«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
-
0 - Agree
-
0 - Disagree
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
____ _________________ 2022___ թվականի N ______-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 14-Ի N 1681-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է․
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի հոկտեմբերի 14-ի ««Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ձևակերպվող ապրանքների ոչնչացման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի N 901 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1681-Ն որոշման (այսուհետ՝ Որոշում) մեջ կատարել հետևյալ լրացումները և փոփոխությունները՝
- Որոշման 3-րդ կետից հետո լրացնել նոր 3.1. կետ` հետևյալ բովանդակությամբ.
«3.1. Մինչև սույն որոշման ուժի մեջ մտնելը ծագած իրավահարաբերությունների դեպքում «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով հայտարարագրված ապրանքների ոչնչացման գործընթացն իրականացվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի դեկտեմբերի 31-ի «Ոչնչացում» մաքսային ընթացակարգով ապրանքների ոչնչացման կարգը հաստատելու մասին» N 901 որոշմամբ սահմանված կարգով:»:
- Որոշման N 6 հավելվածի՝
ա․ 2-րդ կետի 1-ին ենթակետից հանել «արժեքը,» բառը․
բ․ 2-րդ կետի 2-րդ ենթակետն ուժը կորցրած ճանաչել․
գ․ 3-րդ կետում «ոչնչացումը» բառից հետո լրացնել «, եթե սննդամթերքի վտանգավոր լինելը հայտնաբերվել է լաբորատոր փորձարկումների արդյունքում» բառերը․
դ․ 4-րդ կետում «1-ին» բառը փոխարինել «2-րդ» բառով, իսկ «2-րդ» բառը փոխարինել «3-րդ» բառով․
ե․ 5-րդ կետում «3-րդ» բառը փոխարինել «4-րդ» բառով:
- Որոշման N 7 հավելվածի 2-րդ կետի 3-րդ ենթակետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«3) արտադրանքի՝ բարեգործական և մարդասիրական ծրագրերի շրջանակներում ներմուծում իրականացնելու դեպքում՝ դեղագործական արտադրանքի տվյալ խմբաքանակի նմուշառման ակտը, փորձագիտական եզրակացությունը, ՀՀ առողջապահության նախարարի կողմից տրված դեղերի ներմուծումը մերժելու մասին հրամանը, իսկ պատվաստանյութի դեպքում նաև բացթողման հավաստագիրը՝ տրված իրավասու մարմնի կողմից և ամփոփ արձանագրությունը՝ տրված արտադրող կազմակերպության կողմից, փաթեթավորման ցանկը․»։
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
Հայաստանի Հանրապետության
Վարչապետ Ն. Փաշինյան
-
Discussed
10.02.2022 - 25.02.2022
-
Type
Decision
-
Area
State revenue
-
Ministry
State Revenue Committee
Views 3722
Print