որոնցով նախատեսված դրույթների համաձայն պետք է հաշվարկվեն բյուջետային ծախսերը, հաշվարկման ձևերը, դրանց լրացման ցուցումները և այլ նյութեր ու ցուցումներ, որոնք պետական լիազորված մարմինը անհրաժեշտ կհամարի տրամադրել պետական մարմիններին` առաջիկա տարվա բյուջետային ֆինանսավորման հայտերը կազմելու համար):»:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածի
1) 3-րդ մասի երկրորդ պարբերությունից հետո լրացնել երրորդ պարբերություն հետևյալ բովանդակությամբ.
«Պետական բյուջեի կատարման ընթացքում կառավարությունը, իր սահմանած կարգով, կարող է տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով հաստատված հատկացումների ընդհանուր գումարի 3 տոկոսի սահմաններում վերաբաշխել տվյալ օրենքով սահմանված ինչպես ծրագրերի, այնպես էլ ծրագրերի միջոցառումների միջև` դրանց գծով օրենքով հաստատված հատկացումների գումարները (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ): Ընդ որում, ծրագրերի, ծրագրերի միջոցառումների հատկացումների գումարների վերաբաշխումները չպետք է հանգեցնեն տվյալ տարվա պետական բյուջեով ֆինանսական համահարթեցման դոտացիաների գծով նախատեսված` համայնքներին տրամադրվող հատկացումների ընդհանուր տարեկան գումարի նվազմանը (եթե տվյալ տարվա պետական բյուջեի մասին օրենքով այլ բան նախատեսված չէ):»:
2) 4-րդ մասից հետո լրացնել 4.1-ին մաս հետևյալ բովանդակությամբ.
«4.1. Պետական բյուջեի մասին օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 45 օրվա ընթացքում, կառավարությունը սահմանում է պետական բյուջեի կատարման եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և միջոցառումների արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական և գործառական դասակարգման:»:
Հոդված 7. Օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետից հետո լրացնել «դ2» կետ հետևյալ բովանդակությամբ.
«դ2) պետական մարմինների կողմից պետական լիազորված մարմին ներկայացված տարեկան հաշվետվությունների համապատասխան տեղեկություններն այդ մարմինների գծով հաշվետու բյուջետային տարվա պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշների կատարման վերաբերյալ.»:
Հոդված 8. Օրենքի 26-րդ հոդվածի «գ» կետից հետո լրացնել «գ1» կետ հետևյալ բովանդակությամբ.
«գ1) պետական բյուջեի եռամսյակային համամասնությունները, այդ թվում` ըստ պետական մարմինների կողմից իրականացվող ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշների, ինչպես նաև ըստ այդ միջոցառումների գծով բյուջետային ելքերի տնտեսագիտական դասակարգման հրապարակվում են կառավարության կողմից հաստատվելուց հետո մեկամսյա ժամկետում.»:
Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի
1) 2-րդ մասի «ա» կետի «մարմնի համապատասխան տեղական գանձապետական բաժանմունքին» բառերը փոխարինել «մարմնին» բառով.
2) 5-րդ մասի «մարմինը` իր գանձապետական ստորաբաժանումների միջոցով» բառերը փոխարինել «մարմինը` գանձապետարանի ստորաբաժանումների միջոցով» բառերով:
Հոդված 10. Օրենքի 38-րդ հոդվածի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բյուջեների եկամուտների դասակարգումը»:
Հոդված 11. Օրենքի 39-րդ հոդվածի
1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Բյուջեների ծախսերի և ոչ ֆինանսական ակտիվների հետ գործառնությունների դասակարգումը».
2) 1-ին մասի «դ» կետից հետո լրացնել «ե» կետ` հետևյալ բովանդակությամբ՝
«ե) ծրագրերի.».
3) 5-րդ մասի
ա. «Բյուջեների ծախսերն են՝» բառերը փոխարինել «Բյուջեների ընթացիկ ծախսերն են»,
բ. «ը» կետը ճանաչել ուժը կորցրած.
4) 9-րդ մասից հետո լրացնել 10-րդ մաս հետևյալ բովանդակությամբ.
«10. Բյուջեների ծախսերի ծրագրային դասակարգումը ծախսերի խմբավորումն է՝ ըստ պետական մարմինների կողմից իրականացվող բյուջետային ծրագրերի և ծրագրերի միջոցառումների սույն օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «ա», «բ» և «գ» կետերով սահմանված տեսակների:»:
Հոդված 12. Օրենքի Գլուխ 6.1-ի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԾՐԱԳՐԱՅԻՆ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՄԲ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ԵԼՔԵՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ»:
Հոդված 13. Օրենքի 41.4-րդ հոդվածի 2-րդ մասի «Բյուջեների ելքերի դասակարգումն ըստ ծրագրերի միջոցառումների ունի հետևյալ կառուցվածքը`» բառերը փոխարինել «Բյուջեների ելքերը ըստ ծրագրերի միջոցառումների դասակարգվում են`» բառերով:
Հոդված 14. Օրենքի 41.4-րդ հոդվածից հետո լրացնել 41.5-րդ հոդված հետևյալ բովանդակությամբ.
«Հոդված 41.5. Պետական բյուջեի մասին օրենքի նախագծով, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և ծրագրերի միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները սահմանող հավելվածի բաղկացուցիչ մասերը
- Պետական բյուջեի մասին օրենքի նախագծի բյուջետային հատկացումներն ըստ պետական մարմինների սահմանող Կառավարության բյուջետային ուղերձի հավելվածում ներկայացվում են յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերը և դրանց շրջանակներում իրականացվող միջոցառումները: Ծրագրերից յուրաքանչյուրի համար ներկայացվում է ծրագրի դասիչը, անվանումը, նպատակը, վերջնական արդյունքի նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները: Միջոցառումներից յուրաքանչյուրի համար ներկայացվում է միջոցառման դասիչը, անվանումը, նկարագրությունը և հատկացվող ֆինանսական միջոցները:
- Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բերված, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի և միջոցառումների գծով կառավարության սահմանած արդյունքային (կատարողական) ցուցանիշները ներկայացնող հավելվածը յուրաքանչյուր պետական մարմնի գծով բաղկացած է երկու մասից, ընդ որում`
1) առաջին մասում ներկայացվում է յուրաքանչյուր պետական մարմնի ռազմավարական նպատակների համառոտ շարադրանքը,
2) երկրորդ մասում ներկայացվում են պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի միջոցառումների գծով արդյունքային (կատարողական) ցուցանիշները:
- Կառավարության բյուջետային ուղերձի կազմում բերված, ինչպես նաև պետական բյուջեի մասին օրենքով նախատեսված ծրագրերի գծով կառավարության սահմանած վերջնական արդյունքի ցուցանիշները ներկայացնող հավելվածում արտացոլվում են յուրաքանչյուր պետական մարմնի կողմից իրականացվող ծրագրերի գծով վերջնական արդյունքի կանխատեսվող ցուցանիշները և դրանց թիրախային ժամկետները:»:
Հոդված 15. Օրենքի 43-րդ հոդվածի 4-րդ մասից հետո լրացնել 5-րդ և 6-րդ մասեր հետևյալ բովանդակությամբ`
«5. Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 18-րդ և 21-րդ մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դ» կետի, 3-րդ մասի «ե» կետի և 4-րդ մասի «ա» կետի, 21-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին պարբերությունը, 23-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի երկրորդ պարբերության և 4-րդ մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» կետի, 26-րդ հոդվածի «գ» կետի, 41-րդ հոդվածի 2-րդ մասի, 41.1-ին և 41.2-րդ հոդվածների, 41.4-րդ հոդվածի 3-րդ մասի դրույթներն իրենց ուժը կորցնում են Հայաստանի Հանրապետության 2018 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ տարեկան հաշվետվությունը հաստատելու օրը և մինչ այդ դրանց գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2019 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:
- Սույն օրենքի 1.2-րդ հոդվածի 17.1-րդ, 17.2-րդ, 18.1-ին մասերի, 16-րդ հոդվածի 2-րդ մասի «դ1» և «դ2» կետերի, 3-րդ մասի «ե1» կետի և 4-րդ մասի «ա1» կետի, 21-րդ հոդվածի 2.12-րդ մասի, 23-րդ հոդվածի 3-րդ մասի երրորդ պարբերության և 4.1-ին մասի, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «դ2» կետի, 26-րդ հոդվածի «գ1» կետի, 39-րդ հոդվածի 1-ին մասի «ե» կետի և 10-րդ մասի, 41.5-րդ հոդվածի դրույթների գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2017 և 2018 թվականների բյուջետային գործընթացների շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:»:
Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ են մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Գանձապետական համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հուլիսի 27-ի ՀՕ-211 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի
1) 1-ին մասը ճանաչել ուժը կորցրած.
2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Գանձապետարանը, պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) աշխատակազմի` սույն օրենքով նախատեսված խնդիրների իրականացման կազմակերպումն ապահովող կառուցվածքային ստորաբաժանումների (այսուհետ՝ գանձապետարանի ստորաբաժանումներ) ամբողջությունն է:
- Գանձապետարանը ղեկավարվում է լիազոր մարմնի ղեկավարի տեղակալի (այսուհետ` գլխավոր գանձապետ) կողմից:».
3) 4-րդ մասի «կառուցվածքն» բառը փոխարինել «կառուցվածքը, գործառույթները» բառերով.
4) 5-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասի «աշխատակիցներ են համարվում Կենտրոնական գանձապետարանի և» բառերը փոխարինել «աշխատակիցներ են համարվում» բառերով:
Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասի «պետական հիմնարկների» բառերը փոխարինել «հիմնարկների (այսուհետ` պետական հիմնարկներ)» բառերով:
Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի
1) «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) ապահովել լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով ֆինանսական հաշվետվությունների և այլ տեղեկատվության պատրաստումը և պետական մարմնի անունից ներկայացումը.».
2) «զ» կետը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի
1) 5-րդ մասը լրացնել «զ» և «է» կետերով հետևյալ բովանդակությամբ.
«զ) պետության կամ համայնքների կողմից հիմնադրած հիմնադրամների, ինչպես նաև վերջիններիս կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները.
Է) 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող ընկերությունների, ինչպես նաև վերջիններիս կողմից հիմնադրված իրավաբանական անձանց բանկային սպասարկման համար ենթահաշիվները:».
2) 6-րդ մասը լրացնել «ե» և «զ» կետերով հետևյալ բովանդակությամբ.
«ե) պետության կամ համայնքների կողմից հիմնադրած հիմնադրամները և վերջիններս կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները.
զ) 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող ընկերությունները և իրենց կողմից հիմնադրված իրավաբանական անձինք տնօրինում են իրենց բանկային սպասարկման համար բացված ենթահաշիվները:»:
Հոդված 6. Օրենքի 15-րդ հոդվածի «Կենտրոնական գանձապետարանի» բառերը փոխարինել «Լիազոր մարմնի» բառերով:
Հոդված 7. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի
1) «բ» կետի «Ազգային ժողովի» և «կառավարության» բառերից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը.
2) «բ», «է» և 2-րդ մասի «ա» կետերի
ա. «բյուջետային ծախսերի» բառերից հետո լրացնել «ծրագրային,» բառը, իսկ «դասակարգմամբ» բառից հետո` «(տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում)» բառերը,
բ. «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով.
3) «դ» կետի
ա. «բյուջետային ծախսերի» բառերից հետո լրացնել «ծրագրային,» բառը, իսկ «դասակարգման» բառից հետո` «(տեղական ինքնակառավարման մարմինները ծրագրային դասակարգմամբ հաշվետվություն չեն ներկայացնում)» բառերը,
բ. «գործառնական» բառը փոխարինել «գործառական» բառով:
Հոդված 8. Օրենքի 17-րդ հոդվածի
1) 1-ին մասի «կառավարությունը» բառից առաջ լրացնել «Հայաստանի Հանրապետության» բառերը.
2) 2-րդ մասի «բ» կետի «գանձապետարանի ստորաբաժանումի պետը» բառերը փոխարինել «գանձապետարանը» բառով:
Հոդված 9. Օրենքի 18-րդ հոդվածի «Գանձապետարանը» բառից հետո լրացնել «Լիազոր մարմնի կողմից սահմանված կարգով» բառերը:
Հոդված 10. Սույն օրենքը, բացառությամբ 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետի և 3-րդ կետի «ա» ենթակետի, ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Սույն օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ կետի «ա» ենթակետը և 3-րդ կետի «ա» ենթակետը ուժի մեջ են մտնում 2019 թվականի հունվարի 1-ից և նրանց գործողությունը չի տարածվում Հայաստանի Հանրապետության 2018 թվականի բյուջետային գործընթացի շրջանակներում առաջացող հարաբերությունների վրա:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի հոկտեմբերի 23-ի ՀՕ-248 օրենքի (այսուհետ` Օրենք) 17-րդ հոդվածի «ե» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ե) բանկերում կամ պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում բացում է հաշիվներ.»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հիմնադրամների մասին» Հայաստանի Հանրապետության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-516-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Հիմնադրամն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել բանկային հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում Հայաստանի Հանրապետության դրամով և (կամ) արտարժույթով, ընդ որում, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամը` ապա Հիմնադրամն իրավունք ունի բացել հաշիվներ նաև պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան):»:
Հոդված 2. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6) բանկերում բացում է հիմնադրամի հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ (ընդ որում, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամը` կարող է հաշիվներ բացել նաև գանձապետարանում.»:
Հոդված 3. Օրենքի 39.2-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Անձեռնմխելի կապիտալը համարվում է ձևավորված հիմնադրամի բանկային հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից (իսկ եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամն է` ապա նաև գանձապետական հաշվին դրամական միջոցներ փոխանցելու կամ հիմնադրամին պետական պարտատոմսեր փոխանցելու պահից):»:
Հոդված 4. Օրենքի 39.4-ին հոդվածի 6-րդ մասը և 7-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«6. Պետական պարտատոմսեր ձեռք բերելուց հետո առկա դրամական միջոցների այն մնացորդը, որի հաշվին հնարավոր չէ ձեռք բերել պետական պարտատոմս, մնում է հիմնադրամի բանկային ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվում է պետական պարտատոմսերում (իսկ, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամը` ապա կարող է մնալ հիմնադրամի գանձապետական ցպահանջ հաշվում և առաջին իսկ հնարավորության դեպքում ներդրվում է պետական պարտատոմսերում):
- Անձեռնմխելի կապիտալի համար հիմնադրամը բանկում բացում է առանձին բանկային հաշիվ և վարում է առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում (իսկ, եթե հիմնադրամի հիմնադիրը պետությունն է կամ համայնքը կամ իրենց կողմից հիմնադրած հիմնադրամը` ապա անձեռնմխելի կապիտալի համար կարող է բացել հաշիվ նաև գանձապետարանում և վարել առանձնացված հաշվառում՝ դրանց վերաբերյալ տեղեկություններն արտացոլելով հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին և օրենքով սահմանված դեպքերում ներկայացվող մյուս հաշվետվություններում:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
«ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի սեպտեմբերի 25-ին ՀՕ-232 օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5. Ընկերությունն իրավունք ունի օրենքով սահմանված կարգով բացել հաշիվներ Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա պետությունների բանկերում, իսկ 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող Ընկերությունը, ինչպես նաև 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող Ընկերության հիմնադրած Ընկերությունը կարող է բացել հաշիվներ նաև պետական ֆինանսների կառավարման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից լիազորած պետական կառավարման մարմնի գանձապետարանում (այսուհետ` գանձապետարան):»:
Հոդված 2. Օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի «զ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«զ) բանկերում բացում է Ընկերության հաշվարկային (այդ թվում` արտարժութային) և այլ հաշիվներ (ընդ որում, 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող Ընկերության դեպքում կամ այն դեպքում երբ Ընկերության հիմնադիրը 50 տոկոսից ավել պետական կամ համայնքի կամ պետական ու համայնքի բաժնեմաս ունեցող Ընկերությունն է, ապա կարող է հաշիվներ բացել նաև գանձապետարանում).»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Discussed
31.08.2017 - 26.09.2017
-
Type
Law
-
Area
Financial, Economical
-
Ministry
Ministry of Finance
Views 9776
Print