«Երևան քաղաքի 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հաստատելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծ
ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԵՐԵՎԱՆԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Համաձայն «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 83-րդ հոդվածի 3-րդ մասի՝ Երևանի զարգացման ծրագրի իրականացման վերաբերյալ քաղաքապետը հաշվետվություն է ներկայացնում Երևան քաղաքի ավագանուն:
Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը կազմվել է Երևանի քաղաքապետի 22.03.2021թ. 727-Ա որոշմամբ ընդունված ձևաչափով։
Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը հիմնականում բաղկացած է հետևյալ ենթաբաժիններից՝ «Ծրագրի կամ միջոցառման անվանում», «Նախատեսված աշխատանքների նկարագիր», «Աշխատանքների իրականացման գործընթաց», «Իրականացնող կազմակերպություն, կատարման ժամկետ» և «Նշումեր»։ Հաշվետվության կառուցվածքում առանձին ներկայացված են քաղաքային տնտեսության ոլորտները և Երևանի վարչական շրջանները։
Հաշվետվության մեջ մանրամասն ներկայացված են Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրով նախատեսված և իրականացված աշխատանքների վերաբերյալ ծավալային և քանակական տվյալները։
Երևանի քաղաքային համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) 2021 թվականի փետրվարի 10-ի նիստի դրական եզրակացությամբ «Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվության մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) ներկայացվել է հանրային քննարկումների:
Հիմք ընդունելով վերը շարադրվածը՝ Երևան քաղաքի ավագանուն է ներկայացվում Երևանի զարգացման 2021 թվականի ծրագրի իրականացման հաշվետվությունը:
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ Հ. ՍԱՐԳՍՅԱՆ
-
Discussed
10.02.2022 - 25.02.2022
-
Type
Decision
-
Area
Territorial administration and development
-
Ministry
Yerevan Municipality
Public discussion
24.02.2022 15:00
During public discussions on February 24 at 15:00 in the briefing hall on the 5th floor of the administrative building of the Yerevan City Hall, located at 1 Argishti Street, open public hearings will be held.
Views 4229
Print